Դեմքի մկանների վարժություններ կնճիռների դեմ
19.04.2012
Դեմքի համար նախատեսված այս վարժությունները կտոնուսավորեն, կթարմացնեն Ձեր մաշկը: Մի քանի պարզ վարժություններ հաճախ կատարելով' Դուք կպաշտպանեք Ձեր մաշկը խորշոմներից:
Վարժությունները սկսելուց առաջ խոնավացրեք դեմքը կրեմով, ձիթապտղի ձեթով կամ ուղղակի ջրով: Մաքսիմալ արդյունք ստանալու համար կատարեք վարժություններն ամեն օր:
Որպեսզի մարզեք աչքերի շուրջ գտնվող մաշկի մկանները եւ խուսափեք այդ հատվածում կնճիռներից, հաճախ լայն թարթեք աչքը: Վարժության նպատակը մկանների ամրացումն է: Ուղղակի փակեք մի աչքը, պահեք մի քանի վայրկյան, հետո բացեք: Յուրաքանչյուր աչքով 50 անգամ կրկնել:
Նախապես լվացեք ձեռքերը: Ցուցամատերը դրեք բերանի անկյուններում և զգուշորեն ձգեք: Մի փոքր բացեք բերանը: Սեղմեք բերանի մկանները' ստեղծելով դիմադրություն ցուցամատներին: Կրկնեք 20-30 անգամ:
Դրեք մատները հոնքերի վերևում: Սեղմեք մատներով հոնքերը'ձգելով ներքև: Փորձեք բարձրացնել հոնքերը' հաղթահարելով մատների դիմադրությունը: Այս վարժությունը ճակատի մկանների համար է: Կրկնեք 30 անգամ:
Որպեսզի ձգեք շրթունքների մկանները, ծծեք Ձեր մատը: Հաշվեք մինչև հինգը և թուլացրեք շրթունքները: Կրկնեք 20-30 անգամ:
Ֆիքսեք այտոսկրերը մատներով, հետո ժպտացեք: Ժպիտը կձգի մկանները վերև' հաղթահարելով մատների դիմադրությունը:
Կզակի և վզի համար ձգեք ներքևի շրթունքը վերևի շուրթի վրա և պահեք այդպես 10 վայրկյան: Թուլացրեք և նորից կրկնեք:
Ծնոտի մարմնամարզության համար փորձեք ծնոտն առաջ բերել: Շուրթերը թույլ պահեք, թող Ձեր ծնոտն առաջ լինի, և ատամներն իրար չկպչեն: Պահեք մի քանի վայրկյան, թուլացեք և նորից կրկնեք: Դիտվել է 9766 անգամ
|