Չարժե գիշերն անքուն անցկացնելը սովորություն դարձնել, իսկ մեկ անքուն գիշերվա հետևանքները կարելի է ամբողջովին «բուժել»:
Ջուր խմեք
Ջրազրկությունը քնկոտություն է առաջացնում: Օրվա ընթացքում որքա՞ն ջուր կպահանջվի խմել այդ անքուն գիշերից հետո: Հաշվարկը շատ պարզ է․ 30 մլ՝ մեկ կիլոգրամ քաշի հաշվով, պայմանով, որ մարմինը լիովին առողջ է և գործում է առանց խափանումների: Ուշադրություն դարձրեք ջրի որակին. այն պետք է լինի մաքուր և զտված, հակառակ դեպքում հազիվ թե ընդունվի որպես սննդարար տարրերի աղբյուր: Ոչ մի դեպքում մի խմեք էներգետիկ ըմպելիքներ, եթե ցանկանում եք առույգանալ: Այո, դրանք սկզբում ազդեցություն ունենում են, բայց կարճաժամկետ. առույգության ակնթարթային բռնկումից հետո ձեզ ավելի հոգնած կզգաք:
Նստեք պատուհանի մոտ
Արևի լույսի ազդեցության տակ մարմինն այլևս չի արտադրում մելատոնին (քնկոտություն առաջացնող հորմոն) և ստանում է ազդանշան, որ գործել սկսելու ժամանակն է: Արևը ստիպում է մարմնին զգալ, որ ինքը պետք է արթուն լինի, նույնիսկ, եթե անգամ հոգնություն եք զգում: Հնարավորության դեպքում զբոսնեք փողոցում կամ պատուհանին մոտ նստեք:
Սառեք
Եթե կոնտրաստային ցնցուղ ընդունելու հնարավորություն չկա, ձեռքի ափը պակեք սառը ջրի տակ․ այդ մասի մաշկը բարակ է, ուստի արյունը հեշտությամբ սառչում է, ինչն ակնթարթորեն թարմացնում և աշխուժացնում է:
Շաքար մի կերեք
Անքուն գիշերվա հաջորդող օրը փորձեք ուտել քիչ ածխաջրեր, սակայն սպիտակուցներով և ճարպերով հարուստ սնունդ, (ձվեր, ձուկ, լոբի, ընկույզ): Այս իրավիճակում շաքարը չի փրկի. ինչպես էներգետիկ ըմպելիքների դեպքում, այն արագ ազդակ է տալիս, իսկ երբ ազդեցությունն անցնում է՝ անհապաղ դուք կզգաք էլ ավելի թույլ, քան մինչ այդ:
Մարզանք արեք
Տասը րոպեանոց մարզանքը կամ քայլելը բավական է, որպեսզի գործարկվի արյունատար համակարգը, որը խթանում է արյան շրջանառությունը։ Դա ձեզ տույլ չի տա անջատվել կամ տանջահար զգալ։
Զբաղեցրեք անհարմար դիրք
Աթոռի կամ բազկաթոռի վրա ոչ հարմար դիրքը ձեզ անհարմարության կստեղծի, ինչը թույլ կտա մոռանալ քնի մասին:
Արթնանալուն պես սկսեք մտածել առաջիկա օրվա գործողությունների մասին: Հիշեք, թե ինչ դուք պետք է անեք, ուր շտապեք և ինչ լուծումներ գտնեք: Ուղեղի գործունեությունը օգնում է ազատվել քնի հորմոնի մնացորդներից: Դիմադրեք ննջելու գայթակղությանը:
01-09-2026 08:56 39-ամյա ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին հայտարարել է Արգենտինայի հավաքականից հեռանալու մասին: «Աշխարհի առաջնության եզրափակչից այսքան ժամանակ անց և երկար մտորումներից հետո ուզում եմ բոլորին ասել, որ հեռանում եմ ազգային հավաքականից: Դա ցավոտ որոշում էր, և այն դեռևս խորը ցավ է պատճառում ինձ, բայց հասկանում եմ, որ ժամանակը եկել է: Երդվում եմ, որ ես տվել եմ իմ ամբողջ ուժը, ոչ միայն վերջին մի քանի տարիներին, երբ մենք ամեն ինչ հաղթում էինք, այլև դրանից առաջ», - գրել է Մեսսին իր երկրպագուներին Ինստագրամում:
01-09-2026 08:50 Քենդալ Ջենները և Ջեյքոբ Էլորդին վերջերս բացահայտ խոսել են իրենց հարաբերությունների մասին և այժմ ավելի հաճախ են միասին հայտնվում հանրության առջև։ Մինչդեռ, մոդելի ընտանիքը, կարծես, այդքան էլ ոգևորված չէ իրավիճակով։ Նրանք մտահոգված են, որ նա չափազանց շատ ժամանակ է անցկացնում իր ընկերոջ հետ և, ըստ Daily Mail-ի, ինքն է հոգում ծախսերի զգալի մասը՝ պլանավորելով իրենց ուղևորությունները, ապահովելով բնակարաններով և ամրագրելով մասնավոր ինքնաթիռներ։ Քենդալ Ջենները և Ջեյքոբ Էլորդին սկսել են հանդիպել այս տարվա սկզբին՝ մի քանի տարվա ընկերությունից հետո։ Այդ ժամանակվանից ի վեր նրանց միասին նկատել են բազմաթիվ առիթներով, այդ թվում՝ մի քանի ճանապարհորդություններում՝ Հավայան կղզիներ, Տոկիո, Ավստրալիա և Այդահո։
01-09-2026 08:46 Ջոն Գալիանոն հրաժարվել է Met թանգարանում կազմակերպված ցուցահանդեսից՝ իր անցյալի շուրջ ծագած վիճաբանությունների ֆոնին։ «Ես խորապես շնորհակալ եմ Մետրոպոլիտենի արվեստի թանգարանին, և հատկապես Մաքս Հոլեյնին, Էնդրյու Բոլտոնին և Աննա Վինտուրին՝ իմ աշխատանքին նվիրված ցուցահանդես կազմակերպելու արտակարգ պատվի համար։ Իմ գեղարվեստական ժառանգության ներկայացումը թանգարանում, որով ես հիացել եմ ամբողջ կյանքումս, խորապես հուզել է ինձ... Բոլոր մասնակիցների հետ երկար մտորումներից և քննարկումներից հետո, մեծ տխրությամբ եզրակացրի, որ լավագույնն է այս պահին չշարունակել այս ցուցահանդեսը», - գրել է նա իր գրառման մեջ։
01-09-2026 08:29 Կանանց անվտանգության և բարեկեցության ինդեքսով Georgetown Institute for Women-ի վարկանիշում Հայաստանը զբաղեցնում է 56-րդ տեղը։ Վրաստանը ցանկում զբաղեցնում է 45-րդ տեղը, Ադրբեջանը՝ 111-րդ տեղը։
01-09-2026 08:25 Չինացի և ավստրալացի ինժեներների թիմը տեքստիլի համար անհասանելի հատկություններով օժտված գործվածքի նմանօրինակ ստանալու համար մշակել է թերմոպլաստիկ պոլիուրեթանային մանրաթելերի էլեկտրամանման մեթոդ։ Այսինքն՝ նոր «չհյուսված գործվածքն» ունի վառ մանուշակագույն գույն, բայց միևնույն ժամանակ արևի լույսն ու ջերմությունն ավելի լավ է արտացոլում, քան ավանդական սպիտակ նյութերը։ Հեռանկարում սա թույլ կտա պատրաստել ինքնասառեցվող հագուստ և շոգից պաշտպանող այլ ծածկույթներ։