Շակիրայի Addicted To You երգի ձևափոխված տարբերակն արդեն տեսահոլովակ ունի: Այս սենսացիան ցնցել է նրա երկրպագուներին: Մայիսի 2-ին youtube.com վիդեոհոսթինգում տեղադրված տեսահոլովակն արդեն 1 մլն-ից ավել դիտում է գրանցել: Երգի դեռեւս աուդիո տարբերակը Շակիրան նվիրել է իր սիրուն' Պիկեին:
Տեսահոլովակը կրքոտ է, ինչպես կոլումբիացի երգչուհին: Այնտեղ Շակիրան մեկ լոգարանի մեջ է, մեկ քայլում է սարերում կամ կիսամերկ պարում է սենյակում: Զարմացրել է նաև նրա կերպարային փոփոխությունը' կարճ մազերը:
Հիշեցնենք, որ երգի ձևափոխված տարբերակը ներկայացվել էր մարտի 28-ին ռադիոյով: Իսկ հիմա պատրաստ է նաև տեսահոլովակը, որի ռեժիսորն է Էնթոնի Մադլերը, ով նկարել է նաև Ռիհաննայի հայտնի տեսահոլովակները:
Շակիրան իր թվիթերյան էջում շնորհակալություն է հայտնում, որ երգը դուր է եկել բոլորին, և որ «իրենից կախվածության մեջ են…»
Էկզոտիկ ռիթմեր գարնան վերջին ամսում: Բարձրացրեք երաժշտության ձայնը և «կախվածության մեջ ընկեք»…
22-10-2026 09:48 29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47 40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
22-10-2026 09:31 Ուիլյամ Շեքսպիրը եղել է «Էդուարդ III» պիեսի գլխավոր հեղինակը. պիեսը գրվել է Քրիստոֆեր Մարլոյի՝ բանաստեղծի և դրամատուրգի հետ համահեղինակությամբ, որին ավանդաբար համարում են Շեքսպիրի մրցակիցներից մեկը։ Նման եզրակացության է հանգել վաղ Նոր ժամանակների գրականության մասնագետ, հետազոտող Ռորի Լոնգնեյնը։ Ըստ նրա՝ Շեքսպիրի հեղինակությունն հաստատված է «որևէ ողջամիտ կասկածից վեր»։ Պիեսը անանուն կերպով հրապարակվել է 1596 թվականին, և դրա ստեղծման մեջ Շեքսպիրի ներդրումը երկար ժամանակ մնացել է վեճերի առարկա։
22-10-2026 03:44 «101 դալմատինացիները» ֆիլմի 79-ամյա աստղ Գլեն Քլոուզը ստիպված է ձեռնափայտ օգտագործել կոնքի հոդի փոխարինման վիրահատությունից հետո։ Դերասանուհին այս մասին հայտնել է Page Six-ին տված հարցազրույցում։
22-10-2026 01:41 53-ամյա դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը իր հետտրավմատիկ սթրեսային խանգարման վատթարացման մասին հայտնելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը։ Պապարացիները դերասանուհուն նկատել են Բևեռլի Հիլզի գրասենյակային շենքից դուրս գալիս։