Рус. Հայ.
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2020 թ․

01.04.2020

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2020 թ. Խոյ

Հիշեցրեք ինքներդ ձեզ. «Մի ծաղկով գարում չի գա»: Ապրիլը հիանալի ժամանակ է թիմում կամ որպես զույգ աշխատելու, կապեր հաստատելու, համագործակցություն զարգացնելու համար: Նայեք շուրջբոլորը. ձեր կողքին կան մարդիկ, ովքեր ցանկացած պահի պատրաստ են խորհուրդներ և օգնություն ցույց տալու: Այս ամիս կարևոր է մեծ նկրտումների չունենալ և երազների գիրկը չընկնել: Այդպիսի պահվածքը կարող է հանգեցնել բացասական հետևանքների:

Բարենպաստ օրերն են՝ 1, 7, 10, 22, 25

Անբարենպաստ օրերը՝ 13, 17, 30

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2020 թ. Ցուլ

Փորձեք ժամանակը ճիշտ օգտագործել: Ամսվա առանցքային կարգախոսը «բազմազբաղվածությունն» է: Նոր գործեր, հանձնարարություններ, խնդրանքներ՝ անձնական և մասնագիտական․ ինչպե՞ս անել այս ամենը: Գաղտնիքը պարզ է. որոշել ճիշտ առաջնահերթությունները և կազմակերպվածություն դրսևորել: Ապրիլյան այս փոքրիկ շրջանը ձեր «կախարդական փայտիկն է: Փոփոխություններ են սպասվում անձնական կյանքում և աշխատանքում, բայց դրա համար այս ամենին պետք է նայել այլ տեսանկյունից և փոխել սովորական ռեժիմը:

Բարենպաստ օրերն են՝ 3, 11, 14, 22, 28
Անբարենպաստ օրերը՝ 1, 9, 17, 20, 29

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2020 թ. Երկվորյակ

Ամեն ինչ արեք, որպեսզի ձեզ նկատեն: Աստղերը ձեզ ուշադրության կենտրոնում կպահեն. ձեր հնայքը և տաղանդները տեսանելի կդառնան բացարձակապես բոլորին: Ապրիլն այն ժամանակն է, երբ անհրաժեշտ է ձեր մասին հայտարարեք ամբողջ աշխարհին: Ձեր տեղը կենտրոնում է: Դուք ունակ եք ամեն ինչի և պատշաճ ջանքերով կարող եք հասնել այն ամենին, ինչին երկար ժամանակ ձգտել եք:

Բարենպաստ օրերն են՝ 1, 10, 12, 22, 25, 27
Անբարենպաստ օրերը՝ 3, 18, 19, 20

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2020 թ. Խեցգետին

Ուժերը ծախսեք ընտանիքի հետ հաղորդակցվելու վրա: Ապրիլին դուք ավելի, քան երբևէ զբաղված կլինեք ձեր «ամրոցը» բարեկարգելու հարցով և նպատակադրված կլինեք անել անեն ինչ, որ ընտանիքի բոլոր անդամները գոհ և երջանիկ լինեն: Կարող եք անելանլի իրավիճակի մեջ հայտնվելել, բայց դա միայն առաջին հայացքից է այդպես: Դուք ձեր ընտանիքի սյունն եք այս ամիս:

Բարենպաստ օրերն են՝ 9, 10, 18, 22, 25, 30
Անբարենպաստ օրերը՝ 2, 15, 21, 24

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2020 թ. Առյուծ

Ընդլայնեք ձեր ծանոթների շրջանակը: Աստղերն ապրիլին հիշեցնում են՝ պատահական ծանոթություններ չեն լինում: Յուրաքանչյուրը տրվում է հատուկ նպատակի համար, ինչ-որ բան սովորեցնում, օգնում ավելի լավ ճանաչել մեզ: Փորձեք հասկանալ, թե ինչու և ինչի համար է այս կամ այն մարդը հայտնվել ձեր ճանապարհին, և յուրաքանչյուրի մեջ տեսեք «ուսուցչին»: Գործնական հարցերում կարևոր է հապճեպ որոշումներ չկայացնել, այլ սովորել վերահսկել ինքներդ ձեզ, ինչը կօգնի հաջողությամբ ավարտել սկսած գործը:

Բարենպաստ օրերն են՝ 7, 11, 13, 18, 25, 29
Անբարենպաստ օրերը՝ 2, 14, 15

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2020 թ. Կույս

Զգուշորեն վերաբերվեք ձեր վաստակին: Ապրիլին ձեր եկամուտները կարող են զգալիորեն փոփոխություն կրել, և դրանով պայմանավորված՝ նաև ախորժակը: Դիմադրեք գայթակղությանը և «լրացուցիչ» գումարները մի ծախսեք ակնթարթային քմահաճույքների և զվարճանքի համար: Ռազմավարություն դրսևորեք. մտածեք վաղվա օրվա և ապագայի մասին, և փողերը ծախսեք իսկապես ըստ անհրաժեշտության: Ամսվա վերջում տեղի կունենան փոփոխություններ, որոնց դուք այդքան երկար սպասում էիք։

