Շակիրան դեռ չի խոսում նոր ալբոմ թողարկելու մասին, բայց «թարմացնում» է նախկին կատարումներից որոշները: Ինչպես հաղորդում է DailyMail-ը, երգչուհին վերանայել է իր վերջին՝ Sale El Sol (« Արևը ծագում է») ալբոմի «Կախվածություն ունեմ քեզնից » («Addicted To You») երգը :
Թարմացնելով երգի գործիքավորումը՝ Շակիրան նշել է, որ նոր տարբերակը նվիրում է իր նոր սիրուն՝ Պիկեին: Այս պարային, ռիթմիկ երգը երգչուհին դասում է իր ամենահաջողված երգերի շարքին, ինչպիսիք են Tortura-ն, Loca-ն, Rabiosa-ն: Forbes-ի սանդղակում ամենալավ վաստակող չորրորդ աստղը համարվող երգչուհուն ստեղծագործական կյանքի այս փուլում հետաքրքրում են «պարային» կատարումները, որոնք «կվարակեն ուրախ տրամադրությամբ», «ապրելու ցանկությամբ»:
Քանի դեռ Շակիրան իսպաներենի «թագավորությունում» է («Արևը ծագում է» ալբոմում հիմնականում իսպաներեն երգեր են) և գործնական փուլ չի մտցնում նոր՝ անգլալեզու ալբոմի թողարկման աշխատանքները, որոնց մասին ակնարկել է մի քանի անգամ, առաջարկում ենք վայելել «Addicted To You»-ն: Այն անշուշտ կկտրի Ձեզ աթոռից և կստիպի «կախվածության մեջ» ընկնել:
22-10-2026 09:48 29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47 40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
22-10-2026 09:31 Ուիլյամ Շեքսպիրը եղել է «Էդուարդ III» պիեսի գլխավոր հեղինակը. պիեսը գրվել է Քրիստոֆեր Մարլոյի՝ բանաստեղծի և դրամատուրգի հետ համահեղինակությամբ, որին ավանդաբար համարում են Շեքսպիրի մրցակիցներից մեկը։ Նման եզրակացության է հանգել վաղ Նոր ժամանակների գրականության մասնագետ, հետազոտող Ռորի Լոնգնեյնը։ Ըստ նրա՝ Շեքսպիրի հեղինակությունն հաստատված է «որևէ ողջամիտ կասկածից վեր»։ Պիեսը անանուն կերպով հրապարակվել է 1596 թվականին, և դրա ստեղծման մեջ Շեքսպիրի ներդրումը երկար ժամանակ մնացել է վեճերի առարկա։
22-10-2026 03:44 «101 դալմատինացիները» ֆիլմի 79-ամյա աստղ Գլեն Քլոուզը ստիպված է ձեռնափայտ օգտագործել կոնքի հոդի փոխարինման վիրահատությունից հետո։ Դերասանուհին այս մասին հայտնել է Page Six-ին տված հարցազրույցում։
22-10-2026 01:41 53-ամյա դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը իր հետտրավմատիկ սթրեսային խանգարման վատթարացման մասին հայտնելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը։ Պապարացիները դերասանուհուն նկատել են Բևեռլի Հիլզի գրասենյակային շենքից դուրս գալիս։