Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

Նորաձև հիմա և հետո. 4 երկարաժամկետ թրենդ

02.11.2017

Թվում է նորաձևության բոլոր ցուցադրություններն ետևում են և ժամանակն է անջատվել բրենդների փիլիսոփայությունից և անցնել գործնականի: Ահա ամենահետաքրքիր թրենդները, որոնք արդիական են հիմա և կմնան նորաձև հաջորդ գարուն-ամառ սեզոնին:

Վայրի Արևմուտք

Դժվար է գերագնահատել նյույորքյան նորաձևության շաբաթում Calvin Klein-ի  ցուցադրության նշանակությունը: Բավական է Ռաֆ Սիմոնսին հպանցիկ ցույց տալ որևէ թրենդ, և այն միանգամից տարածվում է առանց այլ դիզայներների կողմից հաստատում ստանալու: Նա ներկայացրել է կովբոյական ոճի իր տարբերակը և արդյունքում ստացվել է բավականին թարմ: Այստեղ միշտ ներկա է դենիմը և գրպանները վերնաշապիկների վրա:

600x580

Երեք գույն՝ կարմիր, սպիտակ, սև

Մշտապես դասական մոնոխրոմը սեփական անձի հետ համերաշխության, ներքին ներդաշնակության և ամբողջականության նշան է կարծես: Ինչպես նաև մաքուր գույնը, ազատ որևէ նախշազարդերից, նույնպես բավականին վառ և թարմ թրենդ է: Ցանկության դեպքում, իհարկե, այս ոճը կարելի է համեմել գունավոր կոշիկներով, կոնտրաստային գոտիով կամ աքսեսուարներով, սակայն հայացքը կգրավի հենց մեկ գույնը: Զգեստի ընտրության ժամանակ կարևոր է հաշվի առնել կտորը, քանի որ նույն գույնը ատլասի և թավշյա կտորի վրա տարբեր է դիտվում:

600x580600x580

Ատլաս

1980-ականների նորաձևության վերադարձը նշանակում է ոչ միայն ժակետներ մեծ ուսերով, այլև այլ նրբերանգներ նույնպես: Ուշադրություն դարձրեք իսակեպ նրբագեղ թրենդին՝ ատլասին: Այս նուրբ կտորը, չնայած, որ կարող է տեսանելիորեն մի քիչ քաշ ավելացնել կազմվածքին, սակայն չի փչացնում այն: Նրան բնորոշ փափուկ փայլը կերպարին կհաղորդի անկաշկանդ շքեղություն և նրբաճաշակություն:

Դուք չեք սխալվի, եթե ձեր ընտրությունը կանգնացնեք ձեզ սազող գույնի ատլասից բլուզի վրա:

600x580

Մետաղի փայլ

Կապ չունի ինչ՝ ամենը պետք է փայլի: Դա 80-ականների դիսկո է: Իհարկե այսպիսի ոճը սազում է ոչ պաշտոնական հանդիպումներին և միջոցառումներին: Այս աշնան սեզոնին նորաձևություն եկած մետալիկը նորաձև է լինելու նաև գարուն 2018-ին: Այնպես որ, եթե դուք ձեռք բերեք այս ոճի իր, ապա դա բավականին շահավետ ներդրում կլինի:

600x580

Իհարկե նյույորքյան նորաձևության շաբաթի ցուցադրության ժամանակ այլ թրենդներ նույնպես եղել են՝ գրասենյակային, վանդակ, գիծ, թափանցիկություն, տոտալ դենիմ, մեծ ուսեր, խոշոր նախշազարդ, սակայն պետք է ընտրել այն, ինչը մեր առօրյա կյանքում կնայվի ավելի թարմ և թեթև:

ղբյուր` LADYNEWS.am

 

Դիտվել է 10540 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Բնավորության այս գիծն ունեն միայն երջանիկ մարդիկ

19.06.2026
«Երջանկության հետևից մի՛ ընկիր. այն միշտ քո մեջ է», - կարծում էր հին հույն փիլիսոփա և մաթեմատիկոս Պյութագորասը։ 

2026 թվականի ամռան ամենանորաձև լողազգեստները

04.06.2026
Լողազգեստները վաղուց դարձել են ամառային տրամադրության, արձակուրդային գեղագիտության և, նույնիսկ, քաղաքային ոճի  նորաձևության մաս։

Փորձագետները ներկայացրել են 2026 թվականի ամռան ամենանորաձև երանգները

20.05.2026
Նորաձևության փորձագետները որոշել են 2026 թվականի ամռան համար հագուստի ամենահամապատասխան գույները։

Երկգույն կոշիկներ․ գարուն-ամառ 2026-ի թրենդը

26.03.2026
2026–ի գարուն–ամառ սեզոնը զարմանալիորեն պարզ է։ Մի քանի տարվա անորոշությունից և տարբեր գեղագիտության ու ոճերի միջև տատանումներից հետո, վերջապես պարզություն հայտնվեց նորաձևության ցուցադրություններում։

Եթե կիսաշրջազգեստ եք գնում 2026 թվականի գարնան և ամառան համար, ապա միայն սա

13.03.2026
Ամեն ամիս թրենդների ցանկը թարմացվում է նոր, վառ հագուստով։ Օրինակ՝ այս մեկը։

Bubble nails. մանիկյուր, որից հայացքը կտրել չեք կարողանա

25.02.2026
Որքան գարունը մոտենում է, նուրբ դիզայնn ավելի ցայտուն է դառնում եղունգների թրենդներում: Եվ օճառե եղունգների այս տարբերակը հենց դրանցից մեկն է:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
23-06-2026 09:28
Մեգան Մարքլը կարող է մեծ կորուստներ կրել իր As Ever ապրանքանիշից։ Ըստ որոշ տեղեկությունների, Սասեքսի դքսուհին կարող է կորցնել մինչև 5 միլիոն դոլար, եթե չվաճառի իր առկա արտադրանքը մինչև դրանց ժամկետի ավարտը։ Ըստ լրատվամիջոցների՝ ընկերությունը մինչև հաջորդ ամռան վերջ ժամանակ ունի վաճառելու իր բոլոր մուրաբաները, թեյերը և ծաղկային հավելումները։
23-06-2026 04:33
Իրինա Շեյքը դարձել է Revolve Los Angeles-ի ամառային հավաքածուի դեմքը: Ռոբին Գալիեգի կողմից լուսանկարված 40-ամյա ռուս սուպերմոդելը մի քանի կերպարներ է կրել՝ սպիտակ լողազգեստ՝ ծայրահեղ կտրվածքով, գինու գույնի՝ ազդրերի խորը կտրվածքներով և բաց մեջքով թեփուկավոր երեկոյան զգեստ:
23-06-2026 03:37
Նախօրեին Բիանկա Սենսորին և նրա ամուսինը՝ Քանյե Ուեսթը, մասնակցել են մտերիմ ընկերոջ և ոճաբան Ղադիր Ռաջաբի ծննդյան երեկույթին։ Հոբելյարն ինքը է լուսանկար հրապարակել տոնակատարությունից։ Երեկոյի համար 31-ամյա Սենսորին ընտրել է բաց կապույտ միկրո բիկինի, որը հազիվ էր ծածկում նրա կուրծքն ու վարտիք՝ փիսիկի պատկերով։ Նա իր ֆիրմային մերկ կերպարը լրացրել է սպիտակ բարձրակրունկ բոկոտիներով։
22-06-2026 09:29
Տասը տարվա ընթացքում առաջին անգամ Սերենան և Վենուս Ուիլյամսը քույրերը կհանդիպեն կորտում: Ըստ The Guardian-ի՝ Ուիմբլդոնի առաջիկա մրցաշարում նրանք կմրցեն զուգախաղում: Մրցաշարը կանցկացվի Լոնդոնում հունիսի 29-ից հուլիսի 12-ը:
22-06-2026 09:26
Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի դուստրը՝ Նորթ Ուեսթը, ընդամենը 13 տարեկան է, բայց նա արդեն իսկ կարող է պարծենալ նախանձելի երաժշտական կարիերայով։ Երիտասարդ ռեփերի ներկայացուցիչները վերջերս հայտարարել են, որ նա այս ամռանը կսկսի իր առաջին լիարժեք հյուսիսամերիկյան շրջագայությունը։ Kimokawaii շրջագայությունների շարքի մասին հայտարարվել է Նորթի սոցիալական ցանցերում։ Գրառումից հստակ երևում է, որ նա պլանավորում է ելույթ ունենալ մեկ այլ կատարողի՝ իր ընկերուհի Մոլի Սանտանայի հետ։ Շրջագայությունը կսկսվի օգոստոսի 5-ին և կավարտվի օգոստոսի 27-ին՝ մեկ ամսից էլ պակաս ժամանակահատվածում ընդգրկելով 14 քաղաք, այդ թվում՝ Լոս Անջելեսը, Սան Ֆրանցիսկոն, Նյու Յորքը, Չիկագոն, Բոստոնը, Ատլանտան և այլն։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.06.2026
Դիտվել է 1170 անգամ
19.06.2026
Դիտվել է 380 անգամ
18.06.2026
Դիտվել է 360 անգամ
23.06.2026
Դիտվել է 172 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster