Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

10 մթերք, որոնք կօգնեն ձեզ պաշտպանվել սթրեսից

26.03.2018

Սթրեսային իրավիճակներում մարդու օրգանիզմը մեծ քանակությամբ վիտամիններ և հանքային նյութեր է կորցնում, այնպիսիք ինչպիսին մագնիումը, ցինկը, վիտամին C և E։ Այս վիտամինների և հանքային նյութերի պահեստը կարելի է լրացնել մթերքների օգնությամբ:

Սթրեսից խուսափելու համար կարևոր է ճիշտ սնվելը: Հարկավոր է ոչ միայն օգտագործել պետքական մթերքներ, այլ ընդունել այն ճիշտ ժամերի, որպեսզի օրգանիզմը կարողանա ամբողջությամբ մարսել և քաղել անհրաժեշտ նյութերը: Բացի այդ, սթրեսից խուսափելու համար հարկավոր է շատ ժամանակ անցկացնել մաքուր օդին:

Եվ այսպես, 10 մթերք, որոնք կօգնեն ազատվել սթրեսից.

Սև շոկոլադ. քաղցրակերների համար դա ամենահաճելի մթերքն է սթրեսից ազատվելու համար: Մարդու օրգանիզմը շատ լավ հասկանում է, որ մթերքներն են նրան պետք և որտեղից այն կարող է վերցնել օգտակար հանքային նյութերը և վիտամինները, որոնք նրան պակասում է: Սև շոկոլադը մեկն է այն քիչ մթերքներից, որը ունակ է արտադրել ուրախության հորմոնը:

Ընկույզ. այն հիանալի միջոց է սթրեսի դեմ: Վատ տրամադրությունից խուսափելու համար բավական է մեկ ընկույզ: Եթե օգտագործեք այն ուտելուց առաջ, դա կօգնի փոքր-ինչ փակել ախորժակը:

Կաղամբ. այն շատ հարուստ է բջջանյութով, որը մաքրում է օրգանիզմը: Կաղամբում կա նաև կալիում, որը հանգստացնում է նյարդերը, ինչպես նաև վիտմանիններ-հակաօքսիդանտներ, որոնք վերականգնում են օրգանիզմը սթրեսից և դեպրեսիայից հետո:

Ցիտրուսայիններ. դրանք հարուստ են վիտամին C-ով, որը ամրացնում է իմունային համակարգը: Սակայն հաճախ օգտագործել պետք չէ, քանի որ դրանք ալերգիկ ռեակցիաներ կարող են առաջացնել:

Գազար. այն պարունակում է վիտամին A՝ բետա կարոտին: Այն հաջողությամբ պայքարում է սթրեսի դեմ: Սակայն բետա կարոտինը ավելի լավ յուրացվում է յուղի հետ, այդ պատճառով մի մոռացեք գազարի հետ օգտագործել յուղերով հարուստ մթերքներ:

600x580

Հավկիթ. այն շատ օգտակար է նախաճաշի համար, քանի որ արգելակում է ադրենալինի արտադրությունը՝ սթրեսի հորմոնը: Դիետոլոգները խորհուրդ են տալիս նախաճաշին հավկիթ ուտել:

Հաց թեփով. այն շատ հարուստ է B խմբի վիտամիններով և մագնիումով: Եթե նախաճաշին ուտեք երկու կտոր այդպիսի հաց, դուք ձեռք չեք բերի ավելորդ քաշ, փոխարենը կազատվեք սթրեսային իրավիճակներից: Նրա մեջ կան բարդ ածխաջրեր, որոնք արագացնում են սերոտոնինի արտադրությունը:

Նեխուր. այն ավելի հաճախ օգտագործվում է որպես միջոց հոգնածության դեմ: Դուք կարող եք այն օգտագործել խնձորի կամ գազարի ֆրեշի հետ: Այն նաև կարելի է օգտագործել աղցանների մեջ:

Լոբի. շատ օգտակար է սրտի աշխատանքի համար և ակտիվորեն պայքարում է հոգնածության դեմ: Այն կարելի է օգտագործել յուրաքանչյուր վիճակում, սակայն մի մոռացեք մետեորիզմի մասի:

Յուղոտ ձուկ. հիանալի պաշտպանում է օրգանիզմը սթրեսից և դեպրեսիայից: Սթրեսային վիճակներից խուսափելու համար բավական է շաբաթական ուտել 150-200 գր ձուկ:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 9610 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ամռանը մաշկի խնամքի կարևոր կանոններ

18.06.2026
Եթե նկատում եք այս նշաններից որևէ մեկը, ապա ձեր մաշկը տաք ամիսներին հատուկ խնամքի կարիք ունի։

Ինչպես քնի համար ճիշտ բարձ ընտրել

29.05.2026
Հաճախ հենց բարձն է ամենամեծ ազդեցությունն ունենում պարանոցի դիրքի, քնի որակի, առավոտյան գլխացավերի և հոգնածության վրա։

Քաղց, թե՞ ծարավ. ինչպես է ջրի հավասարակշռությունը կարգավորում ախորժակը 

19.05.2026
Ինչո՞ւ է ուղեղը շփոթում քաղցը ծարավի հետ։ Պարզաբանենք, թե ինչպես է ջրազրկումը ազդում ախորժակի, նյութափոխանակության և հագեցվածության հորմոնների վրա։

Մաշկի ցաներ. որտեղից են առաջանում և ինչպես բուժել

18.03.2026
Ներկայացնում ենք, թե ինչպես խնամել մաշկը՝ առանց այն չորացնելու և վերականգնելով դրա մաքրությունը, փայլը և առողջությունը։

Ինչ կպատահի մարմնի հետ, եթե ամեն օր ձու ուտեք

10.03.2026
Ձուն հաճախ համարվում է ամենասննդարար սննդամթերքներից մեկը։ Եկեք տեսնենք, թե ինչպես է օրական մեկ չափաբաժինն ազդում մարմնի վրա և ինչ փոփոխություններ կարող են նկատվել։

Սննդակարգ մաքուր մաշկի համար. ինչպես ընդմիշտ մոռանալ ակնեի մասին

05.03.2026
Բորբոքման բուժումը սովորաբար բարդ գործընթաց է, որը ներառում է մի քանի բժիշկների հետ խորհրդակցություններ, բազմաթիվ թեստեր, պատշաճ խնամք և ընթացակարգեր:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
23-06-2026 09:28
Մեգան Մարքլը կարող է մեծ կորուստներ կրել իր As Ever ապրանքանիշից։ Ըստ որոշ տեղեկությունների, Սասեքսի դքսուհին կարող է կորցնել մինչև 5 միլիոն դոլար, եթե չվաճառի իր առկա արտադրանքը մինչև դրանց ժամկետի ավարտը։ Ըստ լրատվամիջոցների՝ ընկերությունը մինչև հաջորդ ամռան վերջ ժամանակ ունի վաճառելու իր բոլոր մուրաբաները, թեյերը և ծաղկային հավելումները։
23-06-2026 04:33
Իրինա Շեյքը դարձել է Revolve Los Angeles-ի ամառային հավաքածուի դեմքը: Ռոբին Գալիեգի կողմից լուսանկարված 40-ամյա ռուս սուպերմոդելը մի քանի կերպարներ է կրել՝ սպիտակ լողազգեստ՝ ծայրահեղ կտրվածքով, գինու գույնի՝ ազդրերի խորը կտրվածքներով և բաց մեջքով թեփուկավոր երեկոյան զգեստ:
23-06-2026 03:37
Նախօրեին Բիանկա Սենսորին և նրա ամուսինը՝ Քանյե Ուեսթը, մասնակցել են մտերիմ ընկերոջ և ոճաբան Ղադիր Ռաջաբի ծննդյան երեկույթին։ Հոբելյարն ինքը է լուսանկար հրապարակել տոնակատարությունից։ Երեկոյի համար 31-ամյա Սենսորին ընտրել է բաց կապույտ միկրո բիկինի, որը հազիվ էր ծածկում նրա կուրծքն ու վարտիք՝ փիսիկի պատկերով։ Նա իր ֆիրմային մերկ կերպարը լրացրել է սպիտակ բարձրակրունկ բոկոտիներով։
22-06-2026 09:29
Տասը տարվա ընթացքում առաջին անգամ Սերենան և Վենուս Ուիլյամսը քույրերը կհանդիպեն կորտում: Ըստ The Guardian-ի՝ Ուիմբլդոնի առաջիկա մրցաշարում նրանք կմրցեն զուգախաղում: Մրցաշարը կանցկացվի Լոնդոնում հունիսի 29-ից հուլիսի 12-ը:
22-06-2026 09:26
Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի դուստրը՝ Նորթ Ուեսթը, ընդամենը 13 տարեկան է, բայց նա արդեն իսկ կարող է պարծենալ նախանձելի երաժշտական կարիերայով։ Երիտասարդ ռեփերի ներկայացուցիչները վերջերս հայտարարել են, որ նա այս ամռանը կսկսի իր առաջին լիարժեք հյուսիսամերիկյան շրջագայությունը։ Kimokawaii շրջագայությունների շարքի մասին հայտարարվել է Նորթի սոցիալական ցանցերում։ Գրառումից հստակ երևում է, որ նա պլանավորում է ելույթ ունենալ մեկ այլ կատարողի՝ իր ընկերուհի Մոլի Սանտանայի հետ։ Շրջագայությունը կսկսվի օգոստոսի 5-ին և կավարտվի օգոստոսի 27-ին՝ մեկ ամսից էլ պակաս ժամանակահատվածում ընդգրկելով 14 քաղաք, այդ թվում՝ Լոս Անջելեսը, Սան Ֆրանցիսկոն, Նյու Յորքը, Չիկագոն, Բոստոնը, Ատլանտան և այլն։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.06.2026
Դիտվել է 1204 անգամ
19.06.2026
Դիտվել է 386 անգամ
18.06.2026
Դիտվել է 365 անգամ
23.06.2026
Դիտվել է 180 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster