Ինչ հագնել ժամադրության՝ տարվա ամենառոմանտիկ տոնին. Disney-ի ոճով
14.02.2017
Եթե նույնիսկ դուք չեք համարում Սիրահարների օրը չափազանց կարևոր տոն, ինչու գեղեցիկ չհագնվել սիրելիին դուր գալու համար: Ահա մի քանի ոճային գաղափար՝ Disney-ի անիմացիոն ֆիլմերից:
Գաղափար 1. Շեշտ աքսեսուարների վրա
Խոշոր աքսեսուարները դեռ թրենդային են, արքայադուստր Ժասմինը վարպետորեն համատեղում է խոշոր ականջօղերը, ոսկե վզնոցը և ծամակալը՝ կապույտ քարով: Իսկ 101 դալմատինեց մուլտֆիլիմի հերոսուհի Անիտան ընտրում է գլխարկ՝ մեծ ծաղիկով: Հիանալի տարբերակ է այս եղանակի համար:
Գաղափար 2. Գարնանային տրամադրություն
Դեղին գույնը բավականին արդիական է և սազում է գրեթե բոլորին: Խորհուրդ ենք տալիս պարտադիր ձեռք բերել առնվազն մեկ դեղին զգեստ: Դա ճիշտ ներդրում կլինի գարնան համար:
Գաղափար 3. Արևելյան մոտիվներ
Կիմոնո ոճի զգեստ, բարձր պոչ և կարմիր շրթներկ: Սա բավականին խիզախ ընտրություն է, որը պահանջում է ինքնավստահություն: Սակայն, եթե դուք ցանկանում եք, որ ձեր ուղեկիցն ամբողջ երեկո ձեզանից աչք չփախցնի, ուրեմն դա այն է, ինչ ձեզ անհրաժեշտ է:
Գաղափար 4. Ռոմանտիկ մանրուքներ
Երկարաճիտ կոշիկներ՝ մորթիով, ժապավեն՝ մազերում, փարթամ կիսաշրջազգեստ, վերնաշապիկ՝ լայն թևերով: Սրանք հիանալի գաղափարներ են ռոմանտիկների համար, ովքեր գնահատում են իրական դասականությունը:
Գաղափար 5. Գետնից բարձր կոշիկ
Եվ փոքրիկ խորհուրդ վերջում: Նույնիսկ եթե սովորական կյանքում դուք նախընտրում եք սպորտային կոշիկներ, փետրվարի 14-ին կարելի է բացառություն անել և կանգնել կրունկների վրա: Հավատացեք, դուք ձեզ միանգամից արքայադուստր կզգաք:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 6870 անգամ
Читать на русском
|