Բարենպաստ օրերն են՝ 11, 15, 23, 25
Անբարենպաստ օրերը՝ 1, 7, 24, 27, 30

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2020 թ. Կշեռք

Սիրեք ձեր և՛ առավելությունները, և՛ թերությունները: Դուք լի կլինեք հպարտությամբ ձեր արածների համար: Ձեզնով հպարտ կլինեն ձեր սիրելիները: Շատերի համար դուք կդառնաք օրինակելի: Աստեղային հիվանդությամբ մի տարվեք․ շփումներում ձեզ պահպանեք պարզ ու թեթև: Ապրիլին ամեն ինչ կլինի ձեր հսկողության ներքո։

Բարենպաստ օրերն են՝ 2, 10, 15, 25, 30
Անբարենպաստ օրերը՝ 1, 11, 18, 19, 24

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2020 թ. Կարիճ

Պատրաստվեք ձեր մասին նոր բան իմանալուն: Ապրիլը լավ ժամանակաշրջան է գաղտնիքներ և խորհրդավոր աշխարհն ուսումնասիրելու համար: Ձեր հետաքրքրությունների թվում, անկասկած, կլինեն էզոթերիկան, թվագիտությունը և ձեռքով գուշակությունները: Օգտագործեք աստղերի բարենպաստ դասավորությունը, որպեսզի սկսեք ինքնաներշնչվել: Մեդիտացիան ձեզ շատ բան կտան հոգևոր և անձնական աճի առումով: Ապրիլին Կարիճները ամեն ինչ կկարողանան վերահսկել: Դրան ձեզ կօգնի կյանքի փորձը, ինտուիցիային և ուշադրությանը:

Բարենպաստ օրերն են՝ 5, 15, 18, 22, 24, 27
Անբարենպաստ օրերը՝ 3, 10, 16

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2020 թ. Աղեղնավոր

Ցանկություն պահեք: Ապրին ձեր երազանքներն իրականացման հզոր ազդակ կստանան: Ամիսը սկսեք ձեր ցանկությունները թղթի վրա ձևակերպելով։ Դուք ինքներդ եք դեպի ձեզ քաշում կյանքի բոլոր դժվարությունները։ Այդ իսկ պատճառով կենտրոնացեք կյանքի նկատմամբ ձեր վերաբերմունքի վրա, ինչպես նաև լավ հաշվարկեք բոլոր լուծումները՝ տհաճ հետևանքներից խուսափելու համար:

Բարենպաստ օրերն են՝ 4, 10, 15, 17, 25
Անբարենպաստ օրերը՝ 1, 13, 14, 27

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2020 թ. Այծեղջյուր

Վստահորեն գնացեք դեպի ձեր նպատակները: Ապրիլին ձեր բոլոր ճանապարհներին կանաչ լույս է: Փորձարկումներ արեք, փորձեք նորը, աշխատեք գերազանցել ինքներդ ձեզ: Նախորդ ամիսներին սկսված գործերում հաջողություն կլինի: Նոր նվաճումները մոտ են: Ապրիլն այծեղջուրների համար կլինի զգացմունքներով լի, գլխավորապես՝ դրական։

Բարենպաստ օրերն են՝ 3, 7, 9, 10, 19, 26
Անբարենպաստ օրերը՝ 5, 17, 21, 30

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2020 թ. Ջրհոս

Ինքներդ ձեզ մի շրջփակեք: Ապրիլին աստղերը ձեզ կհիշեցնեն, որ աշխարհը հսկայական է: Կսկսեք գլոբալ կերպով մտածել, անդրադարձեք փիլիսոփայական և կրոնական հարցերին: Այդ հարցերի պատասխանները կստանաք նոր ծանոթների հետ շփումներում։ Ապրիլին ձեզ սպասում են բազմաթիվ տարաբնույթ զգացողություններ։

Բարենպաստ օրերն են՝ 14, 15, 17, 21, 25, 29
Անբարենպաստ օրերը՝ 1, 4, 7, 22

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2020 թ․ Ձկներ

Հոգ տարեք ձեր առողջության մասին: Նա, ով լավ է աշխատում, պետք է լավ հանգստանա: Ներկա ժամանակացում, անպայման ժամանակ կգտնեք ինքներդ ձեզ համար: Բավարար քնեք, ճիշտ սնվեք և զբոսնեք մաքուր օդում: Այդ պարագայում նոր գաղափարներ կհայտնվեն: Ապրիլը հաջողակ կլինի, սակայն չպետք է տրվեք զգացմունքներին, ամեն ինչ լավ քննեք։

Բարենպաստ օրերն են՝ 4, 8, 11, 15, 18, 25
Անբարենպաստ օրերը՝ 5, 13, 27

Ամենօրյա աստղագուշակին կարող եք ծանոթանալ LADYNEWS.am կայքում՝ այստեղ։

Դիտվել է 14436 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

Ամսվա աստղագուշակ․ մարտ 2026 թ․

01.03.2026
Մերկուրին հետադարձ շարժման մեջ է լինելու, ու հավանաբար արդեն զգացել եք ազդեցությունը, և մինչև մարտի 20-ը որևէ թեթևացում չի սպասվում։ Իսկ ամիսը սկսվում է լուսնի լրիակատար խավարմամբ (մարտի 3-ին)։ Այնուամենայնիվ, բախտն ու սերը ոչ մի տեղ չեն անհայտանա:

Ամսվա աստղագուշակ․ փետրվար 2026 թ․

01.02.2026
Փետրվարը կլինի հագեցած և շրջադարձային ամիս, կատարյալ՝ եղած գաղափարները գործի վերածելու համար: 

Ամսվա աստղագուշակ․ հունվար 2026 թ․

01.01.2026
Նոր տարվա առաջին ամիսը բազմաթիվ դրական փոփոխություններ կբերի ձեր անձնական կյանքում, բայց, ցավոք, շատերը կբախվեն իրենց կարիերայի և եկամտի հետ կապված բացասական հետևանքների։

Ամսվա աստղագուշակ․ դեկտեմբեր 2025 թ․

02.12.2025
Կենդանակերպի բոլոր նշանները գտնվում են վերջնագծի մոտ։ Վերջին ջանքերը, ևս մեկ հրում, և ահա կգա Նոր տարին՝ ձեր կյանքը փոխելու ևս մեկ հնարավորություն։

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2025 թ․

01.11.2025
Տիեզերքը կցուցաբերի հումորի զգացում՝ պարգևատրելով անկեղծներին և ծուռ հայելի պահելով նրանց առջև, ովքեր պարծենում են:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
14-04-2026 10:38
56-ամյա Լորեն Սանչեսը հայտարարել է, որ երեխա է ուզում իր 61-ամյա ամուսնու՝ միլիարդատեր Ջեֆ Բեզոսի հետ։ The New York Times-ին տված հարցազրույցում Սանչեսն ասել է, որ սիրում է երեխաներին և ուզում է երեխա ունենալ Ջեֆ Բեզոսից. «Ես վաղը ևս մեկ երեխա կունենայի»։ Այս խոստովանությունից հետո Լորենը նույնիսկ ստիպված էր զանգահարել թերթի լրագրողին՝ հաստատելու համար, որ ներկայումս հղի չէ։
14-04-2026 08:51
40-ամյա դերասանուհի Ռուբի Ռոուզը հրապարակավ մեղադրել է Քեթի Փերիին 20 տարի առաջ տեղի ունեցած սեռական ոտնձգության մեջ, ըստ The Express Tribune-ի։ «Նարնջագույնը սեզոնի հիթն է» հաղորդման աստղն իր Threads–ի էջում հայտարարել է, որ դերասանուհին նախկինում անպատշաճ կերպով է վարվել իր հետ. «Քեթի Փերին սեռական ոտնձգություն է կատարել ինձ վրա Մելբուռնի Spice Market գիշերային ակումբում»,–հայտարարել է Ռոուզը։
14-04-2026 04:46
Բրիթնի Սփիրսը կամավոր սկսել է հաճախել վերականգնողական կենտրոն։ Երգչուհին բուժումը սկսել է վերջերս ձերբակալվելուց հետո։ Աստղը բռնվել է ալկոհոլի ազդեցության տակ մեքենա վարելիս․ ոստիկանությունը հետապնդել է, և ձերբակալվելուց հետո նա խոստովանել է, որ լուրջ խնդիր ու օգնության կարիք ունի։
14-04-2026 03:42
«Էյֆորիա» սերիալի երկրպագուները քննադատել են դերասանուհի Սիդնի Սուինիին և շոուի անձնակազմին՝ պեդոֆիլիան ռոմանտիկացնելու համար՝ շոուի երրորդ եթերաշրջանի թիզերի մի տեսարանից հետո, որտեղ Սիդնին սադրիչ կեցվածք է ընդունում՝ որպես երեխա՝ բերանում ծծակ դնելով։ Ապրիլի 12-ին թողարկվեց «Էյֆորիա» սերիալի վերջին թիզերը։ Տեսանյութում հեռուստադիտողները տեսան Սիդնի Սուինիին փոքր երեխայի դերում. սյուժեի համաձայն՝ նրա կերպարը՝ Քեսին, ապրուստ է վաստակում՝ OnlyFans վեբ տեսախցիկի համար անպարկեշտ լուսանկարներ և տեսանյութեր նկարահանելով։
14-04-2026 02:40
Իրինա Շեյքը դարձել է Messika-ի նոր զարդերի հավաքածուի դեմքը։ 40-ամյա ռուս սուպերմոդելը նկարահանվել է գովազդային արշավում՝ ցուցադրելով ոսկե զարդերի հավաքածու։ «Նրա հզոր և գրավիչ կազմվածքը մարմնավորում է կանացիության նոր կողմը՝ համարձակ և պաշտամունքային», - ասվում է ապրանքանիշի հայտարարության մեջ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.04.2026
Դիտվել է 511 անգամ
08.04.2026
Դիտվել է 318 անգամ
09.04.2026
Դիտվել է 301 անգամ
10.04.2026
Դիտվել է 264 անգամ
14.04.2026
Դիտվել է 124 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster