7 բան, որոնց մասին խորհուրդ է տրվում ոչ ոքի չպատմել
04.12.2019
Երբեմն լռությունն իսկապես ոսկի է: Հատկապես, երբ դուք աներևակայելի երջանիկ եք և ցանկանում եք, որ ամբողջ աշխարհը իմանա այդ մասին:
Իմաստուն մարդիկ ասում են, որ երջանկությունից բացի, կան ևս մի քանի բաներ, որոնց մասին ավելի լավ է ոչ ոքի չասել: Որո՞նք են դրանք: Այս հոդվածում մենք կքննարկենք ձեր կյանքի 7 հիմնական բաները, որոնք դուք պետք է պահեք ինքներդ ձեր մեջ:
1. Կարևոր ծրագրերը
Սրանք այն փոքրիկ ամենօրյա իրադարձությունները չեն, որոնք սովորաբար նախատեսում եք: Դրանք ավելի հիմնարար մտադրություններն են: Ցանկալի չէ դրանց մասին տարածվել ձախ ու աջ, մինչև կյանքի կոչվեն: Ինչո՞ւ: Եթե դուք ձեր մեջ եք պահպանում կարևոր ծրագրերը, ապա դրանց պաշտպանում եք նախանձելի մարդկանցից և թերահավատության բացասական վերաբերմունքից, նրանցից, ովքեր առանձնապես չեն հավատում ձեր ուժերին:
2. Բարեգործություն
Եթե դուք օգնում եք ուրիշներին և աջակցում նրանց, ում դա պետք է, հիանալի անձնավորություն եք: Բայց պետք չէ բոլորին բարձրաձայնել ձեր բարի գործերի մասին: Ի վերջո, դուք բարի գործեր չեք կատարում ՝ ձեր էգոն գոհացնելու և պարծենալու համար: Թե՞ այդպես չէ։ Այդ դեպքոիմ դա բարեգործություն չէ, այլ սովորական կեցվածք:
3. Սակավապետություն
Այն մասին, թե ինչպես եք ապրում, նույնպես մի շեփորեք: Դուք վարում եք համեստ ապրելակերպ: Դե, դա ձեր անձնական ընտրությունն է, բայց գլխավորը՝ հուզական առումով չափավորությունն է: Եվ եթե դուք ձեզ սահմանափակվում եք սննդից, քնից կամ հաճույքներից, ապա, հավանաբար, դրա համար ավելի կարևոր պատճառներ ունեք, քան ուրիշների խղճահարությունը կամ համակրանքը: Եթե ոչ, ապա, ամենայն հավանականությամբ, պետք է գնալ հոգեբանի մոտ:
4. Հերոսական արարքներ
Հավատացեք, ձեր քաջությունն ու հերոսությունն անպայմանորեն կանդրադառնան ձեր եսի վրա, և հարկ չկա բոլորին անընդմեջ պատմել ձեր արարքների մասին, թեև՝ դրանք հիացմունքի արժանի են:
5. Հոգևոր հայտնագործություններ
Եթե ձեր հոգևոր զարգացման գործում զգալի քայլ եք կատարել, մի կիսվեք այն ուրիշների հետ: Թող ձեր իմաստությունը մնա ձեր մեջ․ այն, անտարակույս, կանդրադառնա ձեր կյանքի ուղու վրա, նույնիսկ ապրելով միայն ձեր սրտի և հոգու մեջ:
6. Ներընտանեկան խնդիրներ
Ուրիշների հետ մի քննարկեք ձեր ամուսնու և երեխաների թերությունները և բնավորության գծերը: Նման խոսակցություններն անծանոթ մարդկանց հետ անձամբ ձեզ թեթևություն չեն տա և չեն շտկի իրավիճակը: Հետևաբար, մտերիմ մարդկանց նկատմամբ ձեր հույզերը պահեք ձեր մեջ կամ անձամբ քննարկեք իրենց հետ:
7. Բամբասանք
Մի՛ իջեք այդ մակարդակին, եղեք արժանավոր մարդ: Նույնիսկ, եթե ձեզ մոտ կուտակվել է բացասական վերաբերմունք նրանց նկատմամբ, որոնց հետ պարբերաբար հանդիպում եք, ապա այլ մարդկանց հետ այդ մասին քննարկումները դժվար թե թեթևացնեն ձեր հոգին: Լրացրեք այն ավելի արժանի բաներով. թույլ մի տվեք, որ միջավայրը ձեզ վատթարացնի: Դե, կամ փոխեք միջավայրը:
Մտածեք, թե ինչի մասին եք սովորաբար խոսում: Միգուցե երբեմն ավելի լավ է լռե՞լ:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 6421 անգամ
Читать на русском
|