Տաք ու խրթխրթան սենդվիչներ
20.04.2012
Տաք ու խրթխրթան սենդվիչը երբեմն հենց այն է, ինչով ուզում ես խոհանոցում շատ կարճ ժամանակում ուրախացնել քեզ եւ ընտանիքիդ անդամներին: Իսկ դրա համար շատ բան պետք չէ...
Անհրաժեշտ է՝
հաց (բատոն), երշիկ, պանիր, մայոնեզ, կետչուպ:
Երշիկն ու պանիրը կտրատել խորանարդիկների եւ խառնել մայոնեզով: Ստացված խառնուրդը քսել հացի շերտի մակերեսին, վրայից՝ կետչուպ: Դնում ենք սենդվիչները ջեռոցը (180 աստիճան), եւ երբ պանիրը սկսի հալչել, նշան է, որ դրանք արդեն պատրաստ են...
Համոզված եղեք, որ վայելքը նույնքան կարճ չի տեւում, որքան պատրաստումը :)
Բարի ախորժակ: Դիտվել է 5502 անգամ
|