Երեկոն բուլվարը լցնում է բազում ձայներով ու երանգներով, բազմալեզու զրույցներին խառնվում է տարաբնույթ երգ-երաժշտությունը, ոճային ու մշակութային բազմազանությունը, գումարած՝ ծովի սիմֆոնիան։ Աջարական Բաթումի այս ծանոթ պատկերի մեջ ականջիս են հասնում լատինական երգի հնչյուններ, ավելի ճիշտ՝ մի ձայն, որը մեխում է ինձ տեղում․ միթե՞ նրա ձայնն է։ Ինքնաբերաբար քայլում եմ դեպի սրահը, ու...նա է՝ Լինան։ Զարմանքս ոչ թե նրանից է, որ զբոսաշրջիկներով լի սրահում, իրոք, Լինա Խաչատրյանն էր ելույթ ունեցողը, այլ, որ բուլվարյան հնչյունային ալեկոծության մեջ ճանաչեցի նրա ձայնը։
«Երաժշտությունն արվեստների մեջ այն կախարդական ուժն է, որ անմարմին արտահայտություններով կարողանում է անմիջականորեն տիրել մարդու բովանդակ գոյությանը, նրա մարմնին ու հոգուն և տիրաբար տանել, ուր որ կամենա: Երաժշտությունն ինձ համար զգացմունք է և ինձ, իսկապես, երջանկացնում է: Դա ինձ համար հռչակ ստանալու կամ դեմքս թերթերում տեսնելու միջոց չէ: Դա այն փաստի վկայությունն է, որ ես, իսկապես, դրանով շնչում եմ, ապրում»,-այսպիսին է երգչուհի Լինա Խաչատրյանի կարգախոսը:
Ծնվել է արվեստագետների ընտանիքում՝ հայրը երաժիշտ Սարգիս Խաչատրյանն է, մայրը տիրապետում է դաշնամուրին: Սա դեռ վերջը չէ. հորաքույրը՝ Սոֆիա Խաչատրյանը, դասական երգչուհի է և վոկալի փորձառու մասնագետ, տատիկը՝ Լաուրա Խաչատրյանը, մասնագիտությամբ ռեժիսոր է և աշխատել է թատերախմբի գեղարվեստական ղեկավար: Տան փոքրն է՝ քրոջից ու եղբորից հետո:
-Իսկ ինչու Լինա՞։ Ինչպե՞ս սկսվեց․․․
-Իրական անունս Լիանա է, սակայն ժամանակի ընթացքում կրճատելով անվանել են Լինա, և այդպես էլ մնացել է: Ես մանկուց տանը շատ եմ լսել դասական, ջազային, որակյալ այլ երաժշտություն, ունեցել եմ լավ լսողություն ու երգելու ունակություն։ Միշտ երազել եմ երգչուհի դառնալ: Բայց դա միայն անիրական երազանք էր թվում ինձ, քանի որ ծնողներս, հատկապես հայրս, չէր ուզում, որ գնամ այդ ճանապարհով։ Ըստ նրա՝ դա դժվար և խոչընդոտներով լի ճանապարհ է: Ես, լսելով նրան, իմ մեջ փորձում էի հանգցնել այդ կրակը:
-Սովորել եմ Երևանի Դանիել Վարուժանի անվան թիվ 89 միջնակարգ դպրոցում, այնուհետև 2007-2008 ընդունվել Հայ-Ֆրանսիական մասնագիտական ուսումնական կենտրոն, ստացել վարսահարդար-ոճաբանի մասնագիտություն: 2010-2011 սովորեցի Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում՝ ստանալով դիզայների մասնագիտություն: Երկար էի փնտրում իմ դերը այս կյանքում, սակայն հոգուս խորքում գիտեի, որ իմ տեղը բեմում է և երգարվեստում: Տարբեր ասպարեզներում ինձ փորձեցի: Փոքր ինչ ափսոսում եմ կորցրածս ժամանակի համար, սակայն այդ տարիներն ինձ շատ բան սովորեցրին։ Ոչինչ հենց այնպես չի լինում։
-Իսկ ի՞նչ ճանապարհով կատարելագործեցիր երաժշտական մասնագիտական հմտություններդ։
-Պարել եմ Hip-Hop, Popping ոճերում, 5 տարի հաճախել եմ Սարգիս Անդրեասյանի պարային ստուդիա, 2013 թվականին popping ոճում երկրորդ մրցանակ նվաճեցի Armenian Street Jame մրցույթում։ Ի վերջո, երբ հասկացա, որ պետք է զբաղվեմ նրանով, ինչն իմն է, ինչն, իրոք, ինձ պետք է՝ 24 տարեկանում որոշեցի և ընդունվեցի Երևանի Էստրադային և Ջազզային արվեստի պետական քոլեջ։ Ընդունվեցի 2016-ին ու կարծում եմ՝ շուտ պետք է այդ քայլն անեի։ Դա կօգներ ավելի շուտ սկսել երգչուհու կարիերան, որին այդքան տարիներ սպասում էի: Չնայած՝ լավ է ուշ, քան երբեք․ ես սիրում եմ խոչընդոտներ հաղթահարել: Ծնողներս հիմա ավելի մեղմ են նայում իմ որոշմանը՝ տեսնելով, որ ապրում եմ դրանով: Աշխատել եմ տարբեր բնագավառներում, սակայն մտքիս միշտ երգչուհի դառնալն էր։ Վստահ եմ, որ Հայաստանում կա ու կլինի որակյալ երաժշտություն:
-Որպես երգչուհի բեմահարթակում հանդես գալն ինչպե՞ս ստացվեց։
-2016 թվականից սկսվեց բուռն համերգների շրջանը: Ամերիկացի Ռոբին Բալմերը, ով վաղուց ապրում և ստեղծագործում է Հայաստանում, առաջարկեց միանալ իր խմբին և աշխատել միասին: Համաձայնվեցի, և մոտ մեկ տարի համերգներ տվեցինք Հայաստանի տարբեր վայրերում: Բազում երաժշտական առաջարկներ ստացա տարբեր խմբերից։ Ի վերջո որոշեցի աշխատել Lá Luna Band-ի փորձառու երաժիշտների հետ՝ Արմեն Ավետիսյան (դաշնակահար), Արմեն Մովսիսյան (հարվածային գործիքներ), Երևանի Ջազ բենդի բասկիթառահար Արամ Կարապետյան, Լևոն Պուչինյան (փողային), Վլադ Ծատուրյան (տրոմբոն), Մարատ Հակոբյան (սաքսոֆոն)։ Հիմա էլ հաճախ ելույթներ եմ ունենում Lá Luna Band-ի կազմում Հայաստանի տարբեր ջազային միջոցառումների ժամանակ։
-Իսկ ի՞նչ ես ծրագրել ապագայի համար։
-2018-ի դեկտեմբերին Հայաստանի պետական Ֆիլհարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյանից առաջարկ ստացա առաջին ջազ մենահամերգ կազմակերպելու առնչությամբ: Ես, իհարկե, սիրով համաձայնվեցի, քանի որ գիտեմ՝ մեր ազգը ջազ սիրում է և ունի դրա քաղցը։ Այսպիսով, դեկտեմբերի 27-ին ժամը 19:00-ին Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում տեղի կունենա առաջին մենահամերգս, որին հրավիրում եմ բոլոր ջազի սիրահարներին։ Աստծուց առաջ ընկնել չեմ սիրում, սակայն ասեմ, որ երազանքներս քայլ առ քայլ իրականանում են։ Շուտով կնկարահանվի առաջին տեսահոլովակս։ Մեկ այլ քաղցրություն ունի այն, ինչին դժվարությամբ ես հասնում։
-Ընթեցողներին միշտ հետաքրքրում է՝ զբաղվա՞ծ է արդյոք քեզ նման գեղեցկուհի երգչուհու սիրտը։
06-03-2026 10:33 Ամենօրյա սննդակարգում ներառված սննդամթերքները կարող են վնասակար լինել մեր առողջության համար: Սննդաբանները զգուշացնում են, որ սննդամթերքների մեջ թունաքիմիկատների ամենաբարձր մակարդակը պարունակում է ելակը: Մրգերի մեջ առկա թունաքիմիկատների մնացորդները կարող են խանգարել հորմոնների արտադրությանը և կուտակվել օրգանիզմում՝ մեծացնելով առողջության վրա բացասական ազդեցությունը: Միևնույն ժամանակ, շշալցված ջուրը պարունակում է մեծ քանակությամբ միկրոպլաստիկ։ Դեռևս ուսումնասիրվում է այս մասնիկների հնարավոր բացասական ազդեցությունը ստամոքս-աղիքային համակարգի վրա:
06-03-2026 10:27 Դիզայներ Արմինե Օհանյանի և ամերիկահայ նկարիչ Տիգրան Ձիթողցյանի կողմից հիմնադրված HAYELI հայկական ապրանքանիշը Փարիզի նորաձևության շաբաթում ներկայացրեց իր «Self Reflection» հավաքածուն։ Վերջինս ամբողջությամբ պտտվում է ուրվագծի կոշտ ճարտարապետության և նյութերի թափանցիկության միջև եղած հակադրության շուրջ։ Մի շարք կերպարներ առանձնանում են քանդակային ձևերով՝ ընդգծված ուսեր, երկրաչափական գծեր և կորսետային կառուցվածքներ։
06-03-2026 10:22 Գիտնականները պարզել են, որ օրաբաժնում տարբեր տեսակի ճարպերի հարաբերակցությունն անմիջականորեն ազդում է իմունային բջիջների ուժի և օրգանիզմի վարակների ու ուռուցքների դեմ պայքարելու ունակության վրա: Քվինսլենդի համալսարանի գիտնականների միջազգային խմբի անցկացրած հետազոտությունը ցույց է տվել, որ սննդային ճարպերի կազմը կարող է փոխել իմունային համակարգի հիմնական բջիջների՝ T բջիջների կառուցվածքը և կայունությունը:
06-03-2026 03:53 Բրիթնի Սփիրսը ձերբակալվել է Կալիֆոռնիայում՝ ալկոհոլի ազդեցության տակ մեքենա վարելու համար, հաղորդում են TMZ-ն ու Variety-ն: Աղբյուրների համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի երեկոյան: Ժամը 3:00-ի սահմաններում 44-ամյա երգչուհին տարվել է ոստիկանական բաժանմունք և հարցաքննվել:
06-03-2026 01:50 Փարիզում՝ Նորաձևության շաբաթվա ընթացքում ցուցադրվել է Isabel Marant–ի նոր հավաքածուն։ Ցուցադրությանը ներկա են եղել Դիանա Կրյուգերը, Ելենա Պերմինովան, 2000-ականների սուպերմոդել Էրին Ուոսոնը, Ջուդ Լոուի դուստրը՝ Իրիսը, և այլ հյուրեր, իսկ Իրինա Շեյքը քայլել է ցուցադրության պոդիումով։
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: