Կինը օնլայն սպիտակեղեն վաճառելով դարձել է միլիոնատեր
31.05.2018
Ջանին Դաթոնը Մեծ Բրիտանիայից հարստացել է ներքնազգեստ վաճառելով eBay կայքում։
The Sun-ի հաղորդմամբ` 2003 թվականին, եկամտի լրացուցիչ աղբյուր փնտրելիս, կինը սկսել է առցանց էժանագին ապրանքներ վաճառել: 15 տարի անց, 42-ամյա Դաթոնի անունը ներառվել է «Մեծ Բրիտանիայի eBay միլիոնատերերի» ցուցակում, իսկ նրա Belle Lingerie ընկերությունը ձեռք է բերել ներքնազգեստի եւ լողազգեստների ամենախոշոր անկախ մանրածախ առեւտրի կարգավիճակ:
«Ձմեռ էր, ամուսնուս հետ գնեցինք էժան լեռնադահուկային կոստյում եւ որոշեցիք փորձել այն վերավաճառել: Այնուհետև մենք գնեցինք էժան ներքնազգեստ եւ ապարանջաններ ու դրանք նույնպես վաճառեցինք: Շուտով հասկացա, որ կարող եմ ապրուստ վաստակել eBay- ում վաճառելով»,- պատմում է Ջանին Դաթոնը:

Դրանից հետո կինն սկսել է իրերի գնել զեղչերի խանութներից եւ մեկ տարում վաստակեց ավելի քան 13 հազար դոլար: Այդ ժամանակ նա հրաժարվեց մշտական աշխատանքից եւ կենտրոնացավ սեփական բիզնեսը զարգացնելու վրա: Նրա խոսքերով՝ 2005 թվականին իր ամուսինու հետ ստեղծել են իրենց Belle Lingerie ընկերության կայքը, եւ ներկայում 30 ապրանքանիշեր են համագործակցում իրենց հետ:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 8813 անգամ
Читать на русском
|