Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

10 արտահայտություն, որոնք կօգնեն նվաճել տղամարդուն

16.04.2020

Որպես կանոն, ոչ բոլոր կանայք են կարողանում շփվել տղամարդկանց հետ: Այդ պատճառով էլ հաճախ հարաբերությունները խզում են: Հավատացեք, վիճելով և գոռալով որևէ բանի չի կարելի հասնել:

Հոգեբանները միաձայն պնդում են. «Տղամարրդուն նվաճելը շատ հեշտ է, պարզապես պետք է իմանալ մի քանի կախարդական արտահայտություններ, որոնք կօգնեն»:

Եվ այսպես․

1. Դու իսկական տղամարդ ես

Սրանք տղամարդու համար ամենահաճելի բառերը են: Խորհուրդ է տրվում դրանք կրկնել հնարավորինս հաճախ, որպեսզի ձեր սիրելին դառնա ավելի ինքնավստահ: Միշտ հիշեցրեք, որ նա ամենասիրելին ու թանկագինն է:

2. Դու հետաքրքիր անձնավորություն ես

Մի մոռացեք հիշեցնել տղամարդուն, որ իր հետ լինելը հետաքրքիր է: Չէ՞ որ նա խելացի է և լավ կարդացած, իսկ մեր ժամանակներում այդպիսի մարդիկ քիչ են: Այս բառերը պետք է արտասանվեն ի սրտե և անկեղծ:

3. Ես կարոտում եմ քեզ

Եթե հենց նոր եք բաժանվել, ապա զանգահարեք նրան և ասեք, որ արդեն իսկ կարոտում եք: Մաղթեք նրան լավ օր և արագ վերադարձ:

4. Ես սիրում եմ, երբ միասին ենք

Միասին ֆիլմե՞ր եք դիտում, երաժշտությո՞ւն լսում կամ պարզապես ճաշո՞ւմ եք: Հիանալի է: Ասեք ձեր սիրելիին, որ ձեզ անչափ դուր է գալիս նրա հետ ժամանակ անցկացնելը: Նույնիսկ լռության մեջ, զգալով նրա տղամարդկային ուսը, դուք հանգիստ և հարմարավետ եք զգում:

5. Միայն քեզ հետ եմ ինձ ապահով զգում

Եվս մեկ արտահայտություն, որն ուժեղացնում է տղամարդու վստահությունը: Նա սկսում է գիտակցել, որ դուք նուրբ եք և անպաշտպան: Հետևաբար, կփորձի ձեզ ավելի շատ պաշտպանել ամենատարբեր խնդիրներից:

600x580

6. Դու կարողանում ես տրամադրություն բարձրացնել

Իհարկե, տղամարդը շոյվում է, որ կարողանում է ձեզ զվարճացնել: Նա կատակում է, դուք՝ ծիծաղում: Այդպիսով թե օրերն են ավելի ուրախ անցնում, թե խնդիրներն են մոռացվում, թե կյանքն է բարելավվում: Հենց սա կարող եք բացատրել ձեր տղամարդուն:

7. Ես հպարտ եմ քեզնով

Այս արտահայտությունը տղամարդը պետք է լսի հնարավորինս հաճախ: Նրա նվաճումներից յուրաքանչյուրը սիրելի կնոջ հպարտությունն է: Ի՞նչը կարող է ավելի գեղեցիկ լինել այս աշխարհում:

8. Դուք իմ մի մասն ես

Տղամարդը պետք է իմանա, որ դուք չեք առանձնացնում ձեզ և իրեն: Դուք երկուսով՝ մեկ միասնություն եք: Բոլոր ուրախություններն ու դժվարությունները կարելի է կիսել երկուսով: Չէ՞ որ հիանալի է, երբ զույգն այդպիսի սերտ հարաբերություններ ունի:

9. Որտե՞ղ էիր դու առաջ

Այսինքն՝ ես այսքան ժամանակն ապարդյուն եմ անցկացրել: Եթե մենք հանդիպեինք ավելի վաղ, արդեն երկար ժամանակ երջանիկ կլինեի: Իսկ այսպես ժամանակ ենք կորցրել, և այժմ պետք է ամեն ինչ անել, որպեսզի հետ բերել կորցրածը:

10. Ինչպե՞ս ես քեզ զգում

Սա նշանակում է հոգատարության դրսևորում: Հենց առողջության նկատմամբ հետաքրքրությունն է, որ ապացուցում է իրական սերը: Ի վերջո, մենք բոլորին որպես առողջ մարդ ենք պետք, իսկ հիվանդները ... ոչ միշտ և ոչ բոլորին:

Հարաբերությունների մեջ մեծ դեր է խաղում շփումը: Եթե դուք և տղամարդը չունեք բնականոն երկխոսություն, ապա երկար ժամանակ չեք կարողանա միասին լինել: Խոսեք ինքներդ և սովորեցրեք ձեր երկրորդ կեսին խոսել առանց բացասական հույզերի: Միայն դրական հարաբերությունները ձեզ կօգնեն ապագայում:

Աղբյուր' LADYNEWS.am

 

Դիտվել է 4415 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչու է տղամարդն առաջարկում բաժանվելուց հետո ընկերներ մնալ

08.05.2024
Հաճախ է պատահում, երբ բաժանումից հետո տղամարդը շարունակում է ներկա լինել ձեր կյանքում. նա հրավիրում է ձեզ հանդիպելու և զրուցելու, ուղարկում է իր լուսանկարներն ու զվարճալի տեսանյութերը, հետաքրքրվում է ձեր կյանքով: Ինչո՞ւ է դա տեղի ունենում:

Կենդանակերպի ամենաբարի նշանները

28.03.2024
Եկեք պատկերացնենք, որ դուք նոր ծանոթացել եք մի մարդու հետ և դեռ չեք ճանաչում նրան: Ինչպե՞ս հասկանալ, արդյոք կարո՞ղ եք նրա հետ ընկերություն, համագործակցություն կամ ռոմանտիկ հարաբերություններ սկսել:

Ինչու են տղամարդիկ ստում հարաբերություններում

28.02.2024
Ճշմարտությունը կարող է տհաճ լինել, բայց եթե ցանկանում եք ձեր զուգընկերոջ կողմից առավելագույն անկեղծության հասնել, ապա կարևոր է հաշվի առնել մեկ նրբերանգ:

Այս խորհուրդները իսկապես գործում են. ինչպես խոսել ղեկավարի հետ, որպեսզի բարձրացնեք ձեր աշխատավարձը

16.02.2024
Դուք ստացել եք ցանկալի պաշտոնը, միացել եք թիմին և հիանալի եք կատարում ձեր պարտականությունները:  Ինչպե՞ս հասկանալ, որ ժամանակն է բարձրացնել աշխատավարձը:

Ո՞ւմ զգացմունքներն են ավելի արագ մարում ամուսնության մեջ՝ տղամարդկանց, թե կանանց

26.01.2024
Գիտնականներին հաջողվել է վերլուծել տասնյակ հազարավոր մարդկանց զգացմունքները նրանց հարաբերությունների զարգացման ընթացքում: Տեսնենք, թե ինչ եզրակացությունների են նրանք հանգել։

Բարձր ինքնագնահատականով կանանց 5 հայտանիշ՝ ըստ Հարվարդի գիտնականների

11.01.2024
Ի՞նչ է պետք անել ինքնավստահ դառնալու համար:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-05-2024 10:50
Կաննի կինոփառատոնում տեղի ունեցավ տարվա գլխավոր կինոպրեմիերաներից մեկը՝ ներկայացվեց կուլտային ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Մեգալոպոլիս» նոր ֆիլմը, որի վրա նա աշխատել է ավելի քան 30 տարի։ 85-ամյա Կոպոլան հանրությանը անձամբ է ներկայացրել ֆիլմը՝ գլխավոր դերակատարներ Օբրի Պլազայի, Ադամ Դրայվերի, Շիա Լաբոֆի, Լոուրենս Ֆիշբերնի և այլոց հետ։
17-05-2024 10:44
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը։ Այս մասին երգչուհին հայտարարել է ինստագրամյան իր էջում: Մրցույթն այս տարի անցկացվելու է օգոստոսի 22-27-ը:
17-05-2024 10:40
Բժիշկների հավաստմամբ՝ բավականաչափ վիտամին C ստանալը և կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը կարող են օգնել նվազեցնել սուր շնչառական հիվանդությունների ռիսկը գարնան փոփոխական եղանակային պայմանների ժամանակ:
17-05-2024 10:25
Աշխարհի երկրորդ ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ Հռոմում անցկացվող WTA-1000 մրցաշարի եզրափակիչ։ Բելառուսի ներկայացուցիչը 7:5, 6:2 հաշվով հաղթեց աշխարհի 15-րդ ռակետ, ամերիկացի Դանիել Քոլինզին։ Եզրափակիչում Սաբալենկայի մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկը, որը 6:4, 6:3 հաշվով հաղթել էր աշխարհի երրորդ ռակետ, ամերիկացի Կորի Գաուֆին։
17-05-2024 02:34
Երգչուհի, երգահան եւ կոմպոզիտոր Մարիամ Մերաբովան «Так сказать» նախագծի շրջանակում «Абзац.Медиа»-ի գլխավոր խմբագիր Ելենա Օյային տված հարցազրույցում կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց «ճորտեր» եւ «ստրուկներ» է անվանել:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա» խումբը նոր տեսահոլովակով ներկայացրել է Armenian Navy Band-ի «Արարատ» երգը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 676 անգամ
15.05.2024
Դիտվել է 193 անգամ
17.05.2024
Դիտվել է 141 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster