Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Ամուսնությունից հետո բնակվել ծնողների հե՞տ, թե՞ առանձին. հոգեբանի խորհուրդները

05.05.2012

Հայ իրականության մեջ նորապսակները, անկախ ամեն ինչից, հիմնականում բնակվում են տղայի հայրական տանը: Ճի՞շտ է արդյոք նորապսակների' ծնողների հետ բնակվելը:

LN-ի հարցերին պատասխանել է հոգեբան Միհրդատ Մադաթյանը:

«Ասել, որ ծնողների հետ ապրելը միանշանակ լավագույն տարբերակն է, սխալ է, ասել, թե առանձին ապրելն է ճիշտ, դա էլ է սխալ: Երկու տարբերակներն էլ ունեն իրենց առավելություններն ու թերությունները: Եթե նորապսակները մոտ 30-35 տարեկան հասուն մարդիկ են, և ցանկանում են ընտանիք կազմել, ծնողներն էլ ակտիվ են և սիրում են նրանց ուղղություն ցույց տալ, այստեղ առանձին ապրելը բնականաբար ավելի ճիշտ է: Իսկ եթե նորապսակները 20-22 տարեկան են և նոր են սկսում կյանքը տեսնել, ծանոթ չեն ոչ դժվարություններին, ոչ հղիության, ոչ երեխա ունենալու, կենցաղ վարելու խնդիրներին, այստեղ արդեն ծնողների օգնությունը կարևոր է: Պարզապես պետք է պատկերացնել, թե ինչպիսի դեր պետք է խաղան ծնողները: Հենց այստեղ է ամբողջ խնդիրը: Հիմնականում խնդիրները լինում են սեփական անձի կայացման պատճառով, երբ շատ ուշ տարիքում ծնողները երեխաների միջոցով փորձում ենք կայացնել սեփական անձը, այլ ոչ թե մտածում են այդ ընտանիքի լավ լինելու մասին: Այստեղ առանձին, թե միասին կապրեն' խնդիրը մնում է նույնը: Ճիշտն այն է, երբ որ և՛ տղայի, և՛ աղջկա ծնողները իրենց անձը մի կողմ դնելով փորձում են կայացնել նորաստեղծ ընտանիքը, և ոչ թե լինել թելադրողի կարգավիճակում: Ծնողի դերը խորհուրդ տալն է, և պետք է թողել, որ երիտասարդներն իրենք ընտրեն' հետևեն խորհրդին, թե ոչ: Պետք չէ պարտադրել խորհուրդը, քանզի կամայական դեպքերում այն կարող է դրական չանդրադառնալ»:

Հաճախ լինում են դեպքեր, երբ մայրական խանդը չի թողնում տղային իր կնոջ հետ առանձնանալ: Այստեղից արդեն լուրջ բարդություններ են առաջանում , և գործը կարող է հասնել միչև բաժանություն:

«Խանդն արտահայտվում է լրիվ ուրիշ կերպ. օրինակ՝ «դու լավ չես արդուկում. վառեցիր տղայիս տաբատը» և այլն: Բայց իրականում սա հարսի և սկեսուրի կանացի այն խանդն է, երբ մի տղամարդու սկսում են կիսել: Խանդն էլ ավելի մեծ է լինում , երբ այդ կինը սկսում է մտածել, որ նրանք սեռական կապ ունեն: Սկսում է նեղվել, որ այստեղ կա ավտոմատ առավելություն, իսկ նման դեպքում կապը թուլանում է: Հետո սկսում են ուրիշ խնդիրներ, ինչպիսիք են' «իմ պատրաստած ճաշը չկերար, նրանը' կերար», և այսպես մի հիմար մթնոլորտ է ստեղծվում: Այսպես կարող է խանդել նաև աղջկա մայրը: Դա նորմալ երևույթ է: Երբ մայրը տեսնում է, որ ինքը կայացած չէ կյանքում և արդեն ծերանում է, իսկ իր աղջիկը երիտասարդ է, բնականաբար որոշակի խնդիր է առաջանում, միայն թե' ենթագիտակցական: Երբ մայրը շատ գիտակից է լինում կամ սեփական երեխային շատ է սիրում, կանխում է նման խնդրի առաջացումը, խեղդում է սեփական «ես»-ի կայացման խնդիրը:
Այն ծնողները, որոնք ուլտիմատումային կատեգորիայում են դնում իրենց կողքին լինելու հարցը, սովորաբար քանդում են այդ ընտանիքը: Այդ դեպքում իր կողքին լինելու իմաստը ոչ թե նա է, որ օգնեն կամ խրախուսեն, այլ իր կողքին լինելու փաստն էլի սեփական «ես»-ի կայացման խնդիրն է: Այն դեպքում, երբ ամուսնացողները հնազանդ են, համակերպվող բնավորություն ունեն, ապա ինչ-որ մի բան կարող է ստացվել, իհարկե ոչ այնքան իդեալական տարբերակի մեջ: Իսկ եթե ամուսնացողները ավելի բողոքական են, ավելի կայացած, բնականաբար դա վերածվելու է կոնֆլիկտի. լավագույն դեպքում կոնֆլիկտը լինելու է տղայի ու մոր միջեւ, և ընտանիքը առանձնանալու է, իսկ վատագույն դեպքում կոնֆլիկտն անցնելու է հարսի և սկեսուրի մեջ, որը բերելու է բաժանության: Նման իրավիճակներում մենք միջնորդի կարիք ենք ունենում: Եթե սկեսուրը և հարսը իրար հետ խնդիր ունեն կապված տղայի հետ, հետո այդ տղան հասկանալու է, որ խնդիրն ինքն է, և իրեն են կիսում: Հետևաբար դրա լուծումը կարող է տալ միայն ինքը: Բայց պիտի լուծվի ոչ թե մեղադրանքներով և պարզաբանումներով, այլ բալանսը պահելով, որպեսզի չկորչի տղամարդու դոմինանտությունը: Կինը պետք է շարունակի տեսնել նրա մեջ հզոր տղամարդու, այլ ոչ թե «մայրիկի բալիկի»: Եթե կինը տեսնի, որ ինքն ավելի հզոր ու անկախ է, քան իր ամուսինը, այդ ժամանակ միանշանակ կլինի բաժանություն»:

Կան զույգեր, որոնք երազում են առանձին ապրելու մասին, սակայն ավանդական կարծրատիպերը նրանց թույլ չեն տալիս. մտածում են, որ այդ քայլով ծնողներին կվիրավորեն, կամ հարևաններն ու բարեկամները կմտածեն, թե չեն հարգում իրենց ծնողներին: Շատերն էլ ֆինանսական կախվախության պատճառով չեն կարողանում առանձնանալ:

«Պետք է առաջին հերթին հասկանալ, թե ինչո՞ւ են երազում առանձին ապրել: Բազում աղջիկներ կան, որ շատ ուրախ են, որ ապրում են իրենց սկեսուրների հետ, որովհետև շատ հարցերում նրանք օգնում են: Եվ պետք է հասկանալ, թե այդ առանձին ապրելու ձգտումը ինչի համար է:

Իսկ ի՞նչ է նշանակում այն մարդու ամուսնությունը, որը գտնվում է ծնողներից ֆինանսական կախվածության մեջ: Ամուսնության համար մենք ենթադրում ենք որոշակի տարիք, որ տղան այնքան կայացած կլինի, որ գոնե որոշակի հարցեր կարողանա լուծել: Այսինքն՝ ինքը կախվածության մեջ է ոչ թե ծնողներից ֆինանսապես, այլ ընդհանրապես: Չէ՞ որ կամայական մարդու մեջ առկա է երեխան, ծնողը և հասուն մարդը»:

Դիտվել է 12396 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչու է տղամարդն առաջարկում բաժանվելուց հետո ընկերներ մնալ

08.05.2024
Հաճախ է պատահում, երբ բաժանումից հետո տղամարդը շարունակում է ներկա լինել ձեր կյանքում. նա հրավիրում է ձեզ հանդիպելու և զրուցելու, ուղարկում է իր լուսանկարներն ու զվարճալի տեսանյութերը, հետաքրքրվում է ձեր կյանքով: Ինչո՞ւ է դա տեղի ունենում:

Կենդանակերպի ամենաբարի նշանները

28.03.2024
Եկեք պատկերացնենք, որ դուք նոր ծանոթացել եք մի մարդու հետ և դեռ չեք ճանաչում նրան: Ինչպե՞ս հասկանալ, արդյոք կարո՞ղ եք նրա հետ ընկերություն, համագործակցություն կամ ռոմանտիկ հարաբերություններ սկսել:

Ինչու են տղամարդիկ ստում հարաբերություններում

28.02.2024
Ճշմարտությունը կարող է տհաճ լինել, բայց եթե ցանկանում եք ձեր զուգընկերոջ կողմից առավելագույն անկեղծության հասնել, ապա կարևոր է հաշվի առնել մեկ նրբերանգ:

Այս խորհուրդները իսկապես գործում են. ինչպես խոսել ղեկավարի հետ, որպեսզի բարձրացնեք ձեր աշխատավարձը

16.02.2024
Դուք ստացել եք ցանկալի պաշտոնը, միացել եք թիմին և հիանալի եք կատարում ձեր պարտականությունները:  Ինչպե՞ս հասկանալ, որ ժամանակն է բարձրացնել աշխատավարձը:

Ո՞ւմ զգացմունքներն են ավելի արագ մարում ամուսնության մեջ՝ տղամարդկանց, թե կանանց

26.01.2024
Գիտնականներին հաջողվել է վերլուծել տասնյակ հազարավոր մարդկանց զգացմունքները նրանց հարաբերությունների զարգացման ընթացքում: Տեսնենք, թե ինչ եզրակացությունների են նրանք հանգել։

Բարձր ինքնագնահատականով կանանց 5 հայտանիշ՝ ըստ Հարվարդի գիտնականների

11.01.2024
Ի՞նչ է պետք անել ինքնավստահ դառնալու համար:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
13-05-2024 12:16
Ջենիֆեր Լոպեսը պատմել է իր այն աշխատանքի մասին, որն իրեն օգնել է «մարտական մարզավիճակի» հասնել։ «Ես հենց նոր ավարտեցի «Սարդ-կնոջ համբույրը» ֆիլմի նկարահանումները, որտեղ շատ երգեր ու պարեր էին հնչում, ինչը եւ՛ ոգեւորիչ էր, եւ՛ հոգնեցնող»,-նշել է նա,-«Հիմա ես ավելի նիհար եմ, քան երբեւէ: Ես հիմա մարտական վիճակում եմ»:
13-05-2024 05:13
Մոդել եւ դերասանուհի Ջուլիա Ֆոքսը ավելի քան երկու տարի է՝ հրաժարվել է սեռական կյանքից: Դերասանուհին սոցիալական ցանցերում անկեղծորեն պատմել է իր երկարամյա ճանապարհորդության մասին․ «2,5 տարի՝ առանց սեռական հարաբերությունների, եւ, անկեղծ ասած, երբեք ավելի լավ չի եղել»,-գրել է նա TikTok-ի տեսանյութի մեկնաբանությունների բաժնում։
13-05-2024 04:02
Պամելա Անդերսոնը և նրա որդիները Mötley Crüe-ի թմբկահար Թոմի Լիից՝ 27-ամյա Բրենդոնը և 26-ամյա Դիլանը նկարահանվել են Pandora-ի գովազդային արշավում՝ նվիրված Մայրության օրվան։ Նրանք ներկայացրել են լաբորատոր պայմաններում աճեցված ադամանդներով զարդերի նոր հավաքածու։
13-05-2024 03:53
54-ամյա Քեյթ Բլանշեթը դարձել է Vogue China-ի նոր համարի գլխավոր հերոսուհին։ Հարցազրույցներից մեկում կինոաստղն ասել է, որ հավատարիմ է կայուն զարգացման սկզբունքներին և նախընտրում է նույն զգեստը կրել տարբեր կարմիր գորգերի համար։ Նա նաև չի խորշում դիզայներական իրերի վերօգտագործումից:
13-05-2024 02:21
Երգիչ Անդրեն հերքել է երեկվանից սոցցանցերում ու լրատվականներում տարածվող այն լուրերը, թե ինքը որդի է ունեցել։ «Ես դեռ որդի չունեմ, բայց, Աստված առաջ, մի օր կունենանք։ Հերիք է սուտ եւ չճշտված լուրեր տարածեք։ Ու մի բան էլ՝ մենք ամուսնացել ենք 2022 թվականին, ոչ թե 2023-ին»,-ինստագրամյան Story բաժնում, ի պատասխան շրջանառվող խոսակցությունների, գրել է երգիչը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024» մրցույթում հաղթեց Շվեյցարիան։ Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խումբը՝ իր «Jako» երգով, զբաղեցրեց 8-րդ տեղը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 270 անգամ
07.05.2024
Դիտվել է 234 անգամ
08.05.2024
Դիտվել է 215 անգամ
09.05.2024
Դիտվել է 204 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster