Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

7 սխալ վարսահարդար օգտագործելիս

18.04.2019

Երևի բոլորը կհամաձայնեն, որ առանց վարսահարդարի յուրաքանչյուր աղջիկ իրեն անհարմար է զգում: Սակայն այս սարքն ունի իր թերությունները, որոնք ամբողջությամբ արտահայտվում են սխալ օգտագործման պարագայում: Ինչպիսի՝ սխալներից պետք է խուսափել վարսահարդարով մազերը հարդարելիս: Ահա դրանցից 7-ը:

Դուք սխալ եք չորացնում մազերը

Գլուխը լվանալուց հետո հանում եք սրբիչը և սկսում չորացնել մազերի փնջերը: Այդպիսի եղանակաը անարդյունավետ է և վնասակար մազերի համար: Այդ պահին վերևի փնջերը շատ են չորանում իսկ ներսի մազերը մնում են թաց: Որպեսզի այդպես չստացվի, չորացրեք մազերը բաժանելով նրանց մազափնջերի:

Սխալ սանրեր եք ընտրում

Ի՞նչն ենք մենք օգտագործում վարսահարդարի հետ միաժամանակ: Իհարկե սանր: Որպեսզի մազերը գեղեցիկ հարդարեք կամ արագ չորացնեք պետք է ամենայն լրջությամբ մոտենալ սանրի ընտրությանը: Դասական մետաղական սանրերից ավելի լավ է միանգամից հրաժարվեք: Դրանք շատ են տաքանում և կարող են փչացնել մազափնջերի կառուցվածքը: Նույն կերպ պետք է վարվել նաև փայտյա սանրերի հետ: Ջերմաստիճանի տակ նրանք ձևափոխվաում են և դրանց վրա ճաքեր են հայտնվում, որոնք պատառոտում են մազերը: Բնական խոզանակի մազերից նույնպես պետք է հրաժարվել, քանի որ այն կեղտ է հավաքում, որը դժվար է մաքրել: Ամենալավ տարբերակը կերամիկական մակերեսով սանրներն են, քանի որ դրանք ավելի քիչ են տաքանում և չեն վնասում մազերը:

600x580

Դուք շատ մոտիկ եք պահում վարսահարդարը

Չե՞ք ցանկանում կորցնել մազերը, ուրեմն պահպանեք հեռավորությունը: Որքան մոտ եք պահում վարսահարդարը, այդքան շուտ են մազեր տաքանում, չորանում, կոտրատվում և թափում: Օպտիալ հեռավորությունը 20-25 սմ է:

Դուք հարդարման սխալ միջոցներ եք օգտագործում

Ճիշտ միջոցների ընտրությունը գեղեցիկ հարդարման գրավականն է: Գելային տարբերակը փայլ կհաղորդի անփայլ մազերին, կրեմայինը կուղիղացնի գանգուրները: Կարևորը, որ այն չպարունակի սպիրտ, քանի որ դա չորացնում է մազերը:

Դուք երկար չեք փոխել վարսահարդարը

Եթե ձեր վարսահարդարի մոտ «տրամադրությունը» կտրուկ փոխվում է և այն սկսում է մեկ սառը օդ փչել, մեկ տաք, ուրեմն այն արդեն իր դարն ապրել է և պետք է փոխարինվի նորով:

Հարդարվելուց առաջ չոր շամպուն եք օգտագործում

Բոլորս լսել ենք չոր շամպունի հրաշալի հատկությունների մասին՝ այն և փարթամություն է հաղորդում և պահում սանրվածքը: Սակայն չարժե այն օգտագործել վարսահարդար օգտագործելուց առաջ: Եթե ցանկանում եք օգտագործել, ապա փչեք արմատներին մազերը հարդարելուց հետո:

Դուք անզգուշորեն եք չորացնում գանգուր մազերը

600x580

Գանգուր մազերը շատ կամակոր են, այդ պատճառով հարդարման ընթացքում պետք է զգույշ լինել դրանց հետ: Հարդարման ժամանակ մի դրեք ամենաբարձր ջերմաստիճանի վրա: Եթե ցանկանում եք ընդգծել գանգուրները, օգտագործեք դիֆուզոր կամ ձեռքով պահեք մազափնջերը չորացնելով դրանք որոշակի հեռավորությունից:

Եթե որոշել եք ուղիղացնել գանգուր մազերը, ապա վերցրեք ոչ մեծ մազափնջեր և ուղիղացրեք տարբեր կողմերից:

Վերջում սառը օդ փչեք, որպեսզի սանրվածքը երկար պահպանվի:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 4972 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Դիետոլոգը բացատրել է, թե ինչպես կարելի է նիհարել խորտիկների միջոցով

20.09.2024
Չնայած փոքր չափաբաժիններով սնունդ ընդունելու առավելություններին, կարևոր է պահպանել ժամանակացույցը:

Կատարյալ է սրտի համար. սրտաբաններն անվանել են ամենաառողջ շիլաները

29.08.2024
Ներառեք դրանք ձեր սննդակարգում:

Հայտնի են օրգանիզմի դետոքսի համար լավագույն բանջարեղենը

07.08.2024
Բժիշկները խորհուրդ են տալիս դրանք ներառել սննդակարգում։

Բժիշկները բացատրել են, թե ինչպես խնամել արևից գունաթափված մազերը

16.07.2024
2024 թվականի ամառն անհավանական շոգ ու արևոտ է։ Նման եղանակին կարող է տուժել ոչ միայն ձեր մաշկը, այլեւ մազերը։ Մասնագետներն առանձնացրել են խնամքի պարզ կանոններ։

Ինչպես կրել ջինս ամռան շոգին. 4 խորհուրդ

04.07.2024
Եկեք պարզենք, թե ինչպես ճիշտ ինտեգրել ջինսն ամառային զգեստապահարանում, որպեսզի այն լինի ոչ միայն ոճային, այլև հարմարավետ:

Ոճաբանները պարզաբանում են, թե ինչպես պետք է հագնվեն պլյուս-սայզ կանայք ամռան շոգին

25.06.2024
Սրբագրման տեխնիկայի իմացությունը ձեզ կօգնի ստեղծել կատարյալ ուրվագիծ, որն ընդգծում է պլյուս–սայզ կազմվածքի առավելությունները:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
20-09-2024 10:11
Միլանի նորաձեւության շաբաթվա շրջանակներում ցուցադրվել է Prada նորաձեւության տան հավաքածուն, որն ամենասպասվածն էր այս սեզոնում։ Ցուցադրությանը ներկա էին ապրանքանիշի հայտնի ընկերները՝ Քերի Մալիգանը, Սառա Փոլսոնը, «Բրիջերթոնի» աստղ Սիմոն Էշլին, Ելենա Պերմինովան, Օլգա Կարպուտը, Քրիստինա Ռոմանովան և այլք։
20-09-2024 09:45
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող Համաշխարհային շախմատային օլիմպիադայի 9-րդ տուրում սեպտեմբերի 20-ին կանանց Հայաստանի հավաքականը կմրցի Ուկրաինայի հետ։ Երկու թիմերն էլ ունեն 13 միավոր եւ ԱՄՆ-ի հետ բաժանում են 4-6-րդ տեղերը։ Առաջին երեք տեղերում են Հնդկաստանը, Լեհաստանը, Ղազախստանը, որոնք ունեն 14-ական միավոր։
20-09-2024 05:01
Ջենիֆեր Լոպեսը, ով 2024-ի օգոստոսին ամուսնալուծության հայց է ներկայացրել Բեն Աֆլեքից, ծրագրում է ստեղծագործորեն վրեժխնդիր լինել նրանից։ Բաժանումից հետո երգչուհին նախատեսում է հանրությանը ոչ այնքան շոյող պատմություններ պատմել նախկին ամուսնու մասին։ «Երբ նրանց միջև ամեն ինչ լավ էր ընթանում, Ջենը Բենին և ննջասենյակում  նրա  հմտությունները դնում էր բարձր պատվանդանի վրա: Բայց վարդագույն ակնոցը հանված է, և նա մարդկանց ասում է, որ Բենն իրականում բավականին եսասեր և պարզունակ սիրեկան է», - ասել է անանուն աղբյուրը Magazine Touch Weekly-ին:
20-09-2024 04:52
Դանիայի թագուհի Մարգրետե Երկրորդը, որն այս տարվա սկզբին ցնցել է երկիրը՝ գահից հրաժարվելով, հիվանդանոց է տեղափոխվել իր տանը սայթաքելուց հետո, հայտնում է Associated Press-ը: Հաղորդվում է, որ 84-ամյա թագուհին լուրջ վնասվածքներ չի ստացել:
19-09-2024 10:55
Երգչուհի Ալսուն հայց է ներկայացրել Լոնդոնի դատարան՝ գործարար Յան Աբրամովի հետ ամուսնության արդյունքում ձեռք բերված համատեղ ունեցվածքը բաժանելու համար։ Երգչուհին ունի նաև բրիտանական քաղաքացիություն։ Ամուսինների ընդհանուր սեփականության թվում են բնակարանը Լոնդոնում' Lord's Cricket Ground-ի մոտ, տներ Կիպրոսում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և Մոնակոյում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ սեպտեմբեր, 2024 թ․

01.09.2024
Բոլորն ավելի հեշտ սկսեցին շնչել, երբ օգոստոսի 28-ին ավարտվեց Մերկուրիի նահանջը: Սակայն սեպտեմբերին իր գագաթնակետին է հասնում նահանջող Սատուրնը, և նրա ազդեցությունը կենդանակերպի նշանների վրա չի կարելի անտեսել:

LADYNEWS TV
Լեդի Գագան եւ Բրունո Մարսը նոր երգ են թողարկել՝ «Die with a Smile»՝ վինտաժային ոգեշնչված տեսահոլովակով։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
16.09.2024
Դիտվել է 728 անգամ
14.09.2024
Դիտվել է 586 անգամ
14.09.2024
Դիտվել է 268 անգամ
17.09.2024
Դիտվել է 256 անգամ
18.09.2024
Դիտվել է 172 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster