3 կանոն տղամարդուն լրջորեն հետաքրքրելու համար
12.04.2017
Ձեր կյանքը և երջանկությունը չպետք է կախված լինեն տղամարդուց, նրա լինելուց կամ չլինելուց:
Ստեղծեք ձեր կյանքը, ձեր երջանկությունը: Դա ձեր պարտականությունն է: Ինչ-որ մեկը կարող է ձեզ ուղղակի ավելի երջանկացնել:
Ձեր խնդիրն է լինել այն մարդը, ում հետ ուրիշները ցանկանում են հարաբերվել: Դժվար թե որևէ մեկը ցանկանա լինել խեղճ, ուշադրության պահանջ ունեցող աղջկա հետ:
Սակայն, եթե դուք ուրախանում եք կյանքեվ, ապրում, ինչպես ցանկանում եք, չեք բողոքում, ձեր հետ անպայման կցանկանան շփվել:
Սիրեք և հարգեք ձեզ. դա սեքսուալ է
Երբ դուք հարգում եք ինքներդ ձեզ, դրանով ցույց եք տալիս, որ դուք դատարկ տեղ չեք և ուրիշները ձեզ ավելի շատ կհարգեն: Պետք չէ փորձել լինել ավելի լավը քան ուրիշները: Պահեք ձեզ արժանապատիվ և հպարտ:
Դրական էներգիա ճառագեք
Ինքնավստահ եղեք, դրական տրամադրվեք և դա կնկատվի առանց խոսքերի: Լավ հարաբերությունները և անձնական կյանքը սկսվում են ձեզանից: Ամեն ինչ կախված է այն էներգիայից, որը դուք ուղղարկում եք մոլորակ:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 8107 անգամ
Читать на русском
|