Չիզքեյք ազնվամորիով
05.08.2017
Կաթնաշոռից չիզքեյքը ազնվամորիով ուղղակի տոնական տորթ է, վառ, սերուցքային և շատ հագեցնող:
Ներկայացնում ենք համեղ, սառը աղանդեր, որը կարող եք հանգիստ պատրաստել նաև տոնական միջոցառման համար:
Բաղադրիչներ․
- Թխվածքաբլիթ՝ 400 գր - Սերուցքային կարագ՝ 150 գր - Կաթնաշոռ՝ 800 գր - Սերուցք՝ 120 մլ - Շաքարավազ՝ 250 գր - Ձու՝ 3 հատ - Վանիլային շաքարավազ՝ 15 գր - Վանիլին՝ ըստ ճաշակի - Թթվասեր՝ 250 գր - Հաղարջ 400 գր։
Պատրաստման եղանակը․
1. Մանրացրեք թխվածքաբլիթը բլենդերում, ավելացրեք հալեցված սերուցքային կարագը և լավ խառնեք:
2. 23 սմ տրամագծով բացվող կաղապարի հատակը ծածկեք պերգամենտային թղթով: Թխվածքաբլիթի փշուրները լցրեք վրան, հավասարեցրեք, բարձրացրեք պատերին և լավ սեղմեք:
3. Կաթնաշոռը (15% յուղայնությունից ոչ պակաս) անցկացրեք քերիչով կամ բլենդերով հարեք, լցրեք 20% յուղայնությամբ սերուցքը, խառնեք:
4. Կաթնաշոռային խառնուրդին ավելցրեք ձուն, հարեք, ավելացրեք 200 գր շաքարավազ և վանիլային շաքարավազ, հարեք: Լցրեք խառնուրդը կաղապարի մեջ և տեղադրեք 170 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ 50 րոպեյով:
5. Հարեք թթվասերը մնացած շաքարավազի և վանիլինի հետ: Հանեք չիզքեյքը ջեռոցից, բարձրացրեք ջերմաստիճանը մինչև 200 աստիճան:
6. Կաթնաշոռի վրա լցրեք թթվասերը և հետ դրեք ջեռոցի մեջ` 7 րոպեյով: Հանեք, զարդարեք ազնվամորիով և դրեք սառնարան՝ 6-8 ժամ:
Այս գեղեցկուհուն կարելի է զարդարել յուրաքանչյուր թարմ հատապտուղներով կամ կիսված ծիրաններով: Եթե հատապտուղները քաղցր չեն, տորթի վրա կարող եք շաքարավազի փոշի ցանել:
Աղբյուր՝ LADYNEWS.am
Դիտվել է 9634 անգամ
Читать на русском
|