Բրիտանական Young in Spirit`s ալկոհոլային ապրանքանիշը թողարկել է Collagin Pink Rose ջին, որի բաղադրության մեջ առկա է կոլագեն` սպիտակուց, որը պատասխանատու է օրգանիզմի առողջության և երիտասարդության համար։
Նոր ջինն ունի քաղցր ծաղկային բույր, պատրաստված է վարդի թերթիկներից, վանիլինից, բորբոսից, վարդագույն գրեյպֆրութից և վարդագույն պղպեղից։
Collagin Pink Rose-ի մեկ շշում պարունակվում է 100 մգ կոլագեն, որը հաճախ է հանդիպում մաշկի խնամքի համար միջոցներում։
13-03-2025 14:20 46-ամյա երգչուհի Անի Լորակը գաղտնի ամուսնացել է իսպանացի Իսահակ Վեյրակայի հետ։ Հարսանեկան բացառիկ լուսանկարները հրապարակվել են «OK!» ամսագրում։ Արարողությունը տեղի է ունեցել Մալդիվներում։
13-03-2025 14:08 «Դաունթոն աբբայության» 37-ամյա աստղ, բրիտանացի դերասանուհի Միշել Քիգանը և նրա ամուսին Մարկ Ռայթն առաջին անգամ ծնող են դարձել։ Զույգը սոցցանցում հրապարակել է նորածին դստեր առաջին լուսանկարը։
13-03-2025 02:12 Բալետի ռուս պարուհի Անաստասիա Վոլոչկովայի 19-ամյա դստեր՝ Արիադնայի հարսանիքը տեղի կունենա «Մեծ Գեթսբիի» ոճով։ Այս մասին գրում է Հինգերորդ ալիքը։ Հարսանիքի կազմակերպիչ Նատալյա Վոլկովայի խոսքով՝ այս ոճին բնորոշ են ոսկին, մարգարիտներն ու փետուրները։
12-03-2025 12:45 ԱՄՆ Վիսկոնսին նահանգում 4-ամյա տղան որոշել է պատժել իր մայրիկին, ով կերել էր իր պաղպաղակը։ Նա զանգահարել է 911 ծառայություն և բողոքել է իր մայրիկից՝ ասելով. «Մայրիկս իրեն վատ է պահում»: Ըստ CNN-ի, ծառայության հեռախոսավարուհու հարցին, թե ինչ է պատահել, տղան պատասխանել է. «Եկեք՝ բռնեք մայրիկիս»: Երեխան ոստիկանների մոտ կրկին պնդել է, որ մայրը կերել է իր պաղպաղակը և պահանջել է նրան բանտ տանել: Ոստիկաններին մի կերպ հաջողվել է համոզել երեխային, որ նա իր բողոքը չպնդի. երեխան, ի վերջո, համաձայնել է:
12-03-2025 12:01 Միշել Օբաման քննարկում է իր ամուսնությունը նոր փոդքաստում, որը նա վարում է իր եղբոր՝ Քրեյգ Ռոբինսոնի հետ: Միշելի և նրա ամուսնու՝ նախկին նախագահ Բարաք Օբամայի կողմից հիմնադրված Higher Ground մեդիա ընկերությունը հայտարարել է նոր փոդքասթի մասին՝ IMO With Michelle Obama and Craig Robinson, կրճատ՝ ««in my opinion» (Իմ կարծիքով):
Spotify երաժշտական ծառայությունն ամփոփել է 2024 թվականի արդյունքները և որոշել տարվա ամենահայտնի երգը։ Խոսքը «Birds of a Feather» հիթի մասին է, որը կատարում է հայտնի ամերիկացի երգչուհի Բիլլի Այլիշը։