Կենդանակերպի բարի սրտով նշանները․ նրանք միշտ պատրաստ են օգնելու
04.03.2020
Կան կենդանակերպի այնպիսի նշաններ, որոնք պարզապես ոսկե սիրտ ունեն, քանի որ նրանց հիմնական հատկություններից են կարեկցանքն ու բարի կամեցողությունը:
Իհարկե, մեր կյանքի ընթացքում յուրաքանչյուրս ինչ-որ մեկին օգնել ենք, ինչ-որ մեկին խորհուրդներ տվել, ինչ-որ մեկին նախազգուշացրել: Այնուամենայնիվ աստղագուշակներն առանձնացնում են Կենդանակերպի երեք նշան՝ որպես ամենաբարի, ամենաարագ արձագանքող, միշտ պատրաստ լսելու և օգնելու, անկախ նրանից, թե ումից է գալիս աջակցություն ստանալու կարիքը:
Դիվանագետ Կույսերը
Կույսերը, պատկերավոր ասած, իսկական մրջյուններ են: Նրանք Աստծո կողմից տրված աշխատասերներ են: Նրանց առջև խոչընդոտներ չկան, միայն՝ փորձ: Նրանք ցանկացած աշխատանք կատարում են լավագույնս և հստակ սահմանված ժամկետներում: Հաշվի առնելով իրենց կատարողական և պատասխանատու հատկանիշները, նրանք քաջ գիտակցում են իրենց բազմաշերտ կարողությունները և իրենց կյանքի փորձի շնորհիվ միշտ փորձում են մտնել ցանկացած իրավիճակ, մարդկային կյանքի կամայական դրության մեջ: Նրանք երբեք դիտավորյալ վնաս չեն պատճառի ՝ նախընտրելով ցանկացած իրավիճակ լուծել քաղաքակիրթ և դիվանագիտական ճանապարհով:
Լավագույնները՝ Խեցգետիններ
Աստղագուշակները «Ոսկե սրտովների» ցուցակում Խեցգետնին համարում են լավագույններից՝ լավագույնը: Նրանց մեջ այնքան կարեկցանք կա, որ կարողանում են իրենց մեջ էներգիա գտնել՝ միանգամից մի քանի մարդկանց հետ կիսելու այդ զգացմունքը: Ով էլ որ լինեք Խեցգետնի համար՝ նա միշտ պատրաստ է ձեզ օգնության ձեռք մեկնելու: Ավելին, եթե ինչ-ինչ պատճառով չկարողանա դա անել, Խեցգետնը չի հանգստանա, մինչև չխոսի նրա հետ, ում ստիպված է եղել մերժել:
Լավատես Աղեղնավորները
Աղեղնավորները փորձ են կոտակում ոչ միայն իրենց սեփական կյանքից, այլև ուշադրություն են դարձնում իրենց շրջապատող աշխարհին: Նրանք այնքան լավատես են, որ ձեր մտերիմ զրույցը, որը սկզբում պարուրված էր ցավով և հիասթափությամբ, շատ արագ կվերածվի անվերջ զվարճանքի ու ուրախության: Նրանք գիտեն, թե ինչպես մարդկանց տալ երջանկություն, դրական էներգիա և եռանդ: Այդ իսկ պատճառով նրանցից ամենից հաճախ են օգնություն խնդրում․ Աղեղնավորի հետ խոսելուց հետո հոգին թեթևանում է, և, որ ամենակարևորն է, տիրապետող է դառնում այն գիտակցումը, որ սարսափելի ոչինչ տեղի չի ունեցել:
Մեզանից յուրաքանչյուրն առանձնահատուկ է յուրովի, և մենք պետք է գնահատենք մեր դրական հատկությունները, օգտագործենք դրանք և օգնենք միմյանց: Ի դեպ, եթե նեղացնենք վիճակագրության շրջանակը, ապա ըստ աստղագիտական եզրակացությունների, երեքից ավելի են այն Կենդանակերպի նշանների թիվը, որոնց պատկանողները բարի սիրտ ունեն:
Աղբյուր' LADYNEWS.am
Դիտվել է 6561 անգամ
Читать на русском
|