Թխվածքաբլիթներ «Դեղձեր»
03.05.2012
«Դեղձերը» տոնական կդարձնեն Ձեր ամենասովորական օրը: Թխվածքաբլիթների՝ բերանում հալչող նուրբ խմորը Ձեզ իսկական դեղձ կհիշեցնի…
Անհրաժեշտ է՝
ալյուր 3-3,5 բաժակ, կարագ 60 գ, թթվասեր 2 ճաշի գդալ, շաքարավազ 1 բաժակ, հավկիթ 2 հատ, վանիլին, եփված խտացրած կաթ 0,5 տուփ, ընկույզ 30-50 գ, բազուկ 1 հատ, գազար 1 հատ:
Պատրաստման եղանակը.
Հավկիթները շաքարավազի հետ հարել: Ավելացնել փափկեցված կարագը, թթվասերը, վանիլինը և նորից հարել: Մաղած այլուրն աստիճանաբար ավելցնել ձվի եւ կարագի խառնուրդին: Խմորը հունցել, մինչ դառնա փափուկ և առաձգական: Խմորը բաժանել գնդերի:

Ամեն մի գունդը բաժանել 2 մասի, այնուհետև շարել բուսական յուղով պատած տարրայի մեջ՝ իրարից ոչ այնքան մեծ հեռավորության վրա , դնել ջեռոցը 190-210 C ջերմաստիճանում 15-20 րոպեով:
 Հանել ջեռոցից, հովացնել , «դեղձի» մակերեսից հեռացնել միջուկը փոքր գդալի օգնությամբ, գոյացած փոսիկներում դնել ընկույզները և լցնել խտացրած կաթը: Այնուհետև խտացրած կաթի օգնությամբ ամրացրել միմյանց դեղձերի երկու կտորները:
 Բազուկը և գազարը քերել, քամել հյութը տարբեր բաժակների մեջ: Թխվածքը ներկել բազուկի և գազարի հյութով, այնուհետև պատրաստի դեղձերի վրա լցնել շաքարավազ:
Բարի վայելում Դիտվել է 11880 անգամ
|