Ինչպես սովորել արթնանալ վաղ առավոտյան և ինչու է դա հարկավոր
09.01.2019
Առավոտյան վաղ արթնանալը միշտ տանջալից է եղել շատերի համար: Սկզբից վաղ արթնանում էինք մանկապարտեզ գնալու համար, հետո դպրոց, հետո աշխատանքի: Այնպիսի տպավորություն է, որ զարթուցիչը ողջ կյանքում մեր հետևից է ընկած՝ չթողնելով մեզ նորմալ հանգստանալ:
Սակայն իրականում վաղ արթնանալը պատիժ չէ, այլ երջանկություն: Մարդը, ով սովորել է վաղ արթնանալ, կարող է հասցնել անել բազում գործեր և իրեն զգա ավելի հաջողակ ու օգտակար:
Ահա մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն ձեզ արթնանալ առավոտյան 4-5 և վերջապես դառնալ հաջողակ մարդ:
Ինչու է դա պետք
Իրականում, եթե դուք ինքներդ չգիտեք այս հարցի պատասխանը, ձեզ մոտ չի ստացվի վաղ արթնանալ: Ոչ մի հորինված պատճառ այս դեպքում չի աշխատի: Կամ այդ հստակ նպատակը կա, և դուք առանց խնդիր արթնանում եք առավոտյան 4-ին, իմանալով ինչ և ինչի համար եք անում, կամ դուք արթնանում եք զարթուցիչի հետ և հետագայում ունենում վատ տրամադրություն՝ չիրականացված պարտականության պատճառով:
Ինչու է դա կարևոր
Կենտրոնացվածությունը և արդյունավետությունը անհրաժեշտ պայմաններ են ամեն մարդու զարգացման համար: Ավաղ, հենց այս որակներն են դժվար լինում զարգացնել: Վաղ արթնացումները կսովորեցնեն ձեզ կարգուկանոնի, ինչի արդյունքում ձեր մոտ կզարգանա կենտրոնանալու կարողությունը: Այս երկու կարողություններով դուք ամեն ինչի կհասնեք:
Գրանցում ենք ժամանակը
Ավելի դժվար է վաղ արթնանալ նրանց, ովքեր ուշ են քնում: Դադարեք հույսներդ դնել միայն ձեր կամքի ուժի վրա: Վերցրեք նոթատետր և գրանցեք ձեր քնելու ժամը: Մեկ շաբաթը բավարար է հասկանալու համար, թե որքան ժամանակ եք դատարկ վատնում: Այնուհետև սկսեք ենթագիտակցորեն ուղղել ձեր վարքը: Երկար ժամերը, որոնք անիմաստ անց եք կացնում նոթբուքի էկրանի առջև կգնան, և դուք, վերջիվերջո, կսովորեք շուտ քնել:
Ինչ անել առավոտից
Պլանավորումը գործելու նոր ռեժիմի անցման կարևոր մասն է: Կազմեք հստակ գրաֆիկ՝ որ ժամին եք արթնանալու, ինչ եք առաջինը անելու: Առանց այս ցուցակի ուղղակի վաղ արթնանալ չի ստացվի՝ ամեն մի գործ կթվա ընդհանրապես ոչ այդքան կարևոր:
Դանդաղ, բայց ճիշտ
Մի փորձեք անցնել նոր ռեժիմին միանգամից: Դրանից ոչինչ չի ստացվի: Եթե դուք տարիների ընթացքում քնում էիք գիշերվա մեկին և արթնանում առավոտյան 9-ին, ապա միանգամից փոխվելը իրատեսական չէ: Շարժվեք դանդաղ, բայց հստակ քայլերով՝ ամեն անգամ շարժելով զարթուցիչի սլաքները 10-15 րոպե հետ:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 5084 անգամ
Читать на русском
|