Խնձորով եւ պանրով աղցան
04.05.2012
Շարունակում ենք համալրել գարնանային թեթեւ աղցանների բաղադրատոմսերի մեր շարքը: Խնձորի եւ պանրի համադրությունը բավական նրբահամ է ստացվում. փորձեք այս աղցանը :)
Անհրաժեշտ է'
3 ձու, 3 խնձոր, 150 գ պանիր, 200 գ մայոնեզ, 2 պճեղ սխտոր, հազար, կանաչ սոխ, աղ՝ ըստ ճաշակի:
Պատրաստման եղանակը.
Հավկիթները եփել: Խնձորը մաքրել կեղևից և հանել միջուկը: Պանիրը և խնձորը քերել, բայց այնպես, որ այն շիլա չդառնա: Այնուհետև ավելացնել մանրացված սխտորը և աղ: Այդ ամենը խառնել մայոնեզի հետ: Հազարի տերևները փռել ափսեի մեջ և վրան լցնել ստացված աղցանը՝ ձևավորելով կտրատած կանաչ սոխով:
Բարի ախորժակ:
Դիտվել է 3503 անգամ
|