|
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ |
|
Ծիրանաչրի դիետա
20.04.2012
Շատերը գիտեն, որ տարբեր թեթև դիետաների ժամանակ խիստ քաղց զգալու դեպքում թույլատրվում է ուտել մի քանի հատ ծիրանի չիր: Սակայն քչերին է հայտնի, որ կան հենց ծիրանաչրի դիետայի մի քանի տարբերակներ:
Այս դիետան ոչ միայն կօգնի ազատվել ավելորդ քաշից, այլև կմաքրի օրգանիզմը վնասակար նյութերից: Դրա համար անհրաժեշտ է լավ լվալ 2 բաժակ ծիրանաչիր, վրան ջուր լցնել և թողնել մի ամբողջ գիշեր: «Բեռնաթափման օրվա» առավոտյան խմել ջուրը, որի մեջ լցված էր ծիրանաչիրը: Իսկ պտուղները բաժանել վեց մասի և ուտել օրվա ընթացքում: Հիշեք, որ ողջ այդ օրվա ընթացքում պետք է մեծ քանակությամբ ջուր խմել' մոտ 3 լ: Դա կարող է լինել ինչպես սովորական ջուր, այնպես էլ թեյ կամ հանքային ջուր առանց գազի:
Ծիրանաչրի միջոցով նիհարելու մեկ այլ տարբերակ է մոնոդիետան: Այն տևում է 5 օր և օգնում ազատվել 5 կգ քաշից: Այս դիետայի հիմնական կերակուրը ծիրանաչրի պյուրեն է: Դրա պատրաստման համար պետք է 300 գ չոր ծիրանաչիրը լավ լվալ, որոշ ժամանակ թողնել ջրի մեջ, ապա' հանել: Վրան լցնել 0,5 լ ծիրանի հյութ և ստացվածը խառնել բլենդերով: Պյուրեն բաժանել 4 մասի և ուտել օրվա ընթացքում:
Առավել նպատակահարմար ժամերն են անմիջապես քնից հետո ընկած ժամանակահատվածը՝ 11:00-ն, 14:00-ն, 18:00-ն: Պյուրեի հետ կարելի է նաև մաքուր ջուր խմել, ինչպես նաև հանքային ջուր առանց գազի, առանց շաքարի թեյ: 5 օրից ավել պահել այս դիետան չի թույլատրվում: Դիտվել է 12967 անգամ
|
|
ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
|
|
|
|
|
|
|
Ինչու է քաշը կայուն մնում 40 տարեկանից հետո. 6 պատճառ և ինչ փոխել սննդակարգում
20.10.2026 40 տարեկանից սկսած՝ շատ մարդիկ զգում են, որ իրենց կյանքում ոչինչ չի փոխվել. նրանք նույնն են ուտում, մարզվում են, բայց քաշը չեն կորցնում նույնքան հեշտությամբ, որքան նախկինում։
|
|
Գույնը, որը ձեր դեմքին թարմ տեսք է հաղորդում. ինչպես գտնել 15 րոպեում
08.10.2026 Կան երանգներ, որոնք, կարծես, լուսավորում են դեմքը ներսից. մաշկի երանգը դառնում է ավելի միատարր, աչքերը՝ ավելի արտահայտիչ, իսկ ամբողջ կերպարը՝ ավելի թարմ։ Բայց այդ կատարյալ գույնը գտնելու համար պարտադիր չէ ոճաբանի հետ հանդիպում նշանակել։
|
|
 |
|
|
Ինչպես ճիշտ սառեցնել դդմիկը. 4 լավագույն մեթոդ
28.07.2026 Ներկայացնում ենք դդմիկը սառեցնելու չորս եղանակ, որոնք այս ամառային բանջարեղենը ցանկացած ժամանակ կվերածեն լիարժեք, պատրաստի ուտեստի:
|
|
Ձեզ ևս խորհուրդ չի տրվում. սննդամթերք, որոնք մաշկաբանները չեն օգտագործում
03.07.2026 Կարևոր է հիշել, որ յուրաքանչյուր օրգանիզմ անհատական է, և այն, ինչ օգնում է մեկին, կարող է չհամապատասխանել մյուսին։
|
|
 |
|
|
Ամռանը մաշկի խնամքի կարևոր կանոններ
18.06.2026 Եթե նկատում եք այս նշաններից որևէ մեկը, ապա ձեր մաշկը տաք ամիսներին հատուկ խնամքի կարիք ունի։
|
|
Ինչպես քնի համար ճիշտ բարձ ընտրել
29.05.2026 Հաճախ հենց բարձն է ամենամեծ ազդեցությունն ունենում պարանոցի դիրքի, քնի որակի, առավոտյան գլխացավերի և հոգնածության վրա։
|
|
Բաժնի բոլոր նյութերը
|
|
|