Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Կակաոյի օգտակար հատկությունները

13.07.2018

Տարածված թեյն ու սուրճը ստիպել են մեզ երկրորդ պլան մղել այնպիսի ըմպելիք, ինչպիսինն է կակաոն է։ 

Նրանք, ովքեր պարբերաբար կակաո են խմում պետք է իմանան դրա մի շարք օգտակար հատկությունների մասին: Պարզվում է, կակաոյի մեջ կան մի շարք արժեքավոր նյութեր՝ անհրաժեշտ օրգանիզմի լավ աշխատանքի և հիանալի արտաքինի համար: Սակայն դա միակ լավ բանը չէ:

Կակաոյի օգտակար հատկությունները.

Չնայած կոֆեինի քանակը կակաոյում չնչին է, այդ ըմպելիքն ունակ է պարգևել էներգիա և առույգացնել: Այդ պատճառով այն խորհուրդ չի տրվում խմել օրվա երկրորդ կեսին: Կակաոն պարունակում է օգտակար հատկություններ, որոնք լավացնում են հիշողությունը, խթանում են ուժեղի աշխատաքը և կարգավորում խոլեստերինի մակարդակը:

Ցինկի մեծ քանակությունը կակաոյում լավացնում է մազերի և մաշկի վիճակը: Ապացուցված է, որ այս բաղադրիչի պակասը մեծացնում է դեռահասների հակումը ալկոհոլիզմի և թմրամոլության:

Կոկոհիլը միացություն է, որը կարելի է գտնել միայն կակաոյի մեջ: Այս միջոցը խթանում է հյուսվածքների աճը, նպաստում վերքերի բուժմանը և կանխում կնճիռների հայտնվելը: Այդ պատճառով էլ կակաո-փոշին խորհուրդ է տրվում ավելացնել երիտասարդեցնող դիմակներին:

600x580

Բացի այդ կակաոն պարունակում էպիկատեհին, որը բարձրացնում է ընդհանուր իմունային համակարգը: Այդ նյութը կանխում է սրտի և ուղեղի կաթվածը, դիաբետը, նույնիսկ՝ քաղցկեղը:

Այդ ըմպելիքի նույնիսկ փոքր բաժակը լավ հագեցնող է: Չնայած ըմպելիքի բարձր կալորեականությանը, կակաոն չի հանգեցնում ավելորդ քաշի հայտնվելուն: Եթե ցանկանում եք նիհարել, ուրեմն խմեք այդ անուշաբույր ըմպելիքը:

Կակաոն պարունակում է հակաօքսիդանտներ, մագնիում և ընդհանրապես վիտամինների մեծ պահեստ է: Այդ պատճառով այն կարևոր է 40-անց մարդկանց համար:

Ինչպես համեղ կակաո ըմպելիք պատրաստել.

600x580

Բաղադրիչներ․

- 2 բաժակ կաթ
- 1,5 ճաշի գդալ կակաոի փոշի
- 1 թեյի գդալ դարչին
- 0,5 թեյի գդալ աղացած մեխակ

- Շաքարավազ՝ ըստ ճաշակի։

1․ Խառնեք բոլոր բաղադրիչները կաթսայի մեջ և դրեք կրակի վրա:

2. Ակտիվորեն խառնեք այն տաքացնելու ընթացքում մինչև բաղադրիչները ամբողջովին հալվեն:

3. Հանեք տաք ըմպելիքը կրակի վրայից և լցրեք բաժակները:

Մնում է հրավիրել ընկերուհուն և հաճելի ժամանակ անց կացնել:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 9894 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես ճիշտ սառեցնել դդմիկը. 4 լավագույն մեթոդ

28.07.2026
Ներկայացնում ենք դդմիկը սառեցնելու չորս եղանակ, որոնք այս ամառային բանջարեղենը ցանկացած ժամանակ կվերածեն լիարժեք, պատրաստի ուտեստի:

Ձեզ ևս խորհուրդ չի տրվում. սննդամթերք, որոնք մաշկաբանները չեն օգտագործում

03.07.2026
Կարևոր է հիշել, որ յուրաքանչյուր օրգանիզմ անհատական է, և այն, ինչ օգնում է մեկին, կարող է չհամապատասխանել մյուսին։

Ամռանը մաշկի խնամքի կարևոր կանոններ

18.06.2026
Եթե նկատում եք այս նշաններից որևէ մեկը, ապա ձեր մաշկը տաք ամիսներին հատուկ խնամքի կարիք ունի։

Ինչպես քնի համար ճիշտ բարձ ընտրել

29.05.2026
Հաճախ հենց բարձն է ամենամեծ ազդեցությունն ունենում պարանոցի դիրքի, քնի որակի, առավոտյան գլխացավերի և հոգնածության վրա։

Քաղց, թե՞ ծարավ. ինչպես է ջրի հավասարակշռությունը կարգավորում ախորժակը 

19.05.2026
Ինչո՞ւ է ուղեղը շփոթում քաղցը ծարավի հետ։ Պարզաբանենք, թե ինչպես է ջրազրկումը ազդում ախորժակի, նյութափոխանակության և հագեցվածության հորմոնների վրա։

Մաշկի ցաներ. որտեղից են առաջանում և ինչպես բուժել

18.03.2026
Ներկայացնում ենք, թե ինչպես խնամել մաշկը՝ առանց այն չորացնելու և վերականգնելով դրա մաքրությունը, փայլը և առողջությունը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
24-08-2026 10:45
«Keeper» ծանոթությունների կայքի կանայք անցյալ շաբաթ գնահատել են տղամարդկանց 77 591 լուսանկար: Ամենաբարձր միավորը հավաքել են թեթև մորուք ունեցող տղամարդիկ։ Երկրորդ տեղում կարճ և խնամված մորուքներն են, իսկ երրորդում՝ սափրված դեմքով տղամարդիկ։ Կզակի փոքր մորուքները հավաքել են ամենացածր միավորը՝ թեթև մորուքի ցուցանիշի կեսից էլ քիչ: Աութսայդերների թվում են նաև բեղերն ու մեծ մորուքները:
24-08-2026 10:35
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Բոկա Ռատոնի ափերի մոտ 23-ամյա օդաչու Ֆեյթ Թենքլին թեթև երկշարժիչ ինքնաթիռով վթարային վայրէջք է կատարել Ատլանտյան օվկիանոսում, հայտնում է New York Post-ը։ Աղջիկը կարողացել է ինքնաթիռն իջեցնել ծովում՝ խուսափելով շենքերից, հանգստացողներից և այլ խոչընդոտներից, և գրեթե չի տուժել։ Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 22-ի առավոտյան։ Թենքլին միայնակ թռչում էր Ֆորտ Մայերսից դեպի Բահամներ, որտեղ նախատեսում էր վերցնել իր ծնողներին։
24-08-2026 10:29
ԱՄՆ Միչիգան նահանգից մի զույգ, հանգստից տուն վերադառնալու ճանապարհին կանգ առնելով բենզալցակայանում, անսպասելիորեն վիճակախաղում շահել է 500 հազար դոլար, հայտնում է UPI-ն։ Ջենեսի շրջանի 64-ամյա բնակիչը Միչիգանի վիճակախաղի ներկայացուցիչներին պատմել է, որ սկզբում ընդհանրապես չէր պատրաստվում տոմսեր գնել։ Սթենդիշ քաղաքում գտնվող Shell բենզալցակայանում նա հերթում հայտնվել էր մի գնորդի հետևում, որը մի քանի վիճակախաղի տոմս էր գնել։ Դա ոգեշնչել է տղամարդուն նույնպես փորձել բախտը։
24-08-2026 10:20
Oura Health ֆիննական ընկերությունը, որը արտադրում է վիրուսային «խելացի» մատանիներ, որոնք հետևում են ակտիվությանը և առողջությանը, ԱՄՆ-ում խմբային հայցի է ենթարկվում: Հայցում պնդվում է, որ ընկերությունը մոլորեցրել է սպառողներին քնի հետևման ճշգրտության վերաբերյալ: Հայցը ներկայացրել է Կալիֆոռնիայի բնակիչ Մեդիսոն Սուրբերը, որը Oura Ring 4 Gold-ը 2025 թվականի մայիսին գնել է 799 ավստրալական դոլարով: Հայցվորի խոսքով՝ Oura-ի մարքեթինգը կեղծ խոստումներ է տալիս քնի փուլերի որոշման բարձր ճշգրտության մասին, չնայած սարքում բացակայում են ուղեղի և աչքի անմիջական սենսորները, որոնք անհրաժեշտ են կլինիկական քնի չափման համար:
24-08-2026 09:57
Քենդալ Ջենները և Ջեյքոբ Էլորդին վերջապես հաստատեցին իրենց հարաբերությունները՝ միասին հայտնվելով պապարացիների առջև Լոնդոնի փողոցներում: Զույգը քաղաքում էր Էլորդիի նոր՝ «Շների աստղեր» ֆիլմի պրեմիերային մասնակցելու համար: Նրանց սիրավեպի մասին լուրերն առաջին անգամ հայտնվեցին ապրիլին՝ Coachella փառատոնից հետո: Մայիսին Ջենները և Էլորդին լուսանկարվեցին Հավայան կղզիներ կատարած ուղևորության ժամանակ նախաճաշելիս, իսկ մի քանի օր անց զույգին նկատեցին Լոս Անջելեսում՝ Քայլի Ջենների և Թիմոթի Շալամեի հետ:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
18.08.2026
Դիտվել է 338 անգամ
21.08.2026
Դիտվել է 305 անգամ
20.08.2026
Դիտվել է 280 անգամ
24.08.2026
Դիտվել է 252 անգամ
22.08.2026
Դիտվել է 210 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster