Բոլորը գիտեն, որ սխտորը շատ օգտակար է և օգնում է ամրացնել դիմադրողականությունը, սակայն քչերը գիտեն, որ այն նաև օգնում է լավ քնել գիշերը: Միայն Միացյալ Նահանգներում 40 միլլիոն մարդ տառապում է քնի խանգարումից:
Սխտորի ամենօրյա օգտագործումը օգնում է պայքարել ճաղատացման, լյարդի հիվանդությունների, մրսածության և հարբուխի դեմ: Սխտորը նաև մաքրում է արյունը՝ վերականգնելով երակները: Այն բնական միջոց է, որը օրգանիզմից հանում է տոքսինները: Բոլոր այս հրաշք ունակությունները բացատրվում են նրա մեջ ալիցինի պարունակությամբ: Ալիցինը պատասխանատու է սխտորի անկրկնելի հոտի համար, այն ունի հզոր հակաբակտերիալ, հակասնկային, հակավիրուսային հատկություններ:
Եվ այսպես, իսկ ի՞նչ կապ ունի այն քնելու հետ, ինչու՞ դնել սխտորի կտորը բարձի տակ:
Դա շատ հին և ավանդական միջոց է անքննության դեմ: Շատ հին մշակույթներ հազարամյակներ առաջ բացահայտել են սխտորի ունակությունը պայքարելու հիվանդությունների և վարակների դեմ:
Սխտորը կօգնի թուլանալ, հանգստացնել սթրեսը և լարվածությունը: Համաձայն որոշ տեղեկությունների, այն ավելի լավ է օգնում, քան շատ ժամանակակից քիմիական միջոցներ:
25-06-2026 13:23 Կարդալու կարողությունը ոչ միայն օգնում է տեղեկություն ստանալ, այլ բառացիորեն վերակառուցում է ուղեղի աշխատանքը՝ բարելավելով հիշողությունը, ուշադրությունը, լեզվական մշակումն ու տրամաբանական մտածողությունը, նաև մարդկանց դեմքերը ճանաչելու ունակությունը։ Այս եզրակացությանն է եկել Մաքս Պլանկի ընկերության հոգելեզվաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ֆալկ Հյուտիգը, որը իր նոր գրքում ամփոփել է հոգեբանության, լեզվաբանության, նյարդագիտության և կրթության ոլորտներում տասնամյակների հետազոտությունները:
25-06-2026 10:33 Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Հրավեր» կատակերգության պրեմիերան: Ֆիլմը ներկայացրել են գլխավոր դերասաններ՝ Պենելոպե Քրուզը, Սեթ Ռոգենը, Էդվարդ Նորտոնը և Օլիվիա Ուայլդը, ով նաև ֆիլմի ռեժիսորն է: Հյուրերի թվում էին նաև Ալիսիա Սիլվերսթոունը, երգչուհի Քեշան և ուրիշներ:
25-06-2026 08:30 Ֆրանսիական Ռիվիերայում անցկացվում է Cannes Lions 2026 փառատոնը՝ միավորելով միլիարդատեր կանանց, սուպերմոդելների, մարզիկների և հայտնիների։ Նրանց թվում են Մարիա Շարապովան, Փերիս Հիլթոնը, սուպերմոդել Քարլի Քլոսը, միլիարդատեր Ջոշուա Քուշների կինը (ով նաև Իվանկա Թրամփի ամուսնու եղբայրն է), Էշլի Գրեհեմը և նրա ամուսինը, դերասանուհիներ Պրիանկա Չոպրան և Էլ Ֆանինգը և ուրիշներ։
25-06-2026 07:25 Մարդիկ շատ ավելի բարձր են գնահատում լիովին ճիշտ լինելու հնարավորությունը, քան սխալի հավանականությունը նվազագույնի հասցնելու ձգտումը։ Նույնիսկ եթե մի կանխատեսում վիճակագրորեն ավելի հուսալի է և միջինում հանգեցնում է իրական արդյունքից ավելի փոքր շեղումների, շատերը նախընտրում են մյուս տարբերակը՝ այն, որը տալիս է իդեալական համընկնման ավելի մեծ հնարավորություն։ Այս եզրակացությանն է եկել նոր հետազոտության հեղինակը, որը հրապարակվել է Management Science ամսագրում։
25-06-2026 04:36 «Սանտա Բարբարա» ֆիլմի աստղ Մարսի Ուոքերի բուժման համար առցանց դրամահավաք է սկսվել: 64-ամյա դերասանուհին աջակցություն է ստացել նաև իր էկրանային ամուսին Ա. Մարտինեսից: