Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Հավաքվում ենք հանգստի. կարևորը` ոչինչ չմոռանալ

11.07.2017

Վերջապես գալիս է երկար սպասված արձակուրդը, որը անցկացնելու համար մենք նախօրոք պատրաստվում ենք՝ ընտրում ենք վայրը, կազմում միջոցառումների ցուցակը, գնումների ցանկը և գեղեցկության սրահում անհրաժեշտ ընթացակարգերի ցուցակը:

Սակայն երբեմն, հետաձգելով հավաքվելը մինչև վերջին պահը, մենք կարող ենք որևէ կարևոր բան մոռանալ, ինչը կփչացնի մեր երկար սպասված արձակուրդը:

Ահա մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն ձեզ ճիշտ պատրաստվել հանգստին:

1. Ամենառաջինը, ինչ պետք է անել՝ դրական տրամադրվելն է, ինչը հաջողության կեսն է:

2. Նախօրոք զգուշացրեք ձեր գործընկերներին, որպեսզի կարողանաք ժամանակին ավարտել կարևոր և հրատապ գործերը: Այդ պարագայում հանգստի ժամանակ դուք ստիպված չեք լինի անջատվել հանգստից և ստուգել էլեկտրոնային փոստը կամ աշխատանքային զանգերի պատասխանել:

3. Որպեսզի տհաճ անակնկալների չբախվեք հանգստի ժամանակ, փորձեք ժամանակ գտնել և բժշկական զննում անցնել:

4. Ստուգեք եղանակի տեսությունը և նախապես մտածեք ձեր զգեստապահարանի մասին` լողազգեստներ, զգեստներ, տաբաթներ…Չմոռանաք նաև գլխարկների, հարմարավետ կոշիկների և արևային ակնոցների մասին: Անպայման պետք է փորձել իրերը, որպեսզի չհայտնվել այնպիսի իրավիճակում, երբ ոչինչ չկա հագնելու:

600x580

5. Պատրաստեք անհրաժեշտ դեղերը` ցավազրկող, ջերմիջեցնող միջոցներ, բինտեր, դեղերեր մրսածության, ալերգիայի դեմ, խոնավ անձեռոցիկներ:

6. Պլանավորեք այց գեղեցկության սրահ` վառ մատնահարդարումը, պեդիկյուրը և նոր սանրվածքը դրական զգացումներ կհաղորդեն: Եթե պատրաստվում եք տաք երկրներ մեկնել, ապա հիշեք, որ արևի տակ մազերը այրվում են և կորցնում գույնը, այդ պատճառով ներկելը այնքան էլ նպատակահարմար չէ: Իսկ լամինացիան, սնուցող և խոնավեցնող դիմակները մազերին լավ տեսք կհաղորդեն:

7. Անցանկալի մազերի հայտնվելուց խուսափելու համար, առավել ևս, եթե ձեր հանգիստը պլանավորում եք ծովափին, անպայման էպիլյացիա արեք: Հաշվի առեք, որ լազերային էպիլյացիան անում են հանգստից մի քանի շաբաթ առաջ, իսկ ոսկով կամ էպիլյատորով անելու դեպքում` մի քանի օր առաջ:

8. Որպեսզի արևայրուքը հարթ նստի և երկար մնա, հարկավոր է մաշկը նախապատրաստել դրա համար: Սկրաբները, պիլինգները, բաղնիք կամ ՍՊԱ այցելությունը լավագույն տարբերակներն են: Այս ընթացակարգերը կարելի է անել և հանգստից մի քանի շաբաթ, և մի քանի օր առաջ:

9. Ապահովվեք ձեզ անհրաժեշտ գումարով, իսկ մնացած գումարը թողեք քարտի վրա:

10. Դուրս գալուց անմիջապես առաջ կրկին ստուգեք փաստաթղթերը և փողերը: Սա ամենակարևորն է ճանապարհորդության մեջ, քանի որ առանց դրանց այն ուղղակի չի կայանա: Եթե ամեն ինչ կարգին է, ուրեմն առաջ` դեպի նոր արկածներ:

Այս խորհուրդները կօգնեն դարձնել ձեր ճանապարհորդությունը անամպ և հարմարավետ:

Ուրախ հանգիստ:

Աղբյուր` LADYNEWS.am

 

Դիտվել է 9911 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ամռանը մաշկի խնամքի կարևոր կանոններ

18.06.2026
Եթե նկատում եք այս նշաններից որևէ մեկը, ապա ձեր մաշկը տաք ամիսներին հատուկ խնամքի կարիք ունի։

Ինչպես քնի համար ճիշտ բարձ ընտրել

29.05.2026
Հաճախ հենց բարձն է ամենամեծ ազդեցությունն ունենում պարանոցի դիրքի, քնի որակի, առավոտյան գլխացավերի և հոգնածության վրա։

Քաղց, թե՞ ծարավ. ինչպես է ջրի հավասարակշռությունը կարգավորում ախորժակը 

19.05.2026
Ինչո՞ւ է ուղեղը շփոթում քաղցը ծարավի հետ։ Պարզաբանենք, թե ինչպես է ջրազրկումը ազդում ախորժակի, նյութափոխանակության և հագեցվածության հորմոնների վրա։

Մաշկի ցաներ. որտեղից են առաջանում և ինչպես բուժել

18.03.2026
Ներկայացնում ենք, թե ինչպես խնամել մաշկը՝ առանց այն չորացնելու և վերականգնելով դրա մաքրությունը, փայլը և առողջությունը։

Ինչ կպատահի մարմնի հետ, եթե ամեն օր ձու ուտեք

10.03.2026
Ձուն հաճախ համարվում է ամենասննդարար սննդամթերքներից մեկը։ Եկեք տեսնենք, թե ինչպես է օրական մեկ չափաբաժինն ազդում մարմնի վրա և ինչ փոփոխություններ կարող են նկատվել։

Սննդակարգ մաքուր մաշկի համար. ինչպես ընդմիշտ մոռանալ ակնեի մասին

05.03.2026
Բորբոքման բուժումը սովորաբար բարդ գործընթաց է, որը ներառում է մի քանի բժիշկների հետ խորհրդակցություններ, բազմաթիվ թեստեր, պատշաճ խնամք և ընթացակարգեր:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
23-06-2026 09:28
Մեգան Մարքլը կարող է մեծ կորուստներ կրել իր As Ever ապրանքանիշից։ Ըստ որոշ տեղեկությունների, Սասեքսի դքսուհին կարող է կորցնել մինչև 5 միլիոն դոլար, եթե չվաճառի իր առկա արտադրանքը մինչև դրանց ժամկետի ավարտը։ Ըստ լրատվամիջոցների՝ ընկերությունը մինչև հաջորդ ամռան վերջ ժամանակ ունի վաճառելու իր բոլոր մուրաբաները, թեյերը և ծաղկային հավելումները։
23-06-2026 04:33
Իրինա Շեյքը դարձել է Revolve Los Angeles-ի ամառային հավաքածուի դեմքը: Ռոբին Գալիեգի կողմից լուսանկարված 40-ամյա ռուս սուպերմոդելը մի քանի կերպարներ է կրել՝ սպիտակ լողազգեստ՝ ծայրահեղ կտրվածքով, գինու գույնի՝ ազդրերի խորը կտրվածքներով և բաց մեջքով թեփուկավոր երեկոյան զգեստ:
23-06-2026 03:37
Նախօրեին Բիանկա Սենսորին և նրա ամուսինը՝ Քանյե Ուեսթը, մասնակցել են մտերիմ ընկերոջ և ոճաբան Ղադիր Ռաջաբի ծննդյան երեկույթին։ Հոբելյարն ինքը է լուսանկար հրապարակել տոնակատարությունից։ Երեկոյի համար 31-ամյա Սենսորին ընտրել է բաց կապույտ միկրո բիկինի, որը հազիվ էր ծածկում նրա կուրծքն ու վարտիք՝ փիսիկի պատկերով։ Նա իր ֆիրմային մերկ կերպարը լրացրել է սպիտակ բարձրակրունկ բոկոտիներով։
22-06-2026 09:29
Տասը տարվա ընթացքում առաջին անգամ Սերենան և Վենուս Ուիլյամսը քույրերը կհանդիպեն կորտում: Ըստ The Guardian-ի՝ Ուիմբլդոնի առաջիկա մրցաշարում նրանք կմրցեն զուգախաղում: Մրցաշարը կանցկացվի Լոնդոնում հունիսի 29-ից հուլիսի 12-ը:
22-06-2026 09:26
Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի դուստրը՝ Նորթ Ուեսթը, ընդամենը 13 տարեկան է, բայց նա արդեն իսկ կարող է պարծենալ նախանձելի երաժշտական կարիերայով։ Երիտասարդ ռեփերի ներկայացուցիչները վերջերս հայտարարել են, որ նա այս ամռանը կսկսի իր առաջին լիարժեք հյուսիսամերիկյան շրջագայությունը։ Kimokawaii շրջագայությունների շարքի մասին հայտարարվել է Նորթի սոցիալական ցանցերում։ Գրառումից հստակ երևում է, որ նա պլանավորում է ելույթ ունենալ մեկ այլ կատարողի՝ իր ընկերուհի Մոլի Սանտանայի հետ։ Շրջագայությունը կսկսվի օգոստոսի 5-ին և կավարտվի օգոստոսի 27-ին՝ մեկ ամսից էլ պակաս ժամանակահատվածում ընդգրկելով 14 քաղաք, այդ թվում՝ Լոս Անջելեսը, Սան Ֆրանցիսկոն, Նյու Յորքը, Չիկագոն, Բոստոնը, Ատլանտան և այլն։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.06.2026
Դիտվել է 1176 անգամ
19.06.2026
Դիտվել է 381 անգամ
18.06.2026
Դիտվել է 362 անգամ
23.06.2026
Դիտվել է 174 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster