Վրացական աղցան՝ հավով
11.04.2020
Հավով վրացական այս աղցանի տեսքից միայն ախորժակը բացվում է։ Աղցանը ձեր վրա թանկ չի նստի, բայց կուրախացնի շատերին:
Ձեզ անհրաժեշտ կլինեն
• 300գ հավի կրծքամիս • Կոնսերվացված կարմիր լոբի՝ 1 բանկա • Մեծ նուռ՝ 1 հատ • 3 ճաշի գդալ հունական ընկույզ • 2 պճեղ սխտոր • Մի կապ համեմ • 1 ճաշի գդալ կարմիր քացախ • 1 գլուխ կարմիր սոխ • Աղացած մեխակ և խմելի-սունելի՝ ըստ ճաշակի։
Պատրաստման եղանակը․
• Հավի միսը եփեք մի փոքր աղի ջրի մեջ, սառեցրեք և բաժանեք թելիկների կամ մանր կտրատեք:
• Ընկույզը տապակեք թավայի մեջ, այնուհետև կտրատեք:
• Լոբու բանկայից դատարկեք հեղուկը, մաքրեք նուռը:
• Սոխը կտրատեք կիսաօղակներով և լցրեք եռացրած ջրի վրա:
• Մանր կտրատեք սխտորը և համեմը:
• Պատրաստեք սոուսը. խառնեք արևածաղկի ձեթը և քացախը:
• Բոլոր բաղադրիչները լավ խառնեք, ավելացրեք աղ, խմելի-սունելի և մի պտղունց աղացած մեխակ:
Լցրեք աղցանը տարայի մեջ և զարդարեք նռան հատիկներով: Պատրաստ է: Կարելի է մատուցել:
Աղբյուր' LADYNEWS.am Դիտվել է 5840 անգամ
Читать на русском
|