Рус. Հայ.
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Սխալներ քնի ժամանակ, որոնք ձեզ հոգնեցնում են

21.03.2018

Մոտ 10 տարի առաջ ընդունված էր համարել, որ եթե մարդկությունը կախված է «կոճակից», ապա դա հեռուստացույցի կոճակն է: Այսօր դուք կարող եք նույնիսկ չհիշել, թե որտեղ է այդ հեռակարավարման սարքը: Այսօր մեր կյանքը տնօրինում է այլ կոճակ՝ զարթեցուցիչինը:

Որքան շատ ենք մենք պատրաստ տեղափոխել սմարթֆոնի թայմերը «15 րոպե էլ ու վերջ», որպեսզի մի քիչ էլ երկար մնանք անկողնում: Քունն անփոխարինելի է ներքին մարտկոցի վերալիցքավորման համար, դա երիտասարդության էլիքսիրն է: Եթե նույնիսկ դուք հնարավորություն ունեք քնելու 7-8 ժամ, գոյություն ունեն փոքրիկ սխալներ, որոնք կարող են չար կատակ անել և դուք չեք զգա հանգստություն քնից հետո, այլ հակառակը՝ հոգնած կլինեք:

Եվ այսպես՝ սխալներ քնելուց.

Սխալ 1. Պառկել ամեն օր տարբեր ժամերի

Լավ քնելու և խորապես վերականգնվելու համար անհրաժեշտ է, որ ներքին ժամացույցը հստակ ժամերի աշխատի: Շատ մարդիկ կենտրոնանում են քնի քանակի վրա, սակայն չեն հետևում արթնանալու և քուն մտնելու գրաֆիկին: Այդ պատճառով, եթե դուք շատ եք քնում, սակայն տարբեր ժամերի, ապա հոգնում եք նույն կերպ, եթե քնեիք, օրինակ, երկու ժամ:

Սխալ 2. Ուշ արթնանալ

Մասնագետներն ապացուցել են, որ ըստ մեր նյարդային համակարգի կառուցվծքի, քունն առնելը հոմանիշ է շուտ քնելուն և ոչ՝ ուշ արթնանալուն: Կարևոր է նկատի ունենալ՝ ավելի լավ է շուտ քնել, քան ուշ արթնանալ:

600x580

Սխալ 3. Լույսով քնել

Մեր օրգանիզմին հանգստի համար պետք է մթություն: Այդ պատճառով, եթե դուք սովոր եք քնել գիշերաճրագով, հեռուստացույցի էկրանի լույսի տակ, ապա ձեր էներգիան քնից ամբողջությամբ չի վերականգնվում:

Սխալ 4. Տնային կենդանիներ

Տնային կենդանիները չպետք է քնեն ձեր անկողնում: Գիտնականները նույնիսկ ապացուցել են և ասել են հստակ թիվը՝ նրանք, ովքեր քնում են իրենց տնային կենդանիերի հետ, հանգստանում են ընդամենը 63%-ով, համեմատած նրանց, ովքեր իրենց սիրելի կենդանիներին ուղարկել են քնելու բազմոցին:

Սխալ 5. Բարձ միայն գլխի տակ

Դուք երեևի լսել եք կոսմետոլոգների խորհուրդները քնել դեմքով վերև՝ խուսափելու խորը կնճիռների շուտ հայտնվելուց: Եվ դա տրամաբանական է, սակայն, ողնաշարի վրայի ճնշումը կանոնակարգելու և մարմնին ավելի լավ հանգիստ պարգևելու համար, մեկ բարձ էլ դրեք ծնկների տակ: Նաև պետք է հիշել, որ ներքնակներն էլ ունեն պահպանման ժամկետ և նրանցից շատերը պետք է փոխել երեք տարին մեկ:

600x580

Սխալ 6. Սինթետիկ կտորներ

Դա վերաբերվում է երկու իրի՝ անկողնուն և գիշերանոցին: Սինթետիկ կտորները ստիպում են օրգանիզմին ավելի շատ տաքություն արտադրել, քան սովորական ժամանակ: Դա կարող է հանգեցնել գիշերվա ընթացքում արթնանալուն և խոր քուն չմտնելուն: Օպտիմալ հանգստի համար միշտ բնական կտորներին՝ բամբակին և բամբուկին, տվեք նախապատվությունը:

Աղբյուր` LADYNEWS.am

 

Դիտվել է 10709 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

Ամսվա աստղագուշակ․ մարտ 2026 թ․

01.03.2026
Մերկուրին հետադարձ շարժման մեջ է լինելու, ու հավանաբար արդեն զգացել եք ազդեցությունը, և մինչև մարտի 20-ը որևէ թեթևացում չի սպասվում։ Իսկ ամիսը սկսվում է լուսնի լրիակատար խավարմամբ (մարտի 3-ին)։ Այնուամենայնիվ, բախտն ու սերը ոչ մի տեղ չեն անհայտանա:

Ամսվա աստղագուշակ․ փետրվար 2026 թ․

01.02.2026
Փետրվարը կլինի հագեցած և շրջադարձային ամիս, կատարյալ՝ եղած գաղափարները գործի վերածելու համար: 

Ամսվա աստղագուշակ․ հունվար 2026 թ․

01.01.2026
Նոր տարվա առաջին ամիսը բազմաթիվ դրական փոփոխություններ կբերի ձեր անձնական կյանքում, բայց, ցավոք, շատերը կբախվեն իրենց կարիերայի և եկամտի հետ կապված բացասական հետևանքների։

Ամսվա աստղագուշակ․ դեկտեմբեր 2025 թ․

02.12.2025
Կենդանակերպի բոլոր նշանները գտնվում են վերջնագծի մոտ։ Վերջին ջանքերը, ևս մեկ հրում, և ահա կգա Նոր տարին՝ ձեր կյանքը փոխելու ևս մեկ հնարավորություն։

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2025 թ․

01.11.2025
Տիեզերքը կցուցաբերի հումորի զգացում՝ պարգևատրելով անկեղծներին և ծուռ հայելի պահելով նրանց առջև, ովքեր պարծենում են:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-04-2026 13:56
Կարտոֆիլ ուտելիս մարդկանց մոտ արտադրվում են երջանկության հորմոններ: Կարտոֆիլը ոչ միայն «երջանկացնում է» մեզ, այլև իր օգտակար հատկություններով ապահովում է օրգանիզմի առողջությունը: Կարտոֆիլը պարունակում է մեծ պաշարներով ածխաջրեր և քիչ քանակությամբ սպիտակուցներ: Նրանք, ովքեր ցանկանում քաշ ավելացնել կամ գիրանալ, սննդակարգում կարող են ներառել կարտոֆիլ: Վիտամիններ C-ն և B կոմպլեքսը նպաստում են այս ածխաջրերի ներծծմանը:
24-04-2026 12:57
Այսօր նորաձևության ազդեցիկ անձինք, հայտնի գործարար կանայք և հայտնիները մեծ թենիսի մարզումները ներառում են իրենց առօրյայում։ Հանկարծակի, այս սպորտաձևը դարձել է լավ մարզավիճակը պահպանելու ամենատարածված միջոցը։
24-04-2026 12:51
58-ամյա Նիկոլ Քիդմանը նկարահանվել է չինական Vogue ամսագրի նոր համարում: Լուսանկարները հրապարակվել են Instagram-ում: Շապիկին դերասանուհին կեցվածք է ընդունել Chanel-ի սև զգեստով՝ մինչև ազդրերը բարձրացող համարձակ ճեղքով, որը ընդգծում է նրա գեղեցիկ ոտքերը:
 
24-04-2026 00:13
Զբոսաշրջիկները, որոնք մեկնում են Կենտրոնական Ասիա՝ փլավ ուտելու, պետք է հիշեն, որ այն չի կարելի համադրել մայոնեզով համեմված աղցանների հետ: Փլավի հետ ուտում են միայն փլավ, աչիկ-չուչուկ (լոլիկով աղցան – խմբ.), խմում են կանաչ թեյ և համտեսում են սովորական հաց, այլ ոչ թե մայոնեզով համեմված աղցան, զգուշացնում են մասնագետները։
23-04-2026 11:22
Ազնվամորու մեջ պարունակվող նյութերը կարող են պաշտպանել օրգանիզմը քրոնիկ բորբոքումից և դրանց հետ կապված հիվանդություններից: Այս եզրակացությանն են հանգել Գալգոտիասի դեղագործական քոլեջի (Հնդկաստան) գիտնականները:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
23.04.2026
Դիտվել է 7267 անգամ
27.04.2026
Դիտվել է 656 անգամ
24.04.2026
Դիտվել է 206 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster