Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Մովսեսը շատ ջանքեր չի գործադրել, ճակատագիր էր. ԱՆԻ ԵՐԱՆՅԱՆ

26.04.2012

LN-ի հյուրասրահում է դերասանուհի, երգչուհի Անի Երանյանը:

-Անի՛, տարիներ առաջ, երբ սկսեցիր դերասանական կարիերան, քեզ վստահվում էին երկրորդական դերեր, հերթը հասավ «Գեներալի աղջիկը» հեռուստասերիալում գլխավոր դերին: Քեզ այսօր թանկ վարձատրվող դերասանուհի համարո՞ւմ եք:

-Ինձ համարում եմ իմ աշխատանքի դիմաց վարձատրվող դերասանուհի:

-Ասում են' ինչ-որ կտոր խաղալու համար պիտի լինես ճիշտ հոգեվիճակում: Ինչպե՞ս է հաջողվում ստանալ բավական բարդ հոգեբանական դրվագներ:

-Դա էլ կոչվում է դերասանի վարպետություն: Ունեմ 4 տարվա թատերական կրթություն, ու բնականաբար և՛ թատրոնում, և՛ այստեղ շատ կարևոր է դերասանի համար ռեժիսորի հետ աշխատելը: Իիսկ մեզ համար առավել հեշտ է աշխատել մեր ռեժիսորի հետ. կարողանում ենք գտնել հոգեվիճակը և մատուցել հեռուստադիտողին: Իսկ դերասանի համար հոգեվիճակի մեջ մտնելը ամենակարևորն է. եթե չես կարողանում, էլ ի՞նչ դերասան:

-Լինո՞ւմ են դեպքեր, երբ այդ բարդ կտորները միանգամից ստացվում են, զգում ես, որ սպառվել ես ու կարիք չկա կրկնելու դուբլը:

-Իհարկե, կան, որոնց տալիս ես ողջ էներգիադ, սպառվում ես մինչև վերջ: Ու աշխատում ենք, որ ամեն տեսարանի համար էլ ստանանք առավելագույնը: Թերի չենք աշխատում, իսկ եթե ռեժիսորը նկատում է, որ ինչ-որ բան չի ստացվել, կրկնում ենք:

-Իսկ լինո՞ւմ է, որ չհամաձայնես ռեժիսորի հետ:

-Չէ՛, քանի որ դրա համար մենք նստում, զրուցում ենք և գալիս ենք ընդհանուր եզրակացության:

-«Գեներալի աղջիկը» սերիալում կերպարդ շատ հակադրական է' տղայականից անցում աղջկականին...

-Որպես Անի, կերպարիս տալիս եմ ինչ-որ բան, բայց եթե կերպարը տղայական է, ապա փորձում եմ կերպարին համահունչ գնալ:

-Արդյո՞ք ընդգծված կոպտությունը բնորոշ է նուրբ արտաքինով Անիին:

-(Մտածում է- LN) Չէ՛, ես առավելագույնս ընկերասեր եմ, շփվող, փորձում եմ լինել առավելագույնս լավ բոլորի հետ: Մեր ժողովրդի մոտ այդ նույնացումը շատ մեծ է, ընկալում են որպես իրականություն, բայց չէ՞ որ մենք ուղղակի կերպար ենք կերտում:

-Ինչպե՞ս ես վերաբերվում քննադատություններին:

-Քննադատություններին շատ նորմալ եմ վերաբերվում. եթե մի բան անում ես, պիտի լինեն, բայց երբեմն քննադատությունը ծայրահեղ է դառնում. դա էլ մարդկանց կարծիքն է: «Աննա» հեռուստասերիալում Գնունու հետ «դու»-ով խոսելու համար մի կին փողոցում մոտեցավ, քաշքշեց, թե' չե՞ս ամաչում, ո՞նց ես խոսում: Ես սառած կանգնել էի: Դա ամենադաժանն էր, իսկ հիմնականում լավ բաներ են ասում:

-Երգարվեստից միանգամից անցում դերասանական աշխարհ, անցումդ ինչպե՞ս ստացվեց:

-Ինձ համար երգը և դերասանական կյանքը փոխկապակցված են. երկուսն էլ մշակութային են: Հեշտ էր, քանի որ ես ստացա նաև դերասանական կրթություն:

-Հարցազրույցներից մեկում ասել ես, որ սերիալը հավերժ չէ: Կգա՞ մի օր, որ կհրաժարվես սերիալում նկարահանվել:

-Ի՞նչ իմանամ, մի՛գուցե:

-«Գեներալի աղջիկը» ե՞րբ է պատրաստվում լքել ցանկալի հարսնացուների տասնյակը:

-Դեռ չգիտեմ ( ծիծաղում է - LN), չեմ կարող պատասխանել, որովհետև պարզ չէ:

- Այս սերիալում խաղում է նաև քո ընկերը' Մովսես Երեմյանը, ինչքանո՞վ է այդ հանգամանքը մտերմացնում ձեզ:

-Բնականաբար, հաճելի է, շատ տեղեր միասին ենք գնում, չենք առանձնանում ես իմ խմբով, ինքն' իր: Չնայած նկարահանման հարթակում այդքան հաճախ չենք հանդիպում: Բայց շատ ուրախ եմ իր համար, որ ինքն էլ է աշխատում այս անձնակազմի հետ:

-Դեռ մեկ տարի առաջ ասել էիր, որ այդքան հեշտ չես սիրահարվում, ինչպե՞ս հաջողվեց Մովսեսին գրավել սիրտդ:

-Ա՛յ դա չգիտեմ, դա Մովսեսին պիտի հարցնեք (ծիծաղում է- LN):

- Ամեն դեպքում, շա՞տ ջանք գործադրեց:

-Այնքան միամիտ ստացվեց, լրիվ պատահական: Ես մտածում էի, որ մոտ ժամանակներս չի կարող այդպիսի բան լինել, որովհետև շատ հավասարակշռված մարդ եմ: Բայց, փաստորեն, ստացվեց գրավել, ու ասեմ, որ այդպես շատ ջանքեր էլ չի գործադրել, ճակատագիր էր (ժպտում է-LN):

-Երեւում է՝ մայրիկիդ հետ շատ մտերիմ եք, նա սկսել է նաեւ քեզ հետ հայտնվել հասարակական վայրերում: Ինչպե՞ս է իրեն զգում որպես հայտնի դերասանուհու մայրիկ և որպես ապագա զոքանչ:

-Փառք Աստծու, ամենաուրախալի փաստն այն է, որ ընտանիքս շատ է սիրում Մովսեսին: Մամաս հպարտանում է, բայց իմ ամենամեծ քննադատն է, ձեռքերի վրա չի ընդունում արածներս:

-Մի առիթով ասել ես, որ քո ամենամեծ թերությունը խանդոտ լինելն է: Իսկ ինչպե՞ս ես Մովսեսին «կիսում» կերպարային քրոջդ հետ:

-Մեր մասնագիտությունն է, ես չեմ խանդում ֆիլմում ընդհանրապես, բավական աշխատել եմ դրա վրա: Եթե խանդեի, ապա այս մասնագիտությունը չէի ընտրի:

-«Ես քեզ սիրում եմ» երգում ասում ես. «Սիրտդ տուր ինձ, որ քեզ սիրեմ»: Մովսեսը կարողացա՞վ սիրտը քեզ տալ, իսկ' դո՞ւ:

-Դե եթե ընտրել եմ , ուրեմն տվել եմ մինչև վերջ:

-Բոլորի համար այդպես էլ առեղծված է մնում, թե ինչպե՞ս է Անի Երանյանը այդպես բնական լաց լինում: Կգա՞ մի ժամանակ, երբ «լացկան» դերերից կհրաժարվես:

-Իհարկե ո՛չ, եթե պահը գա, որ հրաժարվես կոնկրետ հոգեվիճակներ, ոչ թե տեսարաններ խաղալուց, ապա լավ է հրաժարվել ու անցնել բիզնեսի:

-Իսկ քեզ բիզնեսում կտեսնե՞նք:

-Հնարավոր է, ինչո՞ւ ոչ, ես սիրում եմ տարբեր բնագավառներում դրևորվել:

-Երգարվեստ վերադառնալդ ի՞նչ էր նշանակում, մասնավորապես վերջին ելույթը Ազգային մրցանակաբաշխության ժամանակ:

-Վերջերս իմ հարցազրույցներում ասում էի, որ պատրաստվում եմ երգարվեստում շարունակել գործս: Աշխատանքներ տարվում են, և հենց մրցանակաբաշխության ժամանակ էլ հանդես եկա նոր երգով: Փորձում եմ ամեն ինչ անել լավ, թեկուզ համատեղելով, չնայած հիմա շատ բուռն գործունեություն եմ ծավալում:

-Գեղեցկուհի, երգչուհի, դերասանուհի: Մտածո՞ւմ ես արտասահմանյան շուկա ինտեգրվելու մասին:

-Ամեն մարդ իր աշխատանքում ուզում է առաջ գնալ. եթե աշխատում ես ու անընդհատ դոփում ես նույն տեղում, ուրեմն չես աշխատում: Մոտ ժամանակներս չեմ կարծում... Բայց միշտ էլ ցանկություն կա, որ քո աշխատանքը գնահատվի նաև արտասահմանում դարձյալ հայ ազգիս համար:

-Հայտնի լինելու թերությունները և առավելությունները: Թերություններից մեկը կարող եմ ես նշել՝ բամբասանքի թեմաներ տալը...

-Որպես այս բնագավառի մարդ, վերաբերվում եմ շատ հանգիստ: Բայց մենք մի թերություն ունենք. մենք մեր ազգին «քցելու», իսկ արտասահմանյան աստղերին, դերասաններին բարձրացնելու հատկություն ունենք: Չէ՞ որ մենք հենց իրենց համար ենք աշխատում, անում ենք ամեն ինչ , որ իրենց դուր գա: Բայց այդ բամբասանքները, այդ ճղճիմ, սուտ խոսակցությունները հաճելի չեն: Պետք է դա գիտակցենք: Իսկ առավելությունը սիրված ու գնահատված լինելն է:

-Վերջերս սկանդալային պատմության մեջ հայտնվեցիր՝ կապված ինտերնետում տարածված լուսանկարների հետ: Ո՞նց կարողացար անցնել այդ շրջանը:

-Իրավապահ մարմինները զբաղվեցին այդ հարցով, ամեն ինչ պարզվեց ու հասկացան, որ ես դրա հետ ընդհանրապես կապ չունեի: Իսկ իմ վերաբերմունքը չեզոք էր, քանի որ եթե կապ չունես կատարվածի հետ, քեզ համար միևնույնն է:

-Վերջերս կայացավ «Միսս Հայաստան» մրցանակաբաշխությունը, ցանկություն չունեի՞ր մասնակցելու այդ մրցույթին, քանի որ երեք տարի «Միսս աշակերտուհի» ես եղել:

-Դա փոքր տարիքում էր, այն էլ երրորդ փուլում երգելու համար էի մասնակցում: Իսկ հիմա չեմ էլ մտածում, շնորհակալ եմ:

-Ի՞նչ կուզեիր հենց այս պահին:

-Կուզեի հայրիկիս մոտ լինել, շատ եմ կարոտել նրան:

-Ընտանիքի միակ երեխան լինելը, ասում են, հատուկ հոգեբանություն է թելադրում, զգացե՞լ ես:

-Տան միակը, սիրվածը, բայց ոչ երես առածը:

-Ինչի՞ հետ կյանքում չես հաշտվի:

-Ատում եմ սուտը, կեղծիքը:

-Ի՞նչ առավելություններ ունի կինը:

-Կանայք պիտի իրենց սիրեն ու գնահատեն եւ ամենակարևորը, ժպտան, հենց սա էլ առավելությունն է:

             

           Հարցազրույցը'  Հասմիկ Մելիքսեթյանի

Դիտվել է 32036 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
Amalya | 23-03-2013 15:14
Ani jaaan du paylun derasanuhi es u yuraqanchyur kerpar qez shat e sazum,,,
M | 22-03-2013 13:41
AN JAN ES GITEM VOR SHATERN EN QEZ NAXANDZUM BAYC VOCH ES .............. KAN MARDIK EL OVQER QO KERPAR@ VORPES NARE HAMARUM EN TXAYAKAN IN CH VOR HAAGUKAPOV KAM SHARJUMNEROV BAYC IMACI DU MISHT PAYLELU ES U KPAYLES SERIALNERUM
SEDA | 03-08-2012 15:56
shat lav harcazruycer ankexc u hacheli
Լուսինե | 27-04-2012 23:28
Datark gexeckutyune henc Anii hamar e asvats, Shat sare axjik e, kiank chka meje ....Yev bavakanin heru derasanakan arvestic.

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինքնատիպ Մարմիլան՝ ազգային զարդանախշերով և ուրարտական սեպագրերով

04.06.2025
«Արտադրված է Հայաստանում» պիտակով ապրանքները գնալով ավելի մեծ պահանջարկ են վայելում հայրենական շուկայում, այդ թվում՝ հագուստի նորաձևության ոլորտում։

Եղանակային զգայունություն. հիվանդություն, թե՞ հորինվածք

19.03.2025
Իրո՞ք որոշ մարդիկ իսկապես բուռն են արձագանքում եղանակի փոփոխություններին, թե՞ դա պարզապես ինքնաներշնչանք է: Փորձենք պարզել:

Ինչու է տղամարդն անհետանում և հետո հայտնվում․ հոգեբանի բացատրությունը 

19.02.2025
«Քնա՞ծ ես» հաղորդագրություն ստանալը մի տղամարդուց, ով անհետանում է մի քանի շաբաթով, իսկ հետո հանկարծ նորից հայտնվում ձեր կյանքում, վաղուց արդեն մեծ տարածում է ստացել:

Ամանորյա եռուզեռ․ յուրահատուկ, չկրկնվող ու ցանկալի նվերներ՝ սիրելիներին

09.12.2024
Ամանորյա եռուզեռ է։ Ամենքը փորձում են ժամ առաջ կատարել տոնական գնումները, սիրելիների ու մտերիմների համար գտնել նվերներ, որոնք կլինեն յուրահատուկ, չկրկնվող ու ցանկալի։

Թրամփի ամենասիրելի և հավակնոտ դստեր կյանքի 16 կանոն

07.11.2024
Ներկայումս Իվանկա Թրամփը փորձում է հեռու մնալ քաղաքականությունից և ներկա է լինում միայն ամենակարևոր իրադարձություններին, մինչդեռ շատերը կարծում են, որ նա իր մասին դեռ բարձրձայն կհայտարարի։

Սուտ հանուն փրկության․ Իլոն Մասկը գիտի, թե ինչպես զրույց վարելիս նկատել խաբեությունը

26.09.2024
Գործատուները կարող են տարբեր տեսակետներ ունենալ կատարյալ աշխատողի որակների վերաբերյալ, բայց նրանց կարծիքները հատվում են մի բանում՝ ոչ ոք չի ցանկանում իր թիմում ստախոս ունենալ:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
04-07-2025 10:41
ԱՄՆ-ում յուրաքանչյուր հինգերորդ հղի կին ստիպված է պահպանել անկողնային ռեժիմ' կապված բարդությունների հետ: Անկողնային ռեժիմն անշուշտ ունի ինչ-ինչ առավելություններ, սակայն այն մեծացնում է շաքարախտի զարգացման և արյան մեջ թանձրուկների առաջացման ռիսկը, ինչպես նաև կարող է հանգեցնել դեպրեսիայի և մկանային զանգվածի կորստի: Բացի այդ, երկար ժամանակ պառկած վիճակում հղիությունն անցկացրած մայրերի նորածին երեխաների մոտ հաճախ մարմնի զանգվածը փոքր է լինում, գրում է The Daily Mail պարբերականը:
04-07-2025 10:18
Իսպանիայում բրիտանուհին ծանր վիճակում է հայտնվել դաջվածք անելուց հետո և տեղափոխվել հիվանդանոց, գրում է Daily Star-ը։ Պարբերականի տվյալներով՝ Փոփի-Մեյ Քրեթչլին շտապ հոսպիտալացվել է ծանր բարդություններով։ Բժիշկները կասկածում են, որ պատճառը կարող էր լինել դաջվածքից հետո զարգացած բակտերիալ վարակը կամ խմիչքից թունավորումը։ Աղջիկը ներկայում մահաթմբիրի մեջ է:
04-07-2025 10:14
Կենտուկիի բնակչուհի Քեյթի Բեյլին վիճակախաղում խոշոր շահում է ունեցել՝ բախտագուշակությամբ թխվածքաբլիթից (Fortune Cookie) թվեր ընտրելով՝ հաղորդում է UPI-ն: Քեյթին նշել, է, որ գաղափարը պատահաբար է ծագել. նա որոշել է խաղալ բախտագուշակության վրա տպագրված թվերով, որը նրան տվել էր դուստրը։ Շահումի մասին լուրը նրա համար բոլորովին անակնկալ էր. նրա նոութբուքի էկրանին է հայտնվել 50 հազար դոլար մրցանակի մասին հայտարարող պատուհան։
04-07-2025 09:40
Օռլանդո Բլումը և Քեթի Փերին հաստատել են, որ բաժանվել են ինը տարվա համատեղ կյանքից հետո։ Զույգի ներկայացուցիչների հայտարարությունը հայտնվել է արևմտյան լրատվամիջոցներում։
04-07-2025 01:42
68 տարեկան հասակում  Մալիբուի իր տանը մահացել է «Սպանել Բիլին» և «Ջրամբարի շներ» ֆիլմերի աստղ Մայքլ Մադսենը, հաղորդում է NBC Los Angeles-ը՝ հղում անելով դերասանի ներկայացուցիչներին և տեղական ոստիկանությանը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2025 թ․

01.07.2025
Մեզ շատ դժվար ամիս է սպասվում։ Մեր գլխավերևում արդեն իսկ պարում է հետադարձ Պլուտոնը, իսկ հիմա դրան կմիանան Նեպտունը (հուլիսի 4-ից), Սատուրնը (հուլիսի 13-ից) և Մերկուրին (հուլիսի 18-ից)։ Լավ համակարգված քառյակ նրանցից դուրս չի գա։ Բայց նույնիսկ առանձին-առանձին, այս «հետադարձները» կազդեն բոլոր կենդանակերպի նշանների կյանքի իրադարձությունների վրա։

LADYNEWS TV
Հայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ում զբաղեցրեց 20-րդ տեղը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.07.2025
Դիտվել է 1051 անգամ
30.06.2025
Դիտվել է 986 անգամ
02.07.2025
Դիտվել է 363 անգամ
03.07.2025
Դիտվել է 300 անգամ
04.07.2025
Դիտվել է 271 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster