Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Ինչպես տունը մաքուր պահել

19.09.2017

Երևի ամենագլխավոր կանոնը՝ միանգամից ձեր հետևից հավաքելն է:

Օրինակ, արթնացել եք, միանգամից հավաքում եք անկողինը, կերել և խմել եք՝ լվանում եք ամանները, կեղտոտել եք գազօջախը պատրաստման ընթացքում՝ միանգամից մաքրում եք, քանի դեռ կեղտը չի չորացել: Դա շատ սովորական կանոն է, սակայն ոչ բոլորն են կարողանում այն պահպանել:

Գրեթե յուրաքանչյուր տանը կան այնպիսի տեղեր, որտեղ ավելի շատ է թափթփվում: Սոբորաբար այդտեղ կուտակվում են արդեն անպիտան իրերը, կամ այնպիսինները, որոնք հաճախ են օգտագործվում: Այդպիսի վայր կարող են լինել սեղանը, բազկաթոռը, բազմոցը, որտեղ գցված են հագուստը, գրքերը, թերթերը, կոնֆետի թղթերը: Եթե այդպես լինում է, ուրեմն պետք է պահպանել հետևյալ կանոնը՝ ամեն օր մաքրել հենց այդտեղ: Դա ձեզանից կխլի մի քանի րոպե, սակայն բնակարանը մաքուր և խնամված տեսք կունենա:

Տան տեսքը փչացնում են ոչ միայն թափթփվածությունը և ոչ իրենց տեղերում գտնվող իրերը, այլև փոշին և կեղտոտ հատակները: Հատակը մաքրության մեջ պահելու համար, հարկավոր է այն հաճախ թաց շորով սրբել կամ փոշեկուլ օգտագործել: Դա կարելի է անել ամեն օր, քանի որ արագ մաքրումը ձեզանից կխլի երկու րոպե և արդյունքում դուք ստիպված չեք լինի դժվարությամբ մաքրել կուտակված կեղտը:

600x580

Լոգասենյակը և զուգարանը նույնպես պետք է ամեն օր մաքրել՝ օգտագործելով հատուկ ախտահանիչ միջոցներ:

Շատ հաճախ խոհանոցը նույնպես դառնում է կեղտի և թափթփվածության տեղ: Այնտեղ մաքրություն պահպանելու համար, պետք է հիշել, որ չպետք է թողնել կեղտոտ ամանները լվացարանում: Մի մոռացեք սառնարանի, գազօջախի, ջեռոցի մասին, քանի որ դրանք պետք է միշտ մաքուր լինեն:

Եթե տունը շատ մեծ է և մշտապես այն մաքրության մեջ պահելը դժվար է, ապա կարող եք վարվել հետևյալ կերպ․ ամեն աշխատանքային օր մաքրեք տան մեկ հատված: Օրինակ, երկուշաբթի օրը կարելի է մաքրել պահարանները, երեքշաբթի՝ խոհանոցը: Այս կերպ դուք կխնայեք ժամանակը և ուժերը:

Որքա՞ն հաճախ է պետք տունը մաքրել

Ամեն մարդ իր տունը իր ձևով է մաքրում: Եթե կինը աշխատում է, ապա մաքրությունը կատարվում, երբ նա ժամանակ է ունենում, օրինակ, շաբաթ կամ մեկ այլ ազատ օր: Հաճախ տան մաքրությունը բավականին դժվար է ընթանում: Դա կարող է լինել այն պատճառով, որ աշխատանքային շաբաթը եղել է բավականին ծանրաբեռնված կամ շտապ գործեր էին հայտնվել:

Որպեսզի այդ ամենը չվերածվի դաժան գործի, անհրաժեշտ է գործերը գրագետորեն կազմակերպել՝ կազմել առաջնահերթությունների ցուցակ և շարժվել դրանով: Այս ամենը կօգնի ոչ միայն մեծ ծավալի աշխատանք կատարել, այլև տունը պահպանել մաքրության և հարմարավետության մեջ:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 12120 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Մաշկի ցաներ. որտեղից են առաջանում և ինչպես բուժել

18.03.2026
Ներկայացնում ենք, թե ինչպես խնամել մաշկը՝ առանց այն չորացնելու և վերականգնելով դրա մաքրությունը, փայլը և առողջությունը։

Ինչ կպատահի մարմնի հետ, եթե ամեն օր ձու ուտեք

10.03.2026
Ձուն հաճախ համարվում է ամենասննդարար սննդամթերքներից մեկը։ Եկեք տեսնենք, թե ինչպես է օրական մեկ չափաբաժինն ազդում մարմնի վրա և ինչ փոփոխություններ կարող են նկատվել։

Սննդակարգ մաքուր մաշկի համար. ինչպես ընդմիշտ մոռանալ ակնեի մասին

05.03.2026
Բորբոքման բուժումը սովորաբար բարդ գործընթաց է, որը ներառում է մի քանի բժիշկների հետ խորհրդակցություններ, բազմաթիվ թեստեր, պատշաճ խնամք և ընթացակարգեր:

Ինչու պետք չէ արդուկել անկողնային սպիտակեղենը. գիտնականների ցնցող բացահայտումը

10.02.2026
Դուք դեռ լվանալուց հետո արդուկո՞ւմ եք ձեր անկողնային սպիտակեղենը՝ հետևելով ձեր մայրիկների և տատիկների խորհուրդներին:

Ձեր կենսագրականում ինչն է ստիպում գործատուին առաջինը զանգահարել ձեզ

20.01.2026
Ուղարկել եք ձեր ռեզյումեն, բայց հետադարձ զանգ չե՞ք ստացել: HR փորձագետները բացահայտել են այն նրբությունները, որոնց մասնագետները առաջին հերթին ուշադրություն են դարձնում:

Ինչ գույնի հագուստով դիմվորել 2026-ի Նոր տարին

25.12.2025
Գալիք 2026 թվականը Կարմիր հրե ձիու տարի է: Արևելյան փիլիսոփայության համաձայն՝ Ձին խորհրդանշում է էներգիա, ակտիվություն և լավատեսություն: Նրա տարերքը կրակն է, ուստի տեղին է ընտրել համապատասխան հագուստ՝ կարմիրի երանգներով:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-04-2026 13:56
Կարտոֆիլ ուտելիս մարդկանց մոտ արտադրվում են երջանկության հորմոններ: Կարտոֆիլը ոչ միայն «երջանկացնում է» մեզ, այլև իր օգտակար հատկություններով ապահովում է օրգանիզմի առողջությունը: Կարտոֆիլը պարունակում է մեծ պաշարներով ածխաջրեր և քիչ քանակությամբ սպիտակուցներ: Նրանք, ովքեր ցանկանում քաշ ավելացնել կամ գիրանալ, սննդակարգում կարող են ներառել կարտոֆիլ: Վիտամիններ C-ն և B կոմպլեքսը նպաստում են այս ածխաջրերի ներծծմանը:
24-04-2026 12:57
Այսօր նորաձևության ազդեցիկ անձինք, հայտնի գործարար կանայք և հայտնիները մեծ թենիսի մարզումները ներառում են իրենց առօրյայում։ Հանկարծակի, այս սպորտաձևը դարձել է լավ մարզավիճակը պահպանելու ամենատարածված միջոցը։
24-04-2026 12:51
58-ամյա Նիկոլ Քիդմանը նկարահանվել է չինական Vogue ամսագրի նոր համարում: Լուսանկարները հրապարակվել են Instagram-ում: Շապիկին դերասանուհին կեցվածք է ընդունել Chanel-ի սև զգեստով՝ մինչև ազդրերը բարձրացող համարձակ ճեղքով, որը ընդգծում է նրա գեղեցիկ ոտքերը:
 
24-04-2026 00:13
Զբոսաշրջիկները, որոնք մեկնում են Կենտրոնական Ասիա՝ փլավ ուտելու, պետք է հիշեն, որ այն չի կարելի համադրել մայոնեզով համեմված աղցանների հետ: Փլավի հետ ուտում են միայն փլավ, աչիկ-չուչուկ (լոլիկով աղցան – խմբ.), խմում են կանաչ թեյ և համտեսում են սովորական հաց, այլ ոչ թե մայոնեզով համեմված աղցան, զգուշացնում են մասնագետները։
23-04-2026 11:22
Ազնվամորու մեջ պարունակվող նյութերը կարող են պաշտպանել օրգանիզմը քրոնիկ բորբոքումից և դրանց հետ կապված հիվանդություններից: Այս եզրակացությանն են հանգել Գալգոտիասի դեղագործական քոլեջի (Հնդկաստան) գիտնականները:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
27.04.2026
Դիտվել է 796 անգամ
24.04.2026
Դիտվել է 238 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster