Գեղեցկությունն անմահ է, սակայն դրա պահպանման միջոցները`ոչ: Յուրաքանչյուր կոսմետիկա, ինչպես մթերքները, ունեն իրենց ժամկետը և փչանալու հատկություն:
Բաց վիճակում ամենաքիչը պահպանվում են բաց սրվակները՝ նախատեսված դեմքի և մարմնի մաշկի համար: Նրանց մեջ պարունակվող միջոցները շատ զգայուն են տաքի և լույսի հանդեպ: Դրանց մեջ կոնսերվանտներ չեն ավելացնում, և այդ պատճառով կոսմետիկ սրվակները պետք է օգտագործել բացելուց հետո մեկ ժամվա ընթացքում:
Թարթիչների սևաներկը օգտագործում են 4-5 ամսվա ընթացքում: Արտաքին միջավայրի հետ մշտական կոնտակտի և դրա հաճախ օգտագործումից այն շուտ է փչանում է: Նույնը կարելի է ասել կրեմների մասին, որոնք ունեն ուլտրամանուշակագույնի պաշտպանության ֆիլտրեր և գնվում են մեկ սեզոնի համար:
Վեց ամիս ժամանակ է տրվում դեմքի համար նախատեսված սնուցող, խոնավեցնող և վերականգնող միջոցներին: Բացի այդ՝ դրանք անհրաժեշտ է պահել ուղիղ արևի ճառագայթներից, քանի որ օգտակար յուղերը կքայքայեն :
Դիմափոշին և ստվերաներկը խորհուրդ է տրվում օգտագործել մեկ տարուց ոչ ավելի: Դա այն պարագայում, երբ դուք մշտապես հետևում եք վրձինների, սպունգների վիճակին:
Երկու անգամ ավելի ժամկետ կոսմետոլոգները տալիս են շրթներկին, շուրթերի փայլին, շամպունին և լոգանքի գելին: Իսկ ժամկետի առումով ամենադիմացկունը դեզոդորանտներն են և կոնտուրային մատիտիները` մինչև 3 տարի:
25-06-2026 13:23 Կարդալու կարողությունը ոչ միայն օգնում է տեղեկություն ստանալ, այլ բառացիորեն վերակառուցում է ուղեղի աշխատանքը՝ բարելավելով հիշողությունը, ուշադրությունը, լեզվական մշակումն ու տրամաբանական մտածողությունը, նաև մարդկանց դեմքերը ճանաչելու ունակությունը։ Այս եզրակացությանն է եկել Մաքս Պլանկի ընկերության հոգելեզվաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ֆալկ Հյուտիգը, որը իր նոր գրքում ամփոփել է հոգեբանության, լեզվաբանության, նյարդագիտության և կրթության ոլորտներում տասնամյակների հետազոտությունները:
25-06-2026 10:33 Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Հրավեր» կատակերգության պրեմիերան: Ֆիլմը ներկայացրել են գլխավոր դերասաններ՝ Պենելոպե Քրուզը, Սեթ Ռոգենը, Էդվարդ Նորտոնը և Օլիվիա Ուայլդը, ով նաև ֆիլմի ռեժիսորն է: Հյուրերի թվում էին նաև Ալիսիա Սիլվերսթոունը, երգչուհի Քեշան և ուրիշներ:
25-06-2026 08:30 Ֆրանսիական Ռիվիերայում անցկացվում է Cannes Lions 2026 փառատոնը՝ միավորելով միլիարդատեր կանանց, սուպերմոդելների, մարզիկների և հայտնիների։ Նրանց թվում են Մարիա Շարապովան, Փերիս Հիլթոնը, սուպերմոդել Քարլի Քլոսը, միլիարդատեր Ջոշուա Քուշների կինը (ով նաև Իվանկա Թրամփի ամուսնու եղբայրն է), Էշլի Գրեհեմը և նրա ամուսինը, դերասանուհիներ Պրիանկա Չոպրան և Էլ Ֆանինգը և ուրիշներ։
25-06-2026 07:25 Մարդիկ շատ ավելի բարձր են գնահատում լիովին ճիշտ լինելու հնարավորությունը, քան սխալի հավանականությունը նվազագույնի հասցնելու ձգտումը։ Նույնիսկ եթե մի կանխատեսում վիճակագրորեն ավելի հուսալի է և միջինում հանգեցնում է իրական արդյունքից ավելի փոքր շեղումների, շատերը նախընտրում են մյուս տարբերակը՝ այն, որը տալիս է իդեալական համընկնման ավելի մեծ հնարավորություն։ Այս եզրակացությանն է եկել նոր հետազոտության հեղինակը, որը հրապարակվել է Management Science ամսագրում։
25-06-2026 04:36 «Սանտա Բարբարա» ֆիլմի աստղ Մարսի Ուոքերի բուժման համար առցանց դրամահավաք է սկսվել: 64-ամյա դերասանուհին աջակցություն է ստացել նաև իր էկրանային ամուսին Ա. Մարտինեսից: