Рус. Հայ.
ԴԵՍԻՑ-ԴԵՆԻՑ

«Բալետն առանց աղջիկների պատկերացնելն անհնար էր». «Բոլերո»՝ նոր ժամանակների բալետ

27.04.2012

Ապրիլի 28-ին կկայանա «Բոլերո» բալետի երկրորդ պրեմիերան: Ինչպես արդեն տեղեկացրել է LNբալետի առաջին պրեմիերան լուսաբանելիս, այն միայն տղաների մասնակցությամբ բեմադրված ներակայացում է: Տղամարդկային բալետի առանձնահատկությունների մասին զրուցեցինք պարողներից երկուսի՝ Ահարոն Պետրոսյանի եւ Գարեգին Բաբելյանի հետ:

 

- Հանդիսատեսի համար «Բոլերոն» առանձնացավ մինչեւ հիմա եղած բեմադրություններից: Ձեզ համար այն բարձո՞ւնք էր:

Ահարոն.- Պարոն Խառատյանի կողմից շատ բեմադրություններ են եղել, եւ «Բոլերոն» այդ ճանապարհի շարունակությունն էր: Հրաշալի երաժշտություն, որի տակ աշխատելը շատ հաճելի էր: Պրեմիերային հանդիսատեսն այն շատ լավ ընդունեց, իսկ դա մեզ' պարողներիս համար անչափ դուրեկան է: Հանդիսատեսն էլ կարծես սկսում է ավելի շատ հետաքրքրվել բալետով:

 

-Գարեգին, ներկայացման մեջ շատ գեղեցիկ ակրոբատիկ վարժություններ ցույց տվեցիր: Դա բալետը նոր կողմով մատուցելու փո՞րձ էր:

- Քսանմեկերորդ դարի բալետը հոգու ու մարմնի բացարձակ միասնությունից բացի ներառում է նաեւ որոշակի ակրոբատիկ վարժություններ: Մի ժամանակ բալետն առանց աղջիկների պատկերացնելը գրեթե անհնար էր: Եվ տղաները կարծես կատարում էին օգնականի դեր, որ աղջիկնեը կատարեին իրենց վարժությունները:

Բայց հիմա տղաները կարողանում են պարել մի ամբողջ ներկայացում առանց աղջիկների… Այս առումով «Բոլերոն» նոր ոճ էր, նոր բարձունք, որը Հայաստանում դեռ փորձված չէր: Կային ոչ միայն ակրոբատիկ շարժումներ, այլեւ արեւելյան մարտաձեւերից տարրեր, իսպանական ֆոլկլորից...

 

- Հատկապես ձեր սերնդի համար բալետը որպես մասնագիտություն ընտրելն այնքան էլ սովորական չէ: Այդ տեսանկյունից, կարելի է ասել, որ «Բոլերոն» հաճելիորեն զարմացրեց. տեսանք, թե ինչ տղաներ ունենք բալետում: Կարծում եմ' բալետային ուղու յուրաքանչյուրիդ ընտրության հետեւում հետաքրքիր պատմություններ են կանգնած...

Ահարոն.- Ես համոզված եմ, որ ճիշտ ընտրություն եմ կատարել, եւ ինչպես ասում են՝ եթե երկրորդ կյանք ունենայի, նույն ճանապարհը կընտրեի: Դա են ասել բոլոր նրանք, ովքեր սիրահարված են իրենց գործին. ես էլ սիրահարված եմ: Բալետի ընտրությունը բոլորովին պատահական է եղել: Յոթ տարեկանից հաճախում էի ժողովրդական պարի խմբակ: Մեր ուսուցիչներից մեկը, որը նաեւ ուսումնարանում էր դաս տալիս, ասաց, որ իմ տվյալները բալետային են եւ պիտի տանի բալետ: Մամաս չուզեց: Բայց համոզեցին գոնե ընդունվել. եթե չուզեի, կարող էի չշարունակել: Ընդունվեցի եւ առաջին շաբաթները լացելով ու ստիպողաբար էի գնում: Հետո ընտելացա եւ նույնիսկ հաճելի էր արդեն: Տասը տարեկանից պարարվեստի ուսումնարանում բալետ սովորեցի եւ չեմ էլ մտածել, որ կարող էի այլ ընտրություն կատարել:

- Քո նշած «բալետին սիրահարվելը» ե՞րբ եղավ:

- Երբ սկսեցի ավելի խորը պատկերացնել բալետը այստեղ' թատրոնում:

- Ովքե՞ր են այն մարդիկ, որ այդ ճանապարհին խորացրել են քո սերը:

- Ուսուցիչներս, իհարկե, բայց առաջին հերթին' մայրս: Նա, ինչպես նշեցի սկզբում, դեմ էր, իսկ հետո շատ ոգեւորվեց ու սիրեց, եւ իր այդ ոգեւորվածությունն էլ մեծ դեր ունեցավ: Հիմա նա ոչ մի ներկայացում բաց չի թողնում' անկախ այն բանից, ես պարում եմ, թե ոչ: Չի հոգնում նույն ներկայացումը մի քանի անգամ նայելուց, ասում է. «Ես հանգստանում եմ»:

- Իսկ լինո՞ւմ է, որ խնդրի տանն իր համար պարել:

- Տանը նման խնդրանքներ չեմ ստանում, բայց այ հարսանիքների ժամանակ լինում է… Երբ իմանում են' պարող ես, միանգամից. «Դե մի հատ պարիր, տեսնենք»: Դե արի, բացատրիր, որ սա այդ պարը չէ, եւ հարսանիքում պարելը մի բան է, բեմում' այլ:


- Տեսնենք' ինչպիսին է Գարեգինի  բալետային պատմությունը:

Գարեգին.- Փոքր ժամանակից արվեստի մեջ եմ եղել: Նվագել եմ ջութակ, ավարտել եմ երաժշտական դպրոց: Շատ աշխույժ երեխա էի, եւ եկավ մի պահ, որ ուզեցի ինչ-որ բան փոխել իմ կյանքում, նոր բան փորձել: Եվ փորձեցի ինձ պարի մեջ: Ընդունվեցի պարարվեստի ուսումնարան: Անցան տարիներ, եւ չունենալով բալետային տվյալներ' ես միշտ հետ էի ընկնում: Ես սկսեցի մտածել' ավելորդ եմ: Արդեն դուրս գալու շեմին էի, բայց իմ ուսուցիչը' Հրաչ Հովհաննիսյանը, ով իմ կյանքում մեծ դեր խաղաց, արգելեց ինձ դուրս գալ' ասելով. «Պարապիր' առանց մտածելու հասակիդ ու տվյալներիդ մասին. ուղղակի պարապիր»: Երբ պարեցի իմ առաջին դերը, ուղղակի սիրահարվեցի բալետին: Պարել եմ լեզգինկա՝ «Գայանե» բալետից մի հատված' Կարենի դերը, Օպերային թատրոնում մեր ավարտական համերգի ժամանակ: Իսկ իմ տարիքի պարողի համար Օպերայի բեմում հայտնվելն ուղղակի հրաշք էր. մանավանդ որ չէի կարծում՝ ես երբեւէ բեմ դուրս կգամ ու կպարեմ…

Հետո, երբ Հայաստան եկավ Յուրի Գրիգորեւիչը եւ բեմադրեց «Սպարտակը», ես էլ ներգրավվեցի' ավելի լավ հասկանով, թե ինչ եմ անում եւ ինչի համար: Բանակում ծառայությունից հետո մաքսիմալ խորացա բալետի մեջ, հիմա աշխատում ենք Ռուդոլֆ Խառատյանի հետ:

- Իսկ քո՞ ընտանիքն ինչպես ընդունեց ընտրությունդ: Ընտանիքում կայի՞ն նպաստավոր պայմաններ բալետի համար:

- Երեւի արվեստի հետ կապը. մայրս դպրոցում ջութակի ուսուցչուհի է: Հայրս կապ չունի բալետի հետ, բայց հարգելով իմ որոշումը 'ի վերջո համակերպվեց այն մտքի հետ, որ ես պիտի դուրս գամ բեմ, հագնեմ տրիկո ու պարեմ (ծիծաղում է-LN)…

-Դուք ոչ միայն արվեստն եք ընտրել, այլեւ նրա երեւի թե ամենանուրբ տեսակը' բալետը, եւ կարծում եմ, որ խնդիրներ հաղթահարած կլինեք հասարակական կարծիքի հետ կապված: Ասենք, ձեր ընկերների շրջապատում…

Ահարոն.- Հա, նման բան կա: Տղաները հենց լսում են բալետ, միանգամից հարցնում են' էդ տրիկո՞ եք հանգնում: Բալետից նրանց մեջ դա է տպավորված: Բայց դա ամենաչնչին, մակերեսային պատկերացումն է… Ուղղակի պետք է զբաղվել այն գործով, որը դու ես ուզում' առանց մտածելու այլ բաների մասին:

Գարեգին.- Այդ ամեն ինչի մեջ խոսում է մեր հայկական մենթալիտետը, եւ դա ոչ միայն բալետին է վերաբերում, այլեւ արվեստին առհասարակ: Ես զարմանում եմ, թե ոնց են ապրում մարդիկ առանց արվեստի: Կոչ եմ անում բոլորին, որ անպայման զբաղվեն արվեստով, կապ չունի' որ տեսակով' նկարչություն, բալետ, թե գրականություն… Դա մեր երկիրը շենացնելուն շատ է պետք: Ուզում եմ, որ մեր պետությունը ավելի մեծ ուշադրություն դարձնի արվեստին:
Ինչ վերաբերում է բալետին… Մեր գործը հեշտ չէ. մենք դուրս ենք գալիս բեմ եւ ցույց տալիս, որ բալետը տղամարդկային պար է ու տղամարդու գործ:

-Ո՞րն է բալետի հմայքը, որ ստիպում է այդքան նվիրվել...

Գարիկ.- Երբ մի շարժում չի ստացվում, դու օրերով աշխատում, տանջվում ես այդ մի հատ վարժության վրա, եւ պրոցեսն արդեն հաճույք է: Եվ երբ այդ ամենը ստանում ես ու մեկ անգամ դուրս ես գալիս բեմ, որ հանդիսատեսին ցույց տաս, վերջում էլ ծափահարությունները, դա ուղղակի երջանկություն է…

Ահարոն.- Մեր երիտասարդության երազանքը մեքենա գնելն է, եւ երբ հասնում են դրան, երջանկություն ու հանգստություն են ապրում: Ինչպես նրանք ձգտում են այդ մեքենային, մենք էլ ձգտում ենք բալետում ինչ-որ բան ստանալուն, որ վերջում վայելենք այդ հաճույքը, ծափահարությունները, ոնց որ նրանք' իրենց մեքենաները: Գուցե կոպիտ համեմատություն էր, բայց նման է...

 

Տաթեւ Մադաթյան

Դիտվել է 8050 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Պետք է արդյոք օրական երկու լիտր ջուր խմել

25.04.2024
Ջուրը կենսական նշանակություն ունի օրգանիզմի բազմաթիվ գործընթացների համար՝ սկսած մարսողությունից մինչև առողջ հոդերի պահպանումը: Բայց ո՞րն է անհրաժեշտ չափը:

Այս նշանների տղամարդիկ չեն ներում դավաճանությունը, սակայն իրենք հավատարմություն չեն խոստանում

09.04.2024
Թվում է, թե նրանք, ովքեր կտրականապես անհանդուրժող են դավաճանության հանդեպ, իրենք պետք է լինեն հավատարմության և նվիրվածության օրինակ, բայց ոչ, եթե մենք խոսում ենք այս եռյակի մասին: 

8 միջոց սմարթֆոնի ստրկությունից ազատվելու և էկրանային ժամանակը նվազեցնելու համար

15.03.2024
Ժամանակակից աշխարհում գրեթե անհնար է լիովին հրաժարվել գաջեթներից։ Ի դեպ, դա բոլորովին էլ պարտադիր չէ. պարզապես կրճատեք ձեր էկրանային ժամանակը ողջամիտ չափերի, որում ձեզ կօգնեն հետևյալ ութ խորհուրդները:

Կենդանակերպի որ նշաների բախտը կբերի սիրո հարցում այս գարնանը

05.03.2024
Աստղագուշակները նշել են կենդանակերպի այն նշաններին, ում բախտն այս գարնանը կբերի անձնական կյանքում․ հնարավոր են ռոմանտիկ հանդիպումներ, անակնկալներ, ժամադրություններ, ինչպես նաև հարաբերությունների նոր փուլ։

Գիտնականները պարզել են, թե որ տարիքում են մարդիկ առավել երջանիկ

20.02.2024
Կյանքի լավագույն շրջանի մասին խոսելիս մարդիկ հաճախ նկատի են ունենում ուսանողության տարիները, սակայն հետազոտողները վստահ են. «երջանկության տարիքը» գալիս է շատ ավելի ուշ և միևնույն ժամանակ՝ առավելագույն ինքնավստահությամբ։

«Միսս Ճապոնիա 2024»-ի ուկրաինացի հաղթողը հրաժարվել է տիտղոսից

06.02.2024
Այս մասին փետրվարի 5-ին հայտնել է ճապոնական Kyodo News գործակալությունը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
13-05-2024 12:16
Ջենիֆեր Լոպեսը պատմել է իր այն աշխատանքի մասին, որն իրեն օգնել է «մարտական մարզավիճակի» հասնել։ «Ես հենց նոր ավարտեցի «Սարդ-կնոջ համբույրը» ֆիլմի նկարահանումները, որտեղ շատ երգեր ու պարեր էին հնչում, ինչը եւ՛ ոգեւորիչ էր, եւ՛ հոգնեցնող»,-նշել է նա,-«Հիմա ես ավելի նիհար եմ, քան երբեւէ: Ես հիմա մարտական վիճակում եմ»:
13-05-2024 05:13
Մոդել եւ դերասանուհի Ջուլիա Ֆոքսը ավելի քան երկու տարի է՝ հրաժարվել է սեռական կյանքից: Դերասանուհին սոցիալական ցանցերում անկեղծորեն պատմել է իր երկարամյա ճանապարհորդության մասին․ «2,5 տարի՝ առանց սեռական հարաբերությունների, եւ, անկեղծ ասած, երբեք ավելի լավ չի եղել»,-գրել է նա TikTok-ի տեսանյութի մեկնաբանությունների բաժնում։
13-05-2024 04:02
Պամելա Անդերսոնը և նրա որդիները Mötley Crüe-ի թմբկահար Թոմի Լիից՝ 27-ամյա Բրենդոնը և 26-ամյա Դիլանը նկարահանվել են Pandora-ի գովազդային արշավում՝ նվիրված Մայրության օրվան։ Նրանք ներկայացրել են լաբորատոր պայմաններում աճեցված ադամանդներով զարդերի նոր հավաքածու։
13-05-2024 03:53
54-ամյա Քեյթ Բլանշեթը դարձել է Vogue China-ի նոր համարի գլխավոր հերոսուհին։ Հարցազրույցներից մեկում կինոաստղն ասել է, որ հավատարիմ է կայուն զարգացման սկզբունքներին և նախընտրում է նույն զգեստը կրել տարբեր կարմիր գորգերի համար։ Նա նաև չի խորշում դիզայներական իրերի վերօգտագործումից:
13-05-2024 02:21
Երգիչ Անդրեն հերքել է երեկվանից սոցցանցերում ու լրատվականներում տարածվող այն լուրերը, թե ինքը որդի է ունեցել։ «Ես դեռ որդի չունեմ, բայց, Աստված առաջ, մի օր կունենանք։ Հերիք է սուտ եւ չճշտված լուրեր տարածեք։ Ու մի բան էլ՝ մենք ամուսնացել ենք 2022 թվականին, ոչ թե 2023-ին»,-ինստագրամյան Story բաժնում, ի պատասխան շրջանառվող խոսակցությունների, գրել է երգիչը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024» մրցույթում հաղթեց Շվեյցարիան։ Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խումբը՝ իր «Jako» երգով, զբաղեցրեց 8-րդ տեղը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 276 անգամ
07.05.2024
Դիտվել է 234 անգամ
08.05.2024
Դիտվել է 215 անգամ
09.05.2024
Դիտվել է 204 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster