7 կանացի թերություն, որոնք դուր են գալիս տղամարդկանց
07.12.2018
Կանայք բավականին կասկածամիտ են, այդ պատճառով նրանք անընդհատ իրենց մոտ թերություններ են գտնում և շատ էներգիա են ծախսում դրանք վերացնելու համար:
Իսկ արժե՞ արդյոք անհանգստանալ: Թերությունների մեծամասնությունը, որոնք կանայք վերագրում են իրենց ոչ ավելի, քան միֆ է: Շատ տղամարդիկ սիրում են կանացի որոշակի թերություններ:
Ահա դրանցից մի քանիսը:
1․ Փոքր կուրծք
Չարժե մտածել, որ մեծ կուրծքը տղամարդու իդեալն է: Իրականում ամեն 4-րդ տղամարդ երազում է իր կողքին ունենալ գեղեցկուհի փոքր կրծքերով: Ի դեպ, հարցումները ցույց են տվել, որ կանացի մեծ կրծքերը մեծամասամբ գերում են դեռահասներին, իսկ տարիքով տղամարդիկ նախընտրում են փոքրիկ, ձիգ կրծքեր: Ուրեմն կարիք չկա մտահոգվել չափսի մասին:
2. Պեպեններ
Շատ աղջիկներ ջանում են թաքցնել իրենց պեպենները այն դեպքում, երբ շատ տղամարդկանց դուր են գալիս դրանք: Պեպենները հմայք են հաղորդում և դարձնում արտաքինը յուրահատուկ, ինչը նշանակում է, որ չարժե դրանց մասին անհանգստանալ:
3. Ավելորդ քաշ
Կանանց գլխավոր բարդույթներից մեկն ավելորդ կիլոգրամներն են: Արցունք թափելով հայելու առաջ և տանջվելով խիստ դիետաներով, շատ աղջիկներ նույնիսկ չեն էլ կասկածում, որ թմբլիկությունը գայթակղում է տղամարդկանց: Իհարկե նրանց դուր չեն գալիս անձև, «լողացող» մարմինները, սակայն նրանք սիրում են հաճելի կլորիկություններ:
4. Վերաբերմունքը ուտելիքի նկատմամբ
Միայն առաջին հայացքից է թվում, որ սեղանի շուրջ կինը իրեն պետք է պահի արքայադստեր նման՝ հետևելով էթիկայի բոլոր կանոններին: Իրականում տղամարդիկ սիրում են, երբ կինը ախորժակով ուտում է:
5. Ձգտում է տղամարկանց
Ժամանակակից հասարակությունում կա կարծրատիպ, ըստ որի կինը, ով հետաքրքրություն է ցոցւաբերում հակառակ սեռի ներկայացուցչի հանդեպ՝ համարվում է անբարոյական: Սակայն տղամարդիկ սիրում են ազատ կանանց: Նրանք ավելի շուտ կնախընտրեն իր ցանկությունները արտահայտող կնոջը, քան այն համեստին, ով կթաքցնի սեփական ցանկությունները:
6. Ծուլություն
Չարժե մտածել, որ տղամարդիկ չեն սիրում ծույլ կանանց: Անխոս, տունը պետք է մաքուր լինի, սիրելին կուշտ, սակայն կնոջ հիպերակտիվությունը կարող է տղամարդու կյանքը դժոխքի վերածել: Չափի մեջ ծույլ կինը, ով պատրսատ է ազատ օրը երկար պառկած մնալ անկողնում սիրելի տղամարդու հետ և չնյարդայնանալ թափթփված շորերի համար, ինչ տղամարդիկ սիրում են:
7. «Տղամարդկային» բնավորություն
Ի սկզբանե կանանց ներշնչել են, որ նրանք պետք է լինեն կանացի, այսինքն փխրուն և նուրբ: Սակայն ոչ բոլոր տղամարդիկ են ձգտում այդպիսի կանանց ունենալ իրենց կողքին: Շատերը սիրում են «տղամարդկային» բնավորությամբ կանանց, ովքեր առավոտյան արթնանալիս կհագնեն նրանց վերնաշապիկը և նախաճաշի ընթացքում կվիճեն սպորտից կամ ավտոմեքենաներից: Այդպիսի կինը կդառնա ոչ միայն սիրուհի, այլ նաև իրական ընկեր:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 8598 անգամ
Читать на русском
|