Նորաձև և արդիական նախշազարդեր. գարուն-ամառ 2018
25.09.2017
Նախշազարդեր, նկարներ, զարդեր, սրանք հագուստի հիմնական զարդերն են: Սեզոնից սեզոն նախշազարդերը փոխարինում են միմյանց: Հիմնականում, նորաձևություն են վերադառնում արդեն վաղուց հայտնի դասական նկարները: Սակայն նորաձևությունը տեղում չի կանգնում և դիզայներներն արդեն որոշել են ինչով զարմացնել նորաձևության սիրահարներին:
Ահա ամենաարդիական միտումները գարուն-ամառ 2018 սեզոնի համար.
Գծեր
Հայտնի դիզայների կրուիզային հավաքածուներում առաջին տեղը զբաղեցնում է գծավոր նախշազարդը: Գծավոր հագուստն արդեն ավանդաբար չի կորցնում իր հայտնիությունը գարուն-ամառ շրջանում: Դա զարմանալի չէ, քանի որ հենց այս նախշազարդն է ասոցեացվում ծովի, նավաստիների և ամռան հետ: Ի դեպ, արդիական են թե՛ հորիզոնական, թե՛ ուղղահայաց գծերը:
Ծաղկային նախշազարդ
Ծաղկային նախշազարդը չի լքում պոդիումները ոչ ձմռանը, ոչ էլ առավել ևս ամռանը և գարնանը: Եվ կրկին 2018-ին ծաղիկները զարդարում են հագուստը`կերպարներին հաղորդելով թեթևություն և ռոմանտիկություն:
Բուսական նախշազարդ
Նախկին սեզոնների արձագանքը` բուսական նախշազարդը գարուն-ամառ 2018-ի համար էլ է շատ արդիական: Ծառեռի ճյուղեր, տերևներ, փակված կոկոններ, այս ամենը կրուիզային կերպարի անբաժան մասն են կազմելու:
Ռետրո նախշազարդ
Հագուստը մանր պատկերներով` մեր տատիկների լավագույն ավանդույթներով, կդառնա սեզոնի թրենդը: Մանր ծաղիկները, թիթեռնիկները և ոլոռները շատ տարածված կլինեն այդ սեզոնին:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 10951 անգամ
Читать на русском
|