Рус. Հայ.
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Հայտնի են վաղաժամ մահվան հավանականությունը մեծացնող մթերքները

19.03.2019

ԱՄՆ Հյուսիս-Արևմտյան համալսարանի գիտնականները եկել են այն եզրակացության, որ ձվի հաճախակի օգտագործումը (դեղնուցի) և մեծ քանակությամբ խոլեստերին պարունակող մթերքները մեծացնում են վաղաժամ մահվան ռիսկը։

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of the American Medical Association ամսագրում։

Մասնագետները վերլուծել են վեց փորձի արդյունքներ, որոնց մասնակցել է տարբեր ազգերի 29615 մարդ։
Յուրաքանչյուր մասնակից հարցաթերթիկ էր լրացնում (սննդային հարցաթերթիկ), որտեղ պետք է նշեին այն մթերքները, որոնցով ավելի հաճախ էին սնվում։ Այնուհետև բժիշկները երկար տարիներ հետևել են նրանց առողջական վիճակին։ Արդյունքում ախտորոշվել է 5,4 հազար սիրտ-անոթային հիվանդություն, 6132 մահվան դեպք։

600x580

Գիտնականները եկել են այն եզրակացության, որ ձվի և բարձր խոլեստերինով սննդի օգտագործումը վտանգավոր է սիրտ-անոթային համակարգի համար։ Այսպես՝ խոլեստերինի անվտանգ չափաբաժինը չպետք է գերազանցի 300 մգ։ Ձվի մեկ դեղնուցը պարունակում է 200 մգ։

Մասնագետները նաև խորհուրդ են տալիս չչարաշահել այնպիսի ուտելիքները, ինչպիսիք են արագ սնունդը, մսային պահածոները, երշիկը և յուղոտ կաթնային մթերքներները։

Աղբյուր՝ LADYNEWS.am

 

Դիտվել է 5778 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Գենետիկա թե հիվանդություն. փոխանցվո՞ւմ է թեփոտումը ժառանգաբար և արդյոք այն վարակիչ է

20.11.2024
Թեփը հիվանդություն չէ, այլ գլխամաշկի հիվանդության ախտանիշ կամ մաշկի բնական շերտազատման հետևանք:

Ինչպես են հորմոններն ազդում լիբիդոյի վրա. հետաքրքիր փաստեր

31.10.2024
Լիբիդոն կամ սեռական ցանկությունը յուրաքանչյուր մարդու սեռական կյանքի կարևոր բաղադրիչն է: Պարզվել է, որ հորմոնները էական դեր են խաղում մեր սեռական ցանկությունը կարգավորելու և վերարտադրողական համակարգի աշխատանքի մեջ։

7 սխալ՝ ինտիմ գոտու խնամքի հարցում

25.09.2024
Ժամանակակից կանայք կոսմետոլոգներից ոչ պակաս են տեղյակ դեմքի խնամքի բոլոր նրբություններին։ Բայց երբ խոսքը վերաբերում է ինտիմ գոտու խնամքին, բացահայտվում են գիտելիքների պակաս:

Սրտաբանները բացահայտել են թրոմբների առաջացման անսպասելի պատճառներից մեկը

31.08.2024
Ի՞նչ վատ բան կա, որ մենք անընդհատ նստում ենք գրասենյակում ու մարզանք չենք անում։

Գիտնականները հաշվարկել են ճշգրիտ տարիքը, երբ օրգանիզմը սկսում է կտրուկ ծերանալ

28.08.2024
Ամեն ինչ կապված է նյութափոխանակության փոփոխությունների հետ:

6 ամառային սովորություն, որոնք կարող են վնասել ձեր երիկամներին

26.07.2024
Ամառային ամենատարածված սովորույթներն ու ծեսերը կարող են ոչ միայն բարձրացնել մեր տրամադրությունը, այլև լրջորեն ազդել առողջության վրա։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
09-12-2024 10:40
Stikes Muhammadiyah Ciamis College-ի (Ինդոնեզիա) գիտնականները պարզել են, որ լոլիկի հյութի օգտագործումը ոչ միայն հագեցնում է օրգանիզմը վիտամիններով, այլև օգնում է վերահսկել արյան ճնշումը: Գիտնականների կարծիքով, A, B, C վիտամիններով, կալիումով և այլ օգտակար նյութերով հարուստ լոլիկը դրսևորել է իր դրական ազդեցությունը օրգանիզմի վրա համալիր ազդեցության շնորհիվ։
09-12-2024 10:03
Բահրեյնում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում 55 կգ քաշային կին ծանրորդների մրցապայքարում Հայաստանի հավաքականի անդամ Ալեքսանդրա Գրիգորյանը պոկում վարժությունում բարձրացրեց 85 կգ: Հրում վարժությունում նա բարձրացրեց 117 կգ և 120 կգ և այս վարժությունում Գրիգորյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիր: Երկամարտի 205 կգ արդյունքով Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: 19-ամյա Ալեքսանդրան 2024 թվականի Եվրոպայի առաջնության չեմպիոն է: 
09-12-2024 10:00
Բժիշկները նշել են սրտի կաթվածի հնարավոր նշաններից մեկը՝ ցավ ծնոտի մեջ, որը տարածվում է պարանոցի վերևում և դեպի ձախ թեւը: Նրանք հորդորել են չհապաղել այցելել սրտաբանին, եթե ցավը երկար ժամանակ չի անհետանում և ուղեկցվում է սրտխառնոցով ու կրծքավանդակի շրջանում ուժեղ անհանգստությամբ։
09-12-2024 09:50
ԱՄՆ Փենսիլվանիա նահանգից մի զույգ, որը ամուսնալուծվել է գրեթե 50 տարի առաջ, կիրակի օրը կրկին ամուսնացել է, հայտնում է Associated Press-ը։ Նրանք ամուսնացել են 1951 թվականի նոյեմբերին և ունեցել չորս երեխա, բայց 1975 թվականին ամուսնալուծվել են, որի պատճառների մասին չեն ցանկացել նշել: Ի վերջո, երկուսն էլ նորից ամուսնացել են և երկար տարիներ ապրել իրենց ամուսինների հետ, մինչև նրանց մահը:
09-12-2024 01:11
32-ամյա Բարրի Քեոգանը, ով հայտնի է դարձել «Սոլթբերն» ֆիլմում իր գլխավոր դերակատարմամբ, ապաակտիվացրել է իր Instagram-ի հաշիվը և X սոցիալական ցանցում դժգոհել է այն հսկայական ատելությունից, որին բախվել է վերջերս՝ Սաբրինա Քարփենթերին իր դավաճանության մասին լուրերի ֆոնին: «Ամեն ինչի սահման կա: Իմ անունը համացանցում ցեխի հետ են խառնել, և ես սովորաբար դրան չեմ արձագանքում: Բայց հիմա պետք է պատասխանեմ, քանի որ մարդիկ անցնում են սահմանը»,- գրել է դերասանը:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ դեկտեմբեր 2024 թ․

01.12.2024
Դեկտեմբերի վերջին այնքան խառնաշփոթ կլինի, որ նույնիսկ առանց Մերկուրիի շատ բան կսողա դեպի ներքև: Բայց մի շտապեք նեղսրտվել. խնդիրները ձեզ կշրջանցեն, եթե չկորցնեք կենտրոնացումը:

LADYNEWS TV
Լիլիթ Հովհաննիսյանը ներկայացրել է նոր տեսահոլովակ՝ «Abnormal» երգով։ Լիլիթը խոստովանել է, երգն իր երգացանկի ամենասիրելի գործերից է, որից մինչ օրս «չի հագեցել»։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
03.12.2024
Դիտվել է 615 անգամ
05.12.2024
Դիտվել է 470 անգամ
06.12.2024
Դիտվել է 458 անգամ
07.12.2024
Դիտվել է 415 անգամ
08.12.2024
Դիտվել է 304 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster