Рус. Հայ.
ԴԵՍԻՑ-ԴԵՆԻՑ

Գիտնականները բացահայտել են աղանդերի օգտակարությունը. այն նիհարելու ուղի է

15.02.2019

Գիտնականները դրական պահեր են գտել աղանդերների ընտրության հարցում նրանց համար, ովքեր ձգտում են նիհարել:

Արիզոնայի (ԱՄՆ) և Մոնտերեյի (Մեքսիկա) համալսարաների գիտնականների անցկացրած հետազոտության արդյունքները հրապարակվել է Journal of Experimental Psychology: Applied ամսագրում:

Գիտնականները չորս փորձ են անցկացրել: Դրանցից առաջինում, որն իրականացվել է Տեխնոլոգիական համակսարանի ինքնասպասարկվող սրճարանում Դավիթ Ֆլորեսի և նրա օգնականների կողմից՝ 134 այցելուների շրջանում անցկացվել է հարզազրույց, որոնք առնչվել են առողջ սննդի նրանց պատկերացումներին:

Հարցազրույցներն անցկացվել են այն բանից հետո, երբ սնվողները արդեն հատել էին ուտեստներ ընտրելու հարթակի գիծը: Ընդ որում չորս օրվա ընթացքում աղանդերները (մեկ չիզքեյք, մեկ՝ թարմ միրգ, սակայն ոչ միաժամանակ) տեղակայվել են հարթակի մեկ սկզբում, մեկ վերջում:

600x580

Սրճարանի այցելուներին առաջարկվել են նաև այլ ուտեստներ, որոնց մի մասն ավելի առողջարար և օգտակար էին, իսկ մյուսը՝ վնասակար և կալորիաներով հարուստ: Ֆլորեսը և նրա գործընկերը մարնակրկիտ արձանագրում էին, թե հատկապես ինչ են նախընտրում ուտել այցելուները: Պարզվել է, որ սրճարանի այն այցելուները, ովքեր առաջինն ընտրում էին չիզքեյքի հարթակից, միջինը 30 կալորիա ավելի քիչ սնունդ էին ընտրում, քան նրանք, ովքեր որպես աղանդեր վերցնում էին միրգ:

Ընդ որում՝ հավանականությունը, որ կալորիական աղանդեր սկզբում ընտրածները ուտեստների բաշխման հարթակից կվերցնեն ավելի սակավ կալորիականությամբ ուտելիքներ երկու անգամ ավելի էր, քան, երբ չիզքեյքը տեղակայվում էր վերջում:

Մեկ այլ փորձում հետազոտողները ստեղծել են ուտելիքի առաքման ձևական կայք: Մասնակիցները պետք է ընտրություն կատարեին օգտակար և կալորիական աղանդերների միջև, և դա պետք է աներին ուտելիքի ընտրության կամ սկզբում, կամ վերջում:

600x580

Հետազոտողները ենթադրում են, որ այդ դրսևորումը պայմանավորված է հետևյալով․ երբ մարդը անմիջապես ընտրում է կալորեական աղանդեր, նա, այնուհետև, ենթագիտակցորեն ձգտում է քավել «մեղքը» և այդ պատճառով նախընտրությունը տալիս է սակավ կալորիական ուտելիքին։ Իսկ, ահա, երբ նախնական ընտրությունը եղել է ի օգուտ մրգերի, այնուհետև իրեն հնարավորություն է տալիս թուլանալ և վերցնել ինչ-որ կալորիական բան։

Գիտնականները գտնում են, այդ հոգեբանական ֆենոմենից կարող են օգտվել սնունդ առաքող կայքերը, ռեստորանները, սրճարանները և ինքնասպասարկման սննդի կետերը, տորթերն ու թխվածքները ի ցույց են դնում բաշխման առաջին գծում և դրանով իսկ իրենց սպառողներին խրախուսելով ճիշտ սնվել։

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 3970 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Պետք է արդյոք օրական երկու լիտր ջուր խմել

25.04.2024
Ջուրը կենսական նշանակություն ունի օրգանիզմի բազմաթիվ գործընթացների համար՝ սկսած մարսողությունից մինչև առողջ հոդերի պահպանումը: Բայց ո՞րն է անհրաժեշտ չափը:

Այս նշանների տղամարդիկ չեն ներում դավաճանությունը, սակայն իրենք հավատարմություն չեն խոստանում

09.04.2024
Թվում է, թե նրանք, ովքեր կտրականապես անհանդուրժող են դավաճանության հանդեպ, իրենք պետք է լինեն հավատարմության և նվիրվածության օրինակ, բայց ոչ, եթե մենք խոսում ենք այս եռյակի մասին: 

8 միջոց սմարթֆոնի ստրկությունից ազատվելու և էկրանային ժամանակը նվազեցնելու համար

15.03.2024
Ժամանակակից աշխարհում գրեթե անհնար է լիովին հրաժարվել գաջեթներից։ Ի դեպ, դա բոլորովին էլ պարտադիր չէ. պարզապես կրճատեք ձեր էկրանային ժամանակը ողջամիտ չափերի, որում ձեզ կօգնեն հետևյալ ութ խորհուրդները:

Կենդանակերպի որ նշաների բախտը կբերի սիրո հարցում այս գարնանը

05.03.2024
Աստղագուշակները նշել են կենդանակերպի այն նշաններին, ում բախտն այս գարնանը կբերի անձնական կյանքում․ հնարավոր են ռոմանտիկ հանդիպումներ, անակնկալներ, ժամադրություններ, ինչպես նաև հարաբերությունների նոր փուլ։

Գիտնականները պարզել են, թե որ տարիքում են մարդիկ առավել երջանիկ

20.02.2024
Կյանքի լավագույն շրջանի մասին խոսելիս մարդիկ հաճախ նկատի են ունենում ուսանողության տարիները, սակայն հետազոտողները վստահ են. «երջանկության տարիքը» գալիս է շատ ավելի ուշ և միևնույն ժամանակ՝ առավելագույն ինքնավստահությամբ։

«Միսս Ճապոնիա 2024»-ի ուկրաինացի հաղթողը հրաժարվել է տիտղոսից

06.02.2024
Այս մասին փետրվարի 5-ին հայտնել է ճապոնական Kyodo News գործակալությունը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-05-2024 10:40
Բժիշկների հավաստմամբ՝ բավականաչափ վիտամին C ստանալը և կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը կարող են օգնել նվազեցնել սուր շնչառական հիվանդությունների ռիսկը գարնան փոփոխական եղանակային պայմանների ժամանակ:
17-05-2024 10:25
Աշխարհի երկրորդ ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ Հռոմում անցկացվող WTA-1000 մրցաշարի եզրափակիչ։ Բելառուսի ներկայացուցիչը 7:5, 6:2 հաշվով հաղթեց աշխարհի 15-րդ ռակետ, ամերիկացի Դանիել Քոլինզին։ Եզրափակիչում Սաբալենկայի մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկը, որը 6:4, 6:3 հաշվով հաղթել էր աշխարհի երրորդ ռակետ, ամերիկացի Կորի Գաուֆին։
17-05-2024 02:34
Երգչուհի, երգահան եւ կոմպոզիտոր Մարիամ Մերաբովան «Так сказать» նախագծի շրջանակում «Абзац.Медиа»-ի գլխավոր խմբագիր Ելենա Օյային տված հարցազրույցում կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց «ճորտեր» եւ «ստրուկներ» է անվանել:
15-05-2024 11:29
Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը կլինի նաև Կաննի կինոփառատոնում: Կաննի 77-րդ կինոփառատոնի շրջանակներում մայիսի 21-ին կկայանա Միքայել Գամրանիի «Օլիմպիական խաղեր. Ապագայի Ֆրանսիա» վավերագրական ֆիլմի պրեմիերան, որի ընթացքում կարմիր գորգի վրայով կացնի նաև Փարիզի Օլիմպիական խաղերի ջահը:
15-05-2024 11:17
Մերիլ Սթրիփը 35 տարի անց վերադարձել է Կաննի կինոփառատոն։ Օսկարի եռակի դափնեկիր դերասանուհին Կաննի կինոփառատոնի բացման արարողության ժամանակ ստացել է «Ոսկե արմավենու ճյուղ»։ Մրցանակը Մերիլին հանձնել է ֆրանսիացի կինոդերասանուհի Ժուլիետ Բինոշը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024» մրցույթում հաղթեց Շվեյցարիան։ Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խումբը՝ իր «Jako» երգով, զբաղեցրեց 8-րդ տեղը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 590 անգամ
15.05.2024
Դիտվել է 140 անգամ
17.05.2024
Դիտվել է 41 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster