Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Ամուսնու սիրուհուն այրած խանդոտ կինը դատարանում նրանից ներողություն էր խնդրել

09.04.2026

Սանկտ Պետերբուրգի բնակչուհին մարմնի 70%-ի այրվածքներ է ստացել։ Հրկիզողի փոքրիկ որդին ականատես է եղել միջադեպին. տղան պատմել է, թե ինչ է տեղի ունեցել կանանց միջև այդ ճակատագրական օրը։

Իննա Ցիբասովայի սոցիալական ցանցերի էջերից մեզ է նայում մի գեղեցիկ շիկահեր կին. մինչև 2025 թվականի ամառը նա ապրում էր ակտիվ կյանքով՝ շատ ճանապարհորդելով, աշխատելով և մեծացնելով դստերը: Հիմա նա պայքարում է նվազագույն շարժումներ կատարելու ունակությունը վերականգնելու՝ առանց ցավի մի բաժակ ջուր վերցնելու, կռանալու, ևս մեկ քայլ անելու համար:

Նրա կյանքը մի քանի րոպեում բաժանվեց «մինչև» և «հետո» մասերի. Իրինա Ռ.-ն (անունը փոխված է՝ խմբ․) Իննայի վրա բենզին լցրեց և կրակայրիչով վառեց։ Աղջիկը բռնկվեց և մի քանի րոպե այրվում էր, քանի դեռ մի անցորդ փորձում էր մարել կրակը։ Իրինան, որը հղի էր իր երկրորդ երեխայով, այս արարքը կատարել էր խանդից դրդված. Իննան իր ամուսնու՝ Իլյայի սիրուհին էր։

Ողջ հանրությունը հետևում է այս սարսափելի պատմությանը, որտեղ յուրաքանչյուրն ունի իր ճշմարտությունը։ Հիմա հետևում են դատավարության ընթացքին։ Իրինան դատարանում պնդում է, որ ծայրահեղ միջոցներ է ձեռնարկել իր ընտանիքը փրկելու համար, իսկ վերջին դատական նիստին մասնակցել է երեխայի հետ՝ պնդելով, որ ոչ ոքի մոտ չի կարողացել թողել երեխային։ Տուժած Իննայի ընտանիքը համոզված է, որ սա դատավորի մոտ կարեկցանք առաջացնելու փորձ է։

 300x400

Իրինա

Նախօրեին տեղի ունեցած դատական նիստին Իրինան ժամանել էր առանց երեխաների և առաջին անգամ հանդիպել զոհին։ Սա Իննայի առաջին դատական նիստն էր. մինչ այժմ նրա հարազատներն ու փաստաբանը ներկայացրել էին բժշկական փաստաթղթեր, որոնք հաստատում էին նրա վնասվածքների ծանրությունը։ Այժմ, աղջիկն ասում է, որ պատրաստ է հստակ ցույց տալ, թե ինչպիսին է դարձել և ինչ է կորցրել։ Համեմատության համար, զոհը դատարան էր բերել իր նախկին լուսանկարներից մեկը։ Դրանում նա դստեր հետ է՝ գեղեցիկ և վստահ իր ապագայի հանդեպ։

 300x400

Իննան՝ աղջկա հետ

«Ոչ մի փաստաթուղթ չի բացահայտի իմ իրական վիճակը։ Ես ուզում եմ, որ ինձ տեսնեն և լսեն», - «КП-Петербург»–ին ասել է Իննան։

Նա առանց ձեռնափայտի չի կարողանում քայլել, բայց խոսքը միայն շարժման մասին չէ։ Նրա ամբողջ մարմինը, կարծես, մոմապատ է. դեմքը, ձեռքերը և մատները ծածկված են սարսափելի կարմիր սպիներով։ Վնասված հատվածների մաշկը կորցրել է առաձգականությունը՝ վերածվելով կարմրավուն ծածկույթի, որը դժվարությամբ է ձգվում մատները ծալելիս։

Իննան ամեն օր աշխատում է վերականգնողական թերապևտների հետ՝ մատների շարժունակությունը վերականգնելու համար, որոնք բառացիորեն կոտրվում են: Դեղահաբեր, ներերակային ներարկումներ, վիրակապեր… և ոչ մի էական բարելավման խոստում: Բուժումն արժե միլիոնավոր ռուբլիներ, և նա, հնարավոր է, ստիպված լինի պայքարել յուրաքանչյուր շարժման համար իր կյանքի ողջ ընթացքում:

600x400

Իննա

Այրվելուց հետո Իննան մի քանի ամիս կոմայի մեջ է եղել, և հրաշքով է ողջ մնացել։ Իրինան մեղադրվում է աֆեկտի մեջ սպանության փորձ կատարելու մեջ։ Փորձաքննությունը ցույց է տվել, որ հղի կինը չի գիտակցել իր գործողությունները, բայց Իննան վստահ է, որ փաստերը հակառակն են խոսում։

Ցիբասովան աշխատում էր Իրինայի ամուսնու՝ Իլյայի հետ։ Ինչ-որ պահի նրանց հարաբերությունները դուրս են եկել գործնականի սահմաններից։ Դա սեր չէր, ավելի շուտ թեթևակի սիրահարվածություն։ Իրինան իմացել է, որ ամուսինը սիրավեպ ունի, և նույնիսկ զանգահարել է մրցակցուհուն՝ խնդրելով, որ իրենց հանգիստ թողնի։ Իննան պնդում է, որ այդ զանգից հետո ինքն ու Իլյան որոշել են վերջ դնել հարաբերություններին, հատկապես այն բանից հետո, երբ իմացել է, որ իր սիրեցյալն ու նրա կինը երկրորդ երեխային են սպասում։

«Դա սխալ էր, և մենք քննարկեցինք նրա հետ՝ ասելով, որ պետք է դադարեցնենք։ Երբ Իրինան սկսեց ինչ-որ բան կասկածել, նա խնդրեց ինձ դադարեցնել ամուսնու հետ շփումը։ Ես համաձայնեցի և խոստացա, որ դա կանենք, բայց նախ Իլյան պետք է իր իրերը հաներ իմ բնակարանից...»,- դատարանում պատմել է տուժողը։

Այդ օրը նրանք կրկին աշխատանքային հարցերով միասին էին, նրանց հետ էր նաև Իլյայի որդին։ Հետագայում տեղի ունեցածը տարօրինակ է հնչում. տղամարդու կինը զանգահարել է և խնդրել իրեն տանել հիվանդանոց, և դա պետք է աներ Իննան։

300x400

Իլյա

Իննան հասել է տան մոտ և շարժիչը չի անջատել։ Իլյան գնացել է կնոջը բերելու, մինչդեռ մանկապարտեզի տարիքի որդին մնացել է մեքենայում՝ սիրուհու հետ։ Տղամարդը չի վերադարձել. միայն Իրինան է եկել, նստել ուղևորի նստատեղին և պայուսակից հանել պատրաստի դյուրավառ խառնուրդ և կրակայրիչ։

Իննան կարկամել է՝ տագնապով փնտրելով մեքենայի դուռը բացելու բռնակը։ Նա հազիվ է հիշում, թե ինչպես է գետնին գլորվել, ինչպես Միխայիլ անունով մի անցորդ (ով պարզվել է՝ շտապօգնության աշխատակից է) պատռում իր հագուստը, ինչպես էր հետո վազում դեպի հարևան կլինիկա, իսկ Իրինան գոռում էր նրա հետևից. «Ստացի՛ր»։

Այդ պահին մեքենայում գտնվող տղան նույնպես դարձել է վկա, և նրա ցուցմունքը կարդացվել է դատարանում: Մանկապարտեզի սանը նկարագրել է, թե ինչպես է նստած եղել մեքենայում, և հետո հրդեհ է բռնկվել:

«Մայրիկն էր, որ բերեց կրակը։ Երբ մայրիկիս ասացի՝ «բենզին է», նա ապտակեց դեմքիս և ասաց, որ ոչ մեկին չասեմ։ Մայրիկս ինձ մեքենայից դուրս քաշեց, և ես չայրվեցի», - երեխայի խոսքերը կարդացել է դատախազը։

Փորձաքննությունը ցույց է տվել, որ հղի կինը չի գիտակցել իր գործողությունները, ինչը նշանակում է, որ պատիժը կլինի նվազագույն։ Սակայն, տուժողը չի հավատում հուզական բռնկմանը. խանդոտ կնոջ գործողությունները չափազանց կանխամտածված էին։ Հետևաբար, նա մտադիր է կրկնակի փորձաքննություն խնդրել, հնարավոր է՝ Մոսկվայում։ Եթե մեղադրանքից հանվի աֆեկտի վիճակը, սպանության փորձի համար պատիժը կկազմի 10 տարի։

Մինչ այդ՝ Իննան դատարան է եկել՝ առաջին անգամ նայելու հրկիզողի աչքերի մեջ։ Նրան ասելու, որ արդեն մեկ տարի է, ինչ պայքարում է կյանքի համար, որ իր դուստրը փաստացի ապրում է առանց մոր, իսկ Իրինան հանգիստ դաստիարակում է իր երեխաներին։

Դատական նիստի ավարտին խանդոտ կինը իր մեջ ուժ է գտել դիմելու զոհին և ներողություն է խնդրել։

«Իննա, ներիր ինձ, եթե կարող ես», - լաց լինելով ասել է նա։ Բայց առայժմ հաշմանդամ կինը չի կարողանում իրեն ստիպել այդ քայլին գնալ. նա չափազանց շատ բան ունի վերապրելու։

Հաջորդ նիստին դատարան կկանչվի Իլյան, առաջին անգամ կհարցաքննվի, և Իննան նրա աչքերի մեջ նույնպես ցանկանում է նայել։ Նա կարծում է, որ հենց տղամարդն է պատասխանատու կատարվածի համար։

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 2219 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Դիանան և Դոդին. արքայադստեր վերջին սիրավեպի անհայտ մանրամասները

23.09.2026
1997 թվականի ամռանը տեղի ունեցած իրադարձությունների ականատեսները պատմում են Ուելսի արքայադստեր անսպասելի քաջության մասին, որն իր վրա էր վերցրել գայթակղողի դերը։

Նրան համարում են աշխարհի ամենագեղեցիկ կինը․ Էլլա Ռուբին

21.08.2026
Երիտասարդ դերասանուհուն համեմատում են Էն Հեթուեյի, Ջուլիա Ռոբերտսի, Վայնոնա Ռայդերի և 90-ականների և 2000-ականների այլ խորհրդանիշների հետ։

Կարինա Շուլյակ. ո՞վ էր Էպշտեյնի վերջին ընկերուհին, որին նա կտակեց իր կարողությունը

30.07.2026
Հնարավոր է՝ հենց այս դիրքորոշումն էր, որ թույլ տվեց Կարինային այդքան մեծ վստահություն ձեռք բերել միլիարդատիրոջ մոտ։

Առաջին հայուհին Վինձորների ընտանիքում. արքայադուստր Մարգարեթի թոռն ամուսնանում է

15.07.2026
Եղիսաբեթ II-ի զարմիկ Սամուել Չատտոն հայտարարել է իր նշանադրության մասին հայկական ծագում ունեցող նկարչուհու հետ։

Շարլիզ Թերոնի գեղեցիկ ոտքերի գաղտնիքը. հիշեք այս երեք հիմնական վարժությունները

09.07.2026
Դերասանուհին հպարտանում է ոչ միայն հաջողակ կարիերայով, այլև գերազանց ֆիզիկական պատրաստվածությամբ։

Տարվա ամենահեքիաթային հարսանիքը. 1000 տարվա ընթացքում առաջին անգամ բացվեց Մոն Սեն Միշելը

11.06.2026
Նորմանդիայում գտնվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Մոն Սեն-Միշելում գրեթե 1000 տարի խստիվ արգելված էր ցանկացած մասնավոր միջոցառում անցկացնելը:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
12-10-2026 10:09
Zara-ի և Ջոն Գալիանոյի համատեղ հավաքածուն իսկական սենսացիա է առաջացրել. արդեն երկրորդ շաբաթն է, ինչ այն անընդհատ քննարկման առարկա է սոցիալական ցանցերում։ Ոմանք գովաբանում են այն և փորձում ձեռք բերել ամենապահանջված իրերը, որոնք արագորեն անհետանում են կայքից, մինչդեռ մյուսները քննադատում են։ Եվ խնդիրը միայն գինը չէ, որը զգալիորեն գերազանցում է Zara-ի ստանդարտ գները, կամ ոճերը։ Շատ օգտատերեր նշել են, որ համագործակցության արդյունքում ստացված իրերի որակը միշտ չէ, որ համապատասխանում է սպասումներին։
12-10-2026 09:45
Գիտնականները դաջվածքների համար թանաք են ստեղծել, որը կարելի է «միացնել» և «անջատել» լույսի օգնությամբ։ Կոլորադոյի համալսարանի Բոուլդերի մասնաճյուղի հետազոտողների մշակած PhotoTat տեխնոլոգիան թույլ է տալիս փոխել պատկերի գույնը կամ այն դարձնել գրեթե անտեսանելի։ Աշխատությունը հրապարակվել է Matter & Light ամսագրում։ Ապագայում այն կարող է օգտակար լինել ոչ միայն դաջվածքների սիրահարներին, այլև այն պացիենտներին, որոնց մաշկի վրա բժշկական նշումներ են անհրաժեշտ։
12-10-2026 09:13
Սիդնի Սուինիին իր կարիերայի սկզբից համեմատել են Հոլիվուդյան դիվաների հետ։ Նրան հաճախ անվանում են «21-րդ դարի Մերիլին Մոնրո»։ Այժմ այս համեմատությունը կարող է մի փոքր ավելի արդարացված լինել. հետազոտությունը ցույց է տվել, որ դերասանուհիներն իրականում հեռավոր ազգականներ են։ Ուսումնասիրությունն անցկացրել է ամերիկյան MyHeritage ընկերությունը։ Նրանք ուսումնասիրել են երկու հայտնիների տոհմածառերը և պարզել, որ ունեն ընդհանուր նախնիներ։ Մերիլինի և Սիդնիի հայրերը Մասաչուսեթսի առաջին բնակիչներից մեկի՝ Էզրա Փերիի սերունդներն են, ով ապրել է 17-րդ դարում։ Սա նշանակում է, որ դերասանուհիները իններորդ մակարդակի զարմիկներ են։
12-10-2026 05:55
ԱՄՆ Թենեսի նահանգում մահաբեր ներարկմամբ ձախողված մահապատիժ վերապրած 50-ամյա Քրիստա Փայքը դուրս է գրվել հիվանդանոցից և վերադարձվել բանտ։ Այդ մասին շաբաթ օրը՝ հոկտեմբերի 10-ին, հայտնել են նրա փաստաբանները, տեղեկացնում է CBS News-ը։ Փայքին կրկին տեղափոխել են Նեշվիլի Դեբորա Ք. Ջոնսոնի անվան վերականգնողական կենտրոն, որտեղ նա պահվել է ավելի քան 30 տարի։ Պաշտպանների վկայությամբ, դատապարտյալը շարունակում է բժշկական օգնություն ստանալ բանտում, իսկ փաստաբանները հետևում են նրա վերականգնմանը։
12-10-2026 02:59
Արքայազն Հարրին հայտարարել է, որ իր և Մեգանի՝ Մեծ Բրիտանիայից 2020 թվականին մեկնելը իրեն հսկայական սթրեսի մեջ է գցել։ Նա հրապարակավ նկարագրել է, թե ինչպես է «ընկել դեպրեսիայի մեջ» և «ադրենալինի աղետ» զգացել, երբ ինքն ու իր ընտանիքը ժամանել են Կանադա։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
12.10.2026
Դիտվել է 630 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster