Աղցան «Ոսկե հատիկներ»
25.04.2012
LN-ը ձեզ է ներկայացնում մի բաղադրատոմս, որի կողքով անտարբեր չեն անցնի եգիպտացորենի եւ ծովախեցգետնի ձողիկների համադրությամբ աղցանների մեծ սիրահարները:
Անհրաժեշտ է՝
1 տուփ պահածոյացված եգիպտացորեն, 1/4 կաղամբ, 200 գ ծովախեցգետնի ձողիկներ, սամիթ, մայոնեզ, աղ:
Պատրաստման եղանակը.
Կտրատել կաղամբը:
Ծովախեցգետնի ձողիկները մանրացնել:
Կաղամբին և ձողիկներին ավելացնել կտրատած սամիթը:
խառնել, լցնել եգիպտացորենը, մայոնեզը, վերջում ավելացնել աղը և մի վերջին անգամ լավ խառնել:
«Ոսկե հատիկները» պատրաստ է:)
Բարի ախորժակ:
Դիտվել է 12839 անգամ
|