Երբ է սերը վերածվում հիվանդության
17.10.2018
Սերը զգացմունք է, որի մասին երգում են, խոսում են...սակայն շատ հաճախ այդ զգացմունքը վերածվում է հիվանդության, որից հնրավոր չի լինում ամբողջությամբ բուժվել: Ի՞նչ է հիվանդագին սերը: Եվ ինչու՞ է աշխարհի ամենալուսավոր զգացմունքը վերածվում է հիվանդության:
Սերը՝ հիվանդություն
Իրականում սերը, իրոք, հիվանդություն է, երբ տեղի է ունենում դոպամինի մեծ քանակի արտանետում: Դրա արդյունքում սիրահարները զգում են էյֆորիա, չեն նկատում միմյանց թերությունները: Սակայն մի քանի ամիս անց քիմիական գործընթացն ամբողջությամբ ավարտվում է, և զույգերի մոտ բացվում են աչքերը ու նրանք հարաբերությունները արդեն այլ կերպ են տեսնում:
Եթե նրանցից մեկը կուշտ է հարաբերություններից, իսկ երկրորդը շարունակում է սիրել, սերը դառնում է հիվանդություն: Չնայած, ավելի ճիշտ կլինի ասել, ոչ թե սերն է դառնում հիվանդություն, այլ զույգերի միջև հարաբերությունները ստանում են անառողջ բնույթ:
Սկսվում են վեճեր, կոնֆլիկտային իրավիճակներն ընտանիքում շատանում են: Գոյություն ունեն մի շարք նշաններ, որոնցով կարելի է հստակ որոշել, որ սերը դարձել է հիվանդություն:
Առաջին հերթին դա հարաբերությունների վերադասակարգումն է: Կառուցողական հարաբերությունները փոխադարձ են լինում: Եթե ինչ-որ մեկը սիրում է, իսկ երկրորդը թույլ է տալիս սիրել, զույգերից մեկը դադարում է ստանալ այն, ինչը փոխադարձ սիրո դեպքում միշտ հետ է տրվում: Մեկ դարպասով խաղը, դա հիվանդ սեր է:
Ոչ մոտիվացված քննադատություն
Երբ զույգերից մեկը սիրում է, նա չի նկատում մյուսի թերությունները, սակայն, ավաղ, մյուսը տեսնում է նույնիսկ փոքրագույն ձախողումները և պատրաստ է ժամերով քննադատել թերությունները:
Մանիպուլյացիա
![lyubov-bolezn-01-LN 600x580](/images/mixed/lyubov-bolezn-01-LN.jpg)
Հնչող սպառնալիքները հարաբերությունների խզման մասին նեղ եսասիրական նպատակներ են հանդիպում, որոնց շնորհիվ զույգերից մեկը միշտ հասնում է ցանկալիին:
Անձնական զարգացման ճնշում
Յուրաքանչյուր հարաբերություն պետք է կառուցվի փոխադարձ հարգանքի, վստահության և, իհարկե, սիրո վրա: Եթե զույգերից մեկը հաջողությամբ առաջ է շարժվում կարիերայի աստիճանով, իսկ երկրորդը հրաժարվել է նման աճից նպաստավոր կենցաղային պայմաններ ստեղծելու համար, այսպիսի հարաբերությունները դառնում են հիվանդ սեր, երբ այդ զգացմունքի համար արգելակվում է անձնական զարգացումը:
Եվ վերջապես 100% կարելի է ասել, որ սերը վերածվել է հիվանդության, եթե չնայած սիրող զույգի բոլոր գործադրված ջանքերին հարաբերությունները չեն բերում զգացմունքային բարձունքի և ոգեշնչման, այլ տանջում են:
Ի՞նչ անել, եթե սերը վերածվել է հիվանդության
Այդ դեպքում հոգեբանները խորհուրդ են տալիս խոսել զույգի հետ և կայացնել կառուցողական որոշում նշանակալի փոփոխությունների մասին: Եթե զույգը նույնիսկ չի էլ ցանկանում լսել փոփոխությունների մասին, ուրեմն մնում է մեկ տարբերակ՝ խզել հարաբերությունները: Դժվար և ցավոտ է լինելու, սակայն հնարավոր է վերապրել՝ պահպանելով ֆիզիկական և հոգեկան առողջությունը: Եթե հիվանդ սերը շարունակվելու է, դա հղի է լուրջ առողջական խնդիրներով:
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 9174 անգամ
Читать на русском
|