Մենք սովոր ենք, որ խնամքի համար պարտադիր պետք է հատուկ կոսմետիկ միջոցներ ունենալ: Սակայն առաջ այդքան մեծ ընտրություն չկար: Ինչպե՞ս էին մեր մայրիկները և տատիկները խնամում իրենց: Նրանք օգտագործում էին ձեռքի տակ եղած միջոցները:
Առաջին հերթին օգտագործեք սառույց:Դրա օգնությամբ կարելի է ստանալ գեղեցիկ և առաձգական մաշկ: Այդ նպատակով պետք է սառույցը փաթաթել բարակ հարթ կտորով և դրանով մերսել մաշկը: Դա առավել աշխատում է կրծքի մաշկի վրա: Դրա շնորհիվ կարելի է խուսափել մաշկի առաձգականության թուլացումից:
Երկրորդը, մի մոռացեք թեյի մասին: Նրա մեջ կա պոլիֆենոլ, որը ունի երիտասարդեցնող ազդեցություն: Թեյը կօգնի լավացնել մաշկի գույնը, ինչպես նաև կօգնի վերականգնել ձգողությունը և գեղեցկությունը: Անհրաժեշտ է պատրաստել թուրմը, սառեցնել այն խառնել սպիակուցի հետ, քսել դեմքին և լվանալ 10 րոպեից:
Երրորդը, ոտքերի գեղեցկության հարցում ձեզ կօգնի աղը: Ավելացրեք կես բաժակ աղ գոլ ջրով թասի մեջ, ինչից հետո ընդունեք ոտքերի լոգանքը: Այնուհետև լվացեք ոտքերը գոլ ջրով:
Չորրորդը, գեղեցկության հարցում օգտակար է նաև թթխմորը, որը պարունակում են B խմբի վիտամիններ: Դրանց օգնությամբ կարելի է հանել բորբոքումը և կանխել սև կետերի հայտնվելը: Դրա համար, խառնեք երկու թեյի գդալ թթխմորը գոլ կաթով և քսեք դեմքին: Երբ այն չորանա լվացեք դեմքը գոլ ջրով:
Եվ վերջին միջոցը` գդալներ: Դրանք կօգնեն վերացնել աչքերի տակի մուգ շրջանակները: Դրա համար գդալները պետք է սառը լինեն: Մի քանի րոպե պահեք աչքերի տակի հատվածում և զգուշորեն մերսեք:
25-06-2026 13:23 Կարդալու կարողությունը ոչ միայն օգնում է տեղեկություն ստանալ, այլ բառացիորեն վերակառուցում է ուղեղի աշխատանքը՝ բարելավելով հիշողությունը, ուշադրությունը, լեզվական մշակումն ու տրամաբանական մտածողությունը, նաև մարդկանց դեմքերը ճանաչելու ունակությունը։ Այս եզրակացությանն է եկել Մաքս Պլանկի ընկերության հոգելեզվաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ֆալկ Հյուտիգը, որը իր նոր գրքում ամփոփել է հոգեբանության, լեզվաբանության, նյարդագիտության և կրթության ոլորտներում տասնամյակների հետազոտությունները:
25-06-2026 10:33 Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Հրավեր» կատակերգության պրեմիերան: Ֆիլմը ներկայացրել են գլխավոր դերասաններ՝ Պենելոպե Քրուզը, Սեթ Ռոգենը, Էդվարդ Նորտոնը և Օլիվիա Ուայլդը, ով նաև ֆիլմի ռեժիսորն է: Հյուրերի թվում էին նաև Ալիսիա Սիլվերսթոունը, երգչուհի Քեշան և ուրիշներ:
25-06-2026 08:30 Ֆրանսիական Ռիվիերայում անցկացվում է Cannes Lions 2026 փառատոնը՝ միավորելով միլիարդատեր կանանց, սուպերմոդելների, մարզիկների և հայտնիների։ Նրանց թվում են Մարիա Շարապովան, Փերիս Հիլթոնը, սուպերմոդել Քարլի Քլոսը, միլիարդատեր Ջոշուա Քուշների կինը (ով նաև Իվանկա Թրամփի ամուսնու եղբայրն է), Էշլի Գրեհեմը և նրա ամուսինը, դերասանուհիներ Պրիանկա Չոպրան և Էլ Ֆանինգը և ուրիշներ։
25-06-2026 07:25 Մարդիկ շատ ավելի բարձր են գնահատում լիովին ճիշտ լինելու հնարավորությունը, քան սխալի հավանականությունը նվազագույնի հասցնելու ձգտումը։ Նույնիսկ եթե մի կանխատեսում վիճակագրորեն ավելի հուսալի է և միջինում հանգեցնում է իրական արդյունքից ավելի փոքր շեղումների, շատերը նախընտրում են մյուս տարբերակը՝ այն, որը տալիս է իդեալական համընկնման ավելի մեծ հնարավորություն։ Այս եզրակացությանն է եկել նոր հետազոտության հեղինակը, որը հրապարակվել է Management Science ամսագրում։
25-06-2026 04:36 «Սանտա Բարբարա» ֆիլմի աստղ Մարսի Ուոքերի բուժման համար առցանց դրամահավաք է սկսվել: 64-ամյա դերասանուհին աջակցություն է ստացել նաև իր էկրանային ամուսին Ա. Մարտինեսից: