Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

Կատարյալ կին. արժե՞ լինել այդպիսին

11.04.2018

Ողջ կյանքում մենք վազում ենք երևակայական կատարյալի հետևից, այն հույսով, որ մեզ յուրաքանչյուրը կսիրի: Սակայն արդյո՞ք գոյություն ունի կատարյալ մարդ: Ե՞րբ եք դուք վերջին անգամ նրան հանդիպել:

Իրականում մենք յուրահատուկ անձնավորություններ ենք մեր բնավորության գծերով: Որտեղի՞ց է առաջանում անթերի լինելու ցանկությունը.


Խիստ ծնողներ

Երբեմն ավելորդ խստությունը բացասական է անդրադառնում մարդու ամբողջ կյանքի վրա: Եթե ձեր վրա բարկանում էին օրագրում մեկ հատ 4 գնահատականի համար, չնայած մնացած բոլորը «գերազանց» էին, կամ կարող էին բարկանալ չլվացած բաժակի և չգովալ հավաքած սենյակի համար, ապա ձեր ցանկությունն ապացուցել  բոլորին, որ դուք կարող եք ինչ-որ բան կատարյալ անել՝ անհիմն չէ:

Հասկացեք, այստեղ ձեր սխալը չկա, դա ձեր ծնողների յուրահատկությունն է: Եվ դա չի նշանակում, որ նրանք են ինչ-որ բանում մեղավոր: Ամենայն հավանականությամբ նրանք ձեզ միայն լավն էին ցանկանում և իրենք նույնպես այդ կերպ են դաստիարակվել: Զգացեք պահերը, երբ ձեր մեջ խոսում է ձեր ծնողների ձայնը: Գիտակցեք այն և սկսեք աշխատել դրա վրա, այժմ դուք հասունացել եք և ինքներդ կարող եք ղեկավարել ձեզ:

Դուք ձեզ սահմանափակել եք

Ինքներդ ձեր ձեռքերով սահմանել եք մի շարք կանոններ, որոնց պետք է համապատասխանեք: Պատրաստել ինչպես խոհանոցային շոուի լավագույն խոհարարը, մոդելի նման արտաքին ունենալ, նավթային մագնատի նման փող աշխատել:

Սակայն ամեն ինչ և միանգամից իրականացնել չի ստացվի: Իհարկե պետք է ձգտել բարձունքներին: Նույնիսկ, եթե ունեք մեծ նպատակներ, մի հրաժարվեք դրանցից: Սակայն սկսեք վայելել գործընթացը և փոքր-ինչ ավելի փափուկ եղեք ձեր հանդեպ:

600x580

Ամուսնու հետ հարաբերություններ

Հաճախ տղամարդը մեծ շեմ է դնում իր կնոջ համար: Կանանց բնավորությունը բավականին փափուկ է և ենթարկվող, առավել ևս՝ սիրած տղամարդու կողքին: Սկսում է թվալ, որ նա ճիշտ է, դուք արժանի չեք նրան և այլն:
Մի թույլ տվեք ձեզ կոշտ կանոններ թելադրեն: Երկար կատարյալ լինել դուք չեք կարողանա: Իհարկե դա չի նշանակում ամեն ինչ թողնել և կապիկի տեսք ունենալ: Բայց դուք հանգստի, հաճույքի, ծաղիկների և նվերների իրավունք ունեք: Այդ դեպքում կատարյալ լինելու խթանը նույնպես չի հանգչի:

Ինչպես ամեն դեպքում դառնալ կատարյալ.

Եղեք բաց և անկեղծ: Խոսեք բոլոր իրավիճակների մասին, որոնք ձեզ չեն բավարարում, այլ ոչ թե կուտակեք նեղվածությունը և դուրս հանեք այն անպատեհ պահին:

Ձեր զույգին սեր պարգևեք: Հաճախ մենք այն պահանջում ենք, իսկ ինքներս մոռանում ենք տալ: Տղամարդիկ կարիք ունեն կանանց սիրո և քնքշանքի: Տալով այն, դուք սիրված կլինեք:

Մի մոռացեք ինքներդ ձեր մասին: Նույնիսկ փորձել պետք չէ պետք չէ տղամարդու մեջ: Դա ոչ նրան դուր կգա, ոչ էլ ձեզ: Անհրաժեշտ է կառուցել սեփական աշխարհը ձեր զբաղմունքներով ու փոքրիկ ուրախություններով, այդ ժամանակ դուք կդառնաք ինքնաբավ, իսկ զույգին հետաքրքիր կլինի ձեր հետ:

Աղբյուր՝ LADYNEWS.am

 

Դիտվել է 5564 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Կանոններ, որոնք կօգնեն ձեզ լավ տպավորություն թողնել

03.05.2024
Գիտե՞ք, որ ընդամենը յոթ վայրկյանում ենք ստեղծում մեր առաջին տպավորությունը մարդու մասին: Նման արագ տեսողական ծանոթությունն արդեն որոշում է, թե ինչպես կզարգանա հաղորդակցությունը:

Անցավ բաժանման 3 կանոն

18.04.2024
Հասկանալի է, որ սա առանձնահատուկ դեպք է, բայց դեռ կան ուղիներ՝ գոնե չեզոք հարաբերություններ պահպանելու համար, նույնիսկ, եթե դրանք լուրջ ջանքեր են պահանջում:

Հրեշտակը

07.04.2024
Ծնվելուց մեկ օր առաջ երեխան հարցրեց Աստծուն.
–Ես չգիտեմ, թե ինչու եմ գնում այդ աշխարհ: Ի՞նչ պետք է անեմ։

Ինչու ենք միշտ համեմատվում ուրիշների հետ և ինչպես պայքարել դրա դեմ

26.03.2024
Սովորական է, բայց աներևակայելի ճշգրիտ. բոլոր մարդիկ տարբեր են: Բնությունն այսպես է նախատեսել. երկու միանման մարդիկ չկան:

Կանացի երջանկություն

08.03.2024
Ամուսինն ու կինը երկար, երջանիկ ամուսնական կյանք էին ապրել: Նրանք կիսվում էին միմյանց հետ իրենց բոլոր գաղտնիքներով և փորձառություններով, բայց միայն մի բան կար, որ կինը խնդրել էր նրան երբեք չանել...

Կանացի 7 հատկանիշ, որոնք գնահատում են տղամարդիկ

30.01.2024
Հակառակ սեռի աչքերում գրավչության գաղտնիքը երբեք էլ գեղեցկության սրահում ստացած ոճի կամ բարձրակրունկների մեջ չէ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
04-05-2024 13:14
Արհեստական բանականությունը կարող է պարզել հազվադեպ հիվանդություն ունեցող պացիենտներին ախտորոշումից մի քանի տարի առաջ, նշվում է նոր հետազոտությունում։ Արհեստական բանականության վերջերս մշակված ծրագիրը կարողացել է հաջողությամբ պարզել այն մարդկանց, ովքեր եթակա են եղել հազվադեպ իմունային խանգարման ռիսկին։
04-05-2024 07:28
Շերոն Սթոունի որդեգրած որդին՝ Ռոհանը, որոշել է գնալ մոր հետքերով և դերասան դառնալ. ներկայունս նա արդեն ներգրավված է մեկ գաղտնի նախագծում։ Ինքը՝ «Հիմնական բնազդ»-ի աստղն է կիսվել է լուրով։
04-05-2024 03:18
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար։ X-ի իր միկրոբլոգում երկրպագուների հետ շփման ժամանակ նրանցից մեկը հրապարակել է տեքստային հաղորդագրության սքրինշոթ, որն արված էր Բեյոնսեի լուսանկարի վրա՝ ի աջակցություն երգչուհու նոր՝ Cowboy Carter ալբոմի: «Ես դեռ այն կարծիքին եմ, որ Քլոեն պետք է, որ լեսբուհի լինի»,-նշված է տեքստում, որին Քարդաշյանը պատասխանել է. «Դե, չես կարող ասել, թե ինչ է սպասվում ինձ ապագայում»:
03-05-2024 09:27
Կնոջ առևանգման մեջ մեղադրվող տղամարդը բանտ է նստել ԱՄՆ Ֆլորիդա նահանգում, իսկ հետո երկու ամիս անց ազատ է արձակվել և առևանգել նույն կնոջը: 53-ամյա Ջեֆրի Հոլլին վերադարձել է բանտ՝ 11 մեղադրանքով:
03-05-2024 09:19
Սննդային հավելումներն իսկապես կարող են օգնել բարելավել սննդային որակը: Այնուամենայնիվ, ըստ մասնագետների, դրանք չեն կարող փոխարինել հավասարակշռված դիետան, որը բաղկացած է մի շարք բնական արտադրանքներից: Բացի այդ, ոչ բոլոր վիտամինների և հանքային համալիրներն են ստեղծվում հավասար. որոշները կարող են պարունակել անցանկալի կամ թունավոր նյութեր, ինչպես նաև սննդանյութեր սխալ դեղաչափերով և վատ ներծծվող ձևերով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
29.04.2024
Դիտվել է 714 անգամ
01.05.2024
Դիտվել է 713 անգամ
30.04.2024
Դիտվել է 247 անգամ
03.05.2024
Դիտվել է 130 անգամ
04.05.2024
Դիտվել է 86 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster