Տղամարդկային ժեստեր, որոնք մատնում են ուժեղ համակրանքի մասին
10.06.2020
Տղամարդիկ շատ հմտորեն թաքցնում են իրենց զգացմունքները, և նրանց համակրանքը դժվար է ըմբռնել: Հաճախ նրանց համակրանքի մասին գուշակել կարելի է ոչ բանավոր հաղորդակցության որոշ առանձնահատկությունների միջոցով:
Ոչ բանավոր հաղորդակցությունն առանց բառերի շփումն է, երբ օգտագործվում են դեմքի արտահայտություններ, ձեռքերի շարժումներ, ժեստեր: Դիտարկենք տղամարդկանց մի քանի ժեստ, որոնք մատնում են ուժեղ համակրանքի մասին:
1. Կա մի պարզ կանոն․ եթե մեզ ինչ-որ բան դուր է գալիս, ապա փորձում ենք ավելի երկար նայել դրա վրա: Հարաբերությունների մեջ այս կանոնը նույն կերպ է գործում: Եթե կինը տղամարդուն դուր է գալիս, նա կփորձի հնարավորինս երկար պահել տեսողական կապը:
2. Տղամարդը ոչ միայն փորձում է պահել տեսողական կապը, այլև ավելի մոտ նստել երկրպագության օբյեկտին: Խոսակցության կամ ճաշի ընթացքում տղամարդը նկատելիորեն փոխում է աթոռի տեղը, որպեսզի ավելի մոտ լինի:
Տղամարդը զերծ չի մնա նաև պատահական հպումներից, օրինակ ՝ թևկապիորեն շոյել մազերը կամ ձեռքը:
3. Եթե զրույցի ընթացքում տղամարդն անընդհատ շոշափում է շրթունքները կամ քիթը, կարելի է դիտարկել երկու տարբերակ.
• Նա ցածր ինքնագնահատական ունի, և կնոջ հետ ցանկացած խոսակցություն նրան մղում է ամոթխածության և կաշտկանդվածության:
• Դուք նրան դուր եք գալիս և նա շփոթված է:
Եթե վստահ եք, որ տղամարդու ինքնասիրության հետ ամեն ինչ կարգին է, ապա ազատորեն կանգ առեք երկրորդ տարբերակի վրա:
4. Այն դեպքերում, երբ տղամարդը կնոջ կողին է, միշտ փորձում է ինչ-որ կերպ օգնել: Բարձրացնում է ընկած գրիչը, հեռացնում հագուստին կպած մազերը: Նման վարքն ազդարարում է օգնելու և պաշտպանության որոշակի ցանկության, իսկ այդպիսի զգացողությունները հատկապես ուժեղ են նրանց նկատմամբ, ում համակրում ես:
5. Եթե տղամարդը կատակում է, ապա նա ուշադիր նայում է կնոջ արձագանքին: Մի բան է կատակել ընկերների կամ գործընկերների համար, մեկ այլ բան՝ կնոջ, որին համակրում ես: Տղամարդը ցանկանում է իմանալ, որ իր հումորը գնահատվել է, և որ կարողացել է մի փոքր բարձրացնել տրամադրությունը:
6. Տղամարդը կարող է անգիտակցաբար ձեռքում պտտել փոքրիկ իրեր: Հոգեբանները վաղուց են պարզել, որ ձեռքերում գտնվող փոքր առարկաները հանում են սթրեսը, և դրա հիման վրա պատրաստվել են բազմաթիվ հանգստացնող խաղալիքներ: Տվյալ պարագայում՝ տղամարդը կարող է անընդհատ պտտել գրիչը, կոճակը կամ այլ առարկա:
7. Եթե տղամարդը լայնորեն տարածել է իր ոտքերը, իսկ ձեռքերն այդ ընթացքում գրպանում են կամ մեջքի հետևում, դա ցույց է տալիս, որ ցանկանում է դուր գալ և ի ցույց դնել իր ուժը: Նվաճողի այս դիրքը հուշում է, որ տղամարդը ծայրաստիճան վճռական է տրամադրված այն կնոջ նկատմամբ, որին համակրում է:
8. Տղամարդը կարող է մեկ այլ դիրք ևս ընդունել' ուղիղ մեջք, տարածված ուսեր, ձեռքերը՝ գոտկատեղին: Սա ևս ուղղակի ազդան է, որ նա համակրանք է տածում: Նա ցանկանում է ուժեղ տղամարդ երևալ, որը կարող է հարաբերություններում լինել հուսալի աջակից:
9. Մենք բնազդաբար ժպտում ենք, երբ մեր հայացքն ընկնում է որևէ հաճելի բանի վրա: Պարզապես եզրակացնենք. եթե ձեր կողքի տղամարդը փայլում է իր ժպիտով, ապա դուք նրան շատ դուր եք գալիս:
Ուշադիր եղեք. տղամարդը կարող է կեղծ ժպիտ օգտագործել որպես խայծ:
10. Այս դեպքում տղամարդը ոչինչ չի ձեռնարկում: Նա պարզապես կանգնած է և շատ ուշադիր լսում է ձեզ, ընդ որում՝ դա չի անում քաղաքավարությունից դրդված:
Եթե դուք դուր եք գալիս տղամարդուն, ապա նա անպայման կցանկանա իմանալ յուրաքանչյուր մանրուք: Կհիշի ամեն ինչ՝ ձեր սիրած գույնը, երգը, պաղպաղակը: Այդ տեղեկությունները նա կփորձի օգտագործել՝ իր երկրպագության օբյեկտին նվաճելու համար:
Աղբյուր' LADYNEWS.am Դիտվել է 5802 անգամ
Читать на русском
|