Սպիտակ առնետի տարի․ աստղագուշակները նշել են 2020-ի ֆինանսկան հաջողակներին
13.12.2019
2020-ի Աստղագուշակը հուշում է, թե Սպիտակ առնետի տարում կենդանակերպի ո՞ր նշաններին են առասպելական ֆինանսական հաջողություններ սպասվում:
Աստղագուշակներն իրենց կանխատեսումներով մատնանշել են կենդանակերպի այն երեք ներկայացուցիչներին, որոնց ֆինանսական գործերը լավագույնս կընթանան 2020-ին:
Աղեղնավորներ
Նոր տարում Աղեղնավորն իրենց համար կբացահայտեն փայլուն ֆինանսական հեռանկարներ: 2020 թվականը կատարյալ ժամանակահատված է սեփական բիզնես կազմակերպելու, ինչպես նաև գործունեության ոլորտը փոխելու համար: Այնուամենայնիվ, աստղագուշակները խորհուրդ են տալիս ավելի զգույշ լինել ձեր հնարավորությունները գնահատելիս և չհավատալ անհիմն խոստումներին: Անվճար պանիր միայն թակարդում է լինում: Աղեղնավորները նախքան կտրուկ քայլեր անելը պետք է ուշադիր ստուգեն բոլոր տարբերակները:
Խեցգետիններ
Խեցգետիններին ֆինանսական հաջողությունը կժպտա տարվա կեսին: Ընդ որում, դա նրանց համար բացարձակ անակնկալ կլինի: Նշանի ներկայացուցիչները կարող են ակնկալել, որ կբարձրանան մասնագիտական սանդուղքով կամ աշխատավարձերի էական բարձրացում կունենան: Սա Խեցգետիններին նոր ազդակ և ավելի շատ աշխատելու խթան կհաղորդի: Աստղագուշակները խորհուրդ են տալիս լսել փորձառու գործընկերների խորհուրդները: Իսկ այն Խեցգետինների համար, ովքեր վաղուց էին ցանկանում փոխել իրենց զբաղմունքը, Աստղագուշակը խորհուրդ է տալիս դա անել գարնանը:
Ցուլեր
Այս նշանի ներկայացուցիչներին ֆինանսական բախտը կժպտա աշնան կեսին: Աստղագետները խորհուրդ են տալիս զգոն լինել. համագործակցության շահավետ առաջարկ կարող է ստացվել ցանկացած պահի և տեղից: Աստղագուշակները Ցուլերին խորհուրդ չեն տալիս մեծ գումարներ պարտք տալ. դրանք դժվար և երկար ժամանակահատվածում միայն կվերադարձվեն: Իսկ վիճակախաղում բախտը փորձելու լավագույն ժամանակահատվածը, ըստ աստղագուշակների, փետրվարն է:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 6106 անգամ
Читать на русском
|