Նորաձեւ են մանրածալքերով շրջազգեստները
25.04.2012
Ինչպես անցած տարի, այս տարի նույնպես մանրածալքերով շրջազգեստները նորաձևության հարթակից չեն իջնում: Այս զգեստների նախապատմությունը բավական հետաքրքիր է: Դեռևս 2000 տարի առաջ նմանատիպ կտորներից հագուստ կրելը եգիպտացի տղամարդկանց մենաշնորհն էր, իսկ ահա 19-րդ դարում կանայք պարզապես խենթանում էին մանրածալքերով շրջազգեստների համար:
Այդ ժամանակից սկսած մերթընդմերթ նրանք գրավում են նորաձևության հարթակը: Առաջարկում ենք այս սեզոն ընտրել Ձեզ համապատասխան ձևը, երկարությունը և ոճը:
Եթե երիտասարդ եք, ապա Ձեզ շատ հարմար է կարճ ձևը, չնայած միշտ խելահեղ տպավորություն են գործում նաև սահող էֆեկտով երկար դարձերով շրջազգեստները:
Մոդայիկ են նաև տարբեր կտրվածքներով շրջազգեստները' սուր, օվալաձև, երկար ու կարճ փեշերով:
Բայց այս ամենի հետ պիտի ճիշտ ընտրել գունային գամման: Ակտուալ են հատկապես սպիտակը, սևը, բրոնզագույնը: Իսկ վառ կերպար ստանալ ցանկացողները կարող են օգտագործել կարմիր, մանուշակագույն, փիրուզագույն և այլ գույներ: Բացի այդ ծալքերը կարող են լինել ինչպես խիտ, այնպես էլ բացված:
Եթե բարձրահասակ եք, ապա երկար շրջազգեստն ավելի կընդգծի դա ու հիանալի տեսք կհաղորդի: Դիտվել է 9981 անգամ
|