Рус. Հայ.
ԽՈՀԱՆՈՑ

Ձիթաբլիթներ` արքայախնձորով (տեսանյութ)

11.03.2017

Եթե դուք կարծում եք, որ ձիթաբլիթը հասարակ ուտեստ է, ապա կարիք կա ձեզ վերահամոզելու: Ավանդական ձիթաբլիթները կարելի է վերածել էկզոտիկ հյուրասիրության:

Դրա համար ձեզ անհրաժեշտ կլինեն մեկ բանկա պահածոյացված արքայախնձոր, որոնք ուտեստը կդարձնեն հիանալի աղանդեր, և դուք կցանկանաք հաճախ այն պատրաստել:



Անհրաժեշտ բաղադրիչներ․

- Պահածոյացված, կլոր արքայախնձոր՝ 350 գր
- Ցորենի ալյուր՝ 1 բաժակ
- Շաքարավազ՝ 100 գր
- Ձու՝ 2 հատ
- Կաթ՝ 150 մլ
- Աղ՝ մեկ պտղունց
- Դարչին՝ ըստ ճաշակի
- Շաքարավազի փոշի՝ ըստ ճաշակի
- Ձեթ՝ 50 մլ։

Պատրաստման եղանակը․

 600x580

1. Խառնեք դեղնուցները, կաթի կեսը, շաքարավազը և ալյուրը: Լցրեք մնացած կաթը և կրկին լավ խառնեք:

2. Սպիտակուցները լավ հարեք, ավելացրեք խմորի մեջ:

3. Հանեք արքայախնձորը բանկայի մեջից և թեթևակիորեն չորացրեք անձեռոցիկի միջոցով:

4. Թաթախեք ամեն մի կլորակը խմորի մեջ և տապակեք երկու կողմից, հանեք, դրեք անձեռոցիկի վրա` ավելորդ յուղից ազատվելու համար:

5. Շաքարավազի փոշին խառնեք դարչինի հետ և մի քիչ լցրեք սառած ձիթաբլիթների վրա:

Նույն կերպ կարող եք անել նաև այլ մրգերի հետ` օրինակ կլորակներով կտրտած խնձորի:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 12108 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Հնդկացորենի թխվածքաբլիթներ

22.10.2026
Այս թխվածքաբլիթները հիանալի են նրանց համար, ովքեր փնտրում են ցորենի թխվածքաբլիթներին այլընտրանք. հնդկացորենի ալյուրը հաղորդում է յուրահատուկ ընկույզի համ և հաճելի խրթխրթանություն:

Վրացական գլանափաթեթներ սմբուկով

18.07.2026
Վրացական սմբուկով գլանափաթեթներն ընկույզի միջուկով համեղ նախուտեստ են, որը հյուրերն ակնթարթորեն կսպառեն:

Տժվժիկ

26.06.2026
Տժվժիկը հայկական խոհանոցի ամենասիրված ուտեստներից մեկն է։ Այն պատրաստվում է պարզ, օգտագործվում են նվազագույն բաղադրիչներ, էժան է ու անզուգական համեղ։

Դդմիկի կոտլետներ

05.06.2026
Դդմիկը կարող է օգտագործվել բազմազան ուտեստներում, բայց դդմիկի կոտլետները հատկապես տարածված են։ Դրանք

Toffee Pudding. Քեյթ Միդլթոնի սիրելի ուտեստը

05.05.2026
Պուդինգի այս տեսակի բաղադրատոմսը հանրածանոթ դարձավ, երբ Քեյթ Միդլթոնի ընկերները տարածեցին այն․ հենց այս աղանդերն է Ուելսի արքայազնի կինը սիրում ամենից շատ:

Շերտավոր աղցան «Նրբություն»

03.04.2026
Այս շերտավոր աղցանը՝ հավի մսով, սնկով, ձվով և պանրով, հետաքրքիր է նրանով, որ շերտերը պատրաստված են ոչ թե մեկ, այլ երկու բաղադրիչից։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
25-11-2026 13:28
47-ամյա շոումեն Միխայիլ Գալուստյանը լուսանկար է հրապարակել իր սիրելիի՝ 36-ամյա դիմահարդար Լիլիա Կիոսեի հետ, որի հետ նա ամուսնացել է ամուսնալուծությունից մեկ տարի անց և որին անվանում են որպես նախկին կնոջ «կրկնօրինակ»։ Զույգն այժմ Չինաստանում նկարահանվում է «Կայսեր գանձերը» ռեալիթի շոուի նոր եթերաշրջանում։ Լուսանկարները հրապարակվել են Գալուստյանի սոցիալական ցանցերում։
25-11-2026 13:02
Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլի հայրը՝ Թոմաս Մարքլը, կարող է դատապարտվել մինչև 40 տարվա ազատազրկման։ Լոս Անջելեսի դաշնային դատախազները նրան մեղադրանք են առաջադրել մանկական պոռնոգրաֆիա պահելու երկու դեպքով, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները՝ հղում անելով ԱՄՆ Արդարադատության նախարարությանը։
25-11-2026 03:04
Սուպերմոդել Բելլա Հադիդը վերջերս նշեց իր 30-ամյակը։ Նա որոշել է իր կյանքի այս նոր գլուխը նշել ամերիկյան Harper's Bazaar-ի հետ. ամսագրի ձմեռային համարում մոդելի հետ երկար հարցազրույց էր տպագրվել։ Այնտեղ նա խոսել է իր աշխատանքի, դժվարությունների, առողջության, վերջին տարիների իր հիմնական նվաճումների և ապագայի ծրագրերի մասին։
25-11-2026 01:19
Իրանի իշխանություններն առանց հիջաբի ելույթ ունենալու համար երգչուհի Փարաստու Ահմադիին և նրա երաժշտական ու նկարահանող խմբի չորս անդամներին պատժել են մտրակի 74-ական հարվածով։ Պատիժն ի կատար է ածվել Ղոմ քաղաքում, որտեղ 2024 թվականին տեղի է ունեցել իշխանությունների ուշադրությունը գրաված համերգը։ Այն ուղիղ հեռարձակվել է երգչուհու YouTube-ի ալիքով, հայտնում է BBC-ն: Համերգի ընթացքում 29-ամյա Ահմադին հանդես է եկել բաց ուսերով զգեստով և առանց գլխաշորի։ Իրանի օրենսդրությունն արգելում է կանանց հրապարակայնորեն երգել՝ միաժամանակ պարտավորեցնելով նրանց կրել հիջաբ և փակ հագուստ։
25-11-2026 01:14
70-ամյա Քիմ Քեթրոլը լուսանկարվել է Harper's Bazaar Spain ամսագրի դեկտեմբերյան համարի համար: «Սեքսը մեծ քաղաքում» սերիալի աստղը զարդարել է The Constellation Issue հատուկ թողարկման ինը շապիկներից մեկը: Շապիկի լուսանկարի համար դերասանուհին հագել է Maison Alaïa-ի աչքի ընկնող վերարկու և Tous զարդեր:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2026: Բարենպաստ և անբարենպաստ օրերն ըստ կենդանակերպի նշանների

01.11.2026
Սա կլինի ֆինանսների, կարիերայի և անձնական կյանքի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնելու ժամանակ։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
23.11.2026
Դիտվել է 847 անգամ
20.11.2026
Դիտվել է 460 անգամ
25.11.2026
Դիտվել է 185 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster