Рус. Հայ.
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

10 իր, որոնք կան յուրաքանչյուր ոճային կնոջ մոտ

13.04.2017

Համարեք, որ սա թեսթ է, ստուգելու, թե որքան ոճային եք դուք: Եթե ձեր ինտերյերում կա նշված իրերից առնվազն մեկը, ուրեմն դուք ճիշտ ուղղու վրա եք:

Ոճային աղջիկները ոչ միայն ծնվում են ճաշակի անթերի զգացողությամբ, այլև սրում այն ամեն հնարավորության դեպքում: Նրանց ինտերյերում միշտ կգտնվեն նորաձև և նրբաճաշակ իրեր:

Հատակի գեղեցիկ լամպ

Վերևի լույսը ննջասենյակում կարող է օգնել գտնել կորցրած ականջօղը, իսկ մնացած դեպքերի համար գոյություն ունեն գետնի լամպեր: Դրանք ոչ միայն գեղեցիկ են, այլև թույլ են տալիս լույսը ճիշտ ուղղու վրա դնել, կարգավորել ըստ հարմարության:

600x580

Բազմոցի բարձեր՝ տարբեր ձևերի և գույների

Ձանձրալի գործարանային բարձերը, որոնք ձեռք են բերվում բազմոցի հետ հավաքածուում կարելի է վերափոխել նորաձև նկարներով և վառ գույներով ծածկոցների օգնությամբ: Կարելի է ավելացնել նաև տարբեր ձևերի փոքր բարձեր:

600x580

Գետնից մինչև առաստաղ հայելի

Երբ դուք ձեռք բերեք հսկա հայելի, որը կարելի է հենել պատին, ապա կզգաք տարբերությունը: Սենյակը միանգամից կդառնա լուսավոր, քանի որ շատ լույս է արտացոլելու:

600x580

Լուսադիոդային լամպեր

Սրանք միշտ ստեղծում են տոնի զգացողություն, իսկ եթե հոգնեցնում են, կարելի է ուղղակի անջատել: Ամենալավն այն է, որ այդպիսի զարդարանքը կարող է տեղ գտնել յուրաքանչյուր սենյակում:

600x580

Հավաքածու հոգու համար

Եթե դուք արդեն դարձել եք փորձառու ճամփորդ կամ ուղղակի ոգեշնչվում եք նոր ճամփորդություններից, ինչու տանը անկյուն չհատկացնել գլոբուսի համար: Կամ հավաքել վինտաժային գլոբուսների հավաքածու:

600x580

Կախիչ հագուստի համար

Մինիմալիստիկ կախիչի օգնությամբ դուք կհասկանաք, որքան իրեր են ձեզ իրականում անհրաժեշտ և որոնք են ձեզ ուրախացնում: Մնացածը կարելի է նվիրել ինչ-որ մեկին:

600x580

Աբստրակտ արվեստ

Նկարն ունի շատ դերեր: Այն զարդարում է ինտերյերը, ստեղծում գունային հետք, հաճույք են պատճառում: Կարևորը, որ այն ձեր մոտ հաճելի զգացողություններ արթնացնի:

600x580

Մշտական պահարան

Դասական պահարան կարելի է տեսնել հնագույն նորաձև ինտերյերների նկարներում, ինչպես նաև կահույքի թարմ կատալոգներում: Պատրաստվեք այդ գնմանը և ձեռք բերեք այնպիսին, որը կարող եք թողնել ժառանգաբար: Օգտագործեք այն որպես տեղաշարժվող մինի-բար, հեռուստացույցի տակդիր կամ վրան ուղղակի դրեք ինտերյերի գեղեցիկ իրեր:

600x580

Դեկորատիվ բաղադրիչներ

Եթե դուք դեռ չեք տիրապետում դեկորացիայի արվեստին, փորձեք հետևյալ հնարքը՝ համակցեք իրերը, որոնք սովորաբար իրար հետ չեն համատեղվում: Դրանք կարող են վերածվել հետաքրքիր կոմպոզիցիայի:

600x580

Պատի սրահ

Եթե դուք ոճային եք, ապա ձեր կոշիկների,բիժուտերիայի կամ աքսեսուարների հավաքածուն կարող է փոխարինել նկարները ինտերյերի ձևավորման ժամանակ:

600x580

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 10011 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2024 թ․

 

01.10.2024
Այս ամիս Կենդանակերպը լուրջ ճնշման տակ է նահանջող Նեպտունի, Ուրանի և Սատուրնի կողմից: Եվ, ի տարբերություն փոքրիկ չարաճճի Մերկուրիի, այս հսկաները կարող են լրջորեն փչացնել ձեր կյանքը: Ո՞վ է կանգնած սպառնալիքի առաջ և ո՞ւմ բախտը կբերի, կարդացե՛ք մեր հորոսկոպում։

Ամսվա աստղագուշակ․ սեպտեմբեր, 2024 թ․

01.09.2024
Բոլորն ավելի հեշտ սկսեցին շնչել, երբ օգոստոսի 28-ին ավարտվեց Մերկուրիի նահանջը: Սակայն սեպտեմբերին իր գագաթնակետին է հասնում նահանջող Սատուրնը, և նրա ազդեցությունը կենդանակերպի նշանների վրա չի կարելի անտեսել:

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս, 2024 թ․

01.08.2024
Կենդանակերպի բոլոր նշանների համար այս ամիսը խոստանում է լինել արդյունավետ և դրական փոփոխություններով՝ ինչպես անձնական կյանքում, այնպես էլ աշխատանքի մեջ։

Ամսվա աստղագուշակ․ հուլիս, 2024 թ․

02.07.2024
Աստղագուշակները գիտեն, որ այս լիալուսնի ազդեցությունը բոլոր Կենդանակերպի նշանների ճակատագրի վրա բավականին ուժեղ է։ Անձնական կյանքում ամեն ինչ կխառնվի և կսկսվեն լիակատար վայրիվերումներ։ 

Ամսվա աստղագուշակ․ հունիս, 2024 թ․

01.06.2024
Ամիսը սկսվում է մոլորակների մեծ շքերթով. հունիսի 3-ին վեց երկնային մարմիններ կշարվեն մեկ գծում՝ Մերկուրին, Մարսը, Յուպիտերը, Սատուրնը, Ուրանը և Նեպտունը: Սա հսկայական ազդեցություն կունենա այն մարդկանց ճակատագրերի վրա, որոնց հովանավոր մոլորակները կլինեն այդ շքերթին:

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
31-10-2024 00:37
Միայնակ կանայք ավելի երջանիկ են միայնակ տղամարդկանցից, այսպիսի եզրահանգման են եկել Տորոնտոյի համալսարանի գիտնականները։ Վերջին միտումները վկայում են այն մասին, որ կանայք իրենց դնում են առաջին տեղում, ինչը լիովին հակասում է նախորդ սերունդների հետ կապված իրավիճակին, երբ խրախուսում էր գերակայությունը ամուսնությանը եւ երեխաներին տալը։ Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ միայնակ կանայք իրենց ավելի հարմարավետ են զգացել, քան միայնակ տղամարդիկ։
31-10-2024 00:36
Ռեժիսոր Դեւիլ Ֆինչերը մշակում է «Կաղամարի խաղը» անգլիալեզու սերիալը Netflix-ի համար։ Աղբյուրները Deadline-ին տեղեկացնում են, որ սերիալի ադապտացիան կարող է դառնալ Ֆինչերի հաջորդ խոշոր նախագիծը 2025թ.՝ ամրացնելով նրա ամուր կապերը Netflix-ի հետ, որոնք հանգեցրել են քննադատների ճանաչմանն արժանացած այնպիսի ֆիլմերի ստեղծմանը, ինչպիսին են «Խաղաթղթե տնակը», «Սեր, մահ եւ աշխատանք»-ը։
31-10-2024 00:11
Ամեն օր արագ սննդի օգտագործումը կարող է մեծացնել քաղցկեղի առաջացման վտանգը, զգուշացնում են գաստրոէնտերոլոգները։ Արագ սնունդը պատրաստվում է խորը մշակման տեխնոլոգիաներով, ինչի պատճառով էլ արտադրանքի մեջ գործնականում օգտակար նյութեր չեն մնում։ Նման սնունդը պարունակում է բազմաթիվ կալորիաներ, ինչպես նաև մեծ քանակությամբ շաքար, աղ և հագեցած ճարպեր։ Չարաշահումը հանգեցնում է բորբոքային պրոցեսների, իսկ աղն ու շաքարը՝ զարկերակային հիպերտոնիայի։
31-10-2024 00:07
44-ամյա Չենինգ Թաթումը և 35-ամյա Զոի Կրավիցը բաժանվել են և խզել իրենց նշանադրությունը։ Այս մասին People-ին հայտնել են ինսայդերները: Լուրը տարածել են մի քանի աղբյուրներ, սակայն իրենք՝ դերասանները, դեռ չեն հաստատել տեղեկությունը։
31-10-2024 00:01
Երկուշաբթի օրը Նյու Յորքում կայացել է CDFA նորաձեւության մրցանակաբաշխությունը, որը համախմբել է շոու բիզնեսի աստղերին եւ նորաձեւության ոլորտի ներկայացուցիչներին։ Նրանց թվում են եղել՝ Բլեյք Լայվլին, Քայլի Ջեները, Քեթի Հոլմսը, Փերիս և Նիկի Հիլթոնները, Սիարան, Վերա Վանգը, Նիկոլ Ռիչին, Մարկ Ջեյքոբսը, Թեյլոր Հիլը, Վինի Հարլոուն, Լաքի Բլյուն և Նարա Սմիթը, «Աշակերտ. Թրամփի վերելքը» ֆիլմի աստղ Սեբաստիան Սթենը, Կոկո Ռոշան և ուրիշներ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2024 թ․

 

01.10.2024
Այս ամիս Կենդանակերպը լուրջ ճնշման տակ է նահանջող Նեպտունի, Ուրանի և Սատուրնի կողմից: Եվ, ի տարբերություն փոքրիկ չարաճճի Մերկուրիի, այս հսկաները կարող են լրջորեն փչացնել ձեր կյանքը: Ո՞վ է կանգնած սպառնալիքի առաջ և ո՞ւմ բախտը կբերի, կարդացե՛ք մեր հորոսկոպում։

LADYNEWS TV
Լեդի Գագան եւ Բրունո Մարսը նոր երգ են թողարկել՝ «Die with a Smile»՝ վինտաժային ոգեշնչված տեսահոլովակով։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
28.10.2024
Դիտվել է 843 անգամ
25.10.2024
Դիտվել է 551 անգամ
26.10.2024
Դիտվել է 453 անգամ
29.10.2024
Դիտվել է 288 անգամ
30.10.2024
Դիտվել է 237 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster