Կնոջ մարմնի ամենանուրբ հատվածն անշուշտ կուրծքն է: Այն մշտապես ունի լրջագույն խնամքի կարիք: Առաջարկում ենք մի քանի փորձված մեթոդ' կուրծքը մշտապես լավ վիճակում պահելու համար:
Ամենակարևորը մերսումն է: Կրծքի հատվածում մերսումը տարբերվում է իր ուժգնությամբ ու ձևով: Մերսել կարող եք ինքներդ: Աշխատեք չսեղմել ու չվնասել կուրծքը, այլ նրբորեն շոյել շրջանաձև շարժումներով: Հպումները կարող եք կրկնել նաև ջրի տակ, լոգանք ընդունելիս՝ նուրբ խոզանակի միջոցով: Վերջում չմոռանաք ալոեի յուղ կամ մարմնի կաթ քսել:
Ինչ վերաբերում է տոնուսի պահպանմանը, ապա լավագույն միջոցը սառույցն է: Կուրծքը սառույցով մերսելը ոչ միայն տոնուսը կբարձրացնի, այլև ակնհայտ կգեղեցկացնի կրծքի ձևը: Ընդ որում' սառեցնել կարելի է ոչ միայն ջուրը, այլև բուժական խոտաբույսերի թուրմերը, օրինակ՝ երիցուկի կամ դաղձի: Քանի որ օրերն արդեն տաքացել են, իսկ և իսկ ժամանակն է կատարելու այս պրոցեդուրան: Կարելի է սառույցի կտորները դնել կրծքկալի մեջ ու պահել մի քանի րոպե: Խնդրահարույց գոտի է նաև դեկոլտեի հատվածը: Սովորաբար այդ մասի մաշկի վիճակը լավացնելու նպատակով բոլորն այցելում են գեղեցկության սրահ ու պիլինգ անում: Բայց կա պիլինգին տնային պայմաններում փոխարինող միջոց' լիմոնը: Մեկ լիմոնի հյութը խառնեք 500 մլ ջրի հետ և ստացված խառնուրդով մաքրեք դեկոլտեի շրջանը:
27-04-2026 13:56 Կարտոֆիլ ուտելիս մարդկանց մոտ արտադրվում են երջանկության հորմոններ: Կարտոֆիլը ոչ միայն «երջանկացնում է» մեզ, այլև իր օգտակար հատկություններով ապահովում է օրգանիզմի առողջությունը: Կարտոֆիլը պարունակում է մեծ պաշարներով ածխաջրեր և քիչ քանակությամբ սպիտակուցներ: Նրանք, ովքեր ցանկանում քաշ ավելացնել կամ գիրանալ, սննդակարգում կարող են ներառել կարտոֆիլ: Վիտամիններ C-ն և B կոմպլեքսը նպաստում են այս ածխաջրերի ներծծմանը:
24-04-2026 12:57 Այսօր նորաձևության ազդեցիկ անձինք, հայտնի գործարար կանայք և հայտնիները մեծ թենիսի մարզումները ներառում են իրենց առօրյայում։ Հանկարծակի, այս սպորտաձևը դարձել է լավ մարզավիճակը պահպանելու ամենատարածված միջոցը։
24-04-2026 12:51
58-ամյա Նիկոլ Քիդմանը նկարահանվել է չինական Vogue ամսագրի նոր համարում: Լուսանկարները հրապարակվել են Instagram-ում: Շապիկին դերասանուհին կեցվածք է ընդունել Chanel-ի սև զգեստով՝ մինչև ազդրերը բարձրացող համարձակ ճեղքով, որը ընդգծում է նրա գեղեցիկ ոտքերը:
24-04-2026 00:13 Զբոսաշրջիկները, որոնք մեկնում են Կենտրոնական Ասիա՝ փլավ ուտելու, պետք է հիշեն, որ այն չի կարելի համադրել մայոնեզով համեմված աղցանների հետ: Փլավի հետ ուտում են միայն փլավ, աչիկ-չուչուկ (լոլիկով աղցան – խմբ.), խմում են կանաչ թեյ և համտեսում են սովորական հաց, այլ ոչ թե մայոնեզով համեմված աղցան, զգուշացնում են մասնագետները։
23-04-2026 11:22 Ազնվամորու մեջ պարունակվող նյութերը կարող են պաշտպանել օրգանիզմը քրոնիկ բորբոքումից և դրանց հետ կապված հիվանդություններից: Այս եզրակացությանն են հանգել Գալգոտիասի դեղագործական քոլեջի (Հնդկաստան) գիտնականները:
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: