Բուժիչ բանանային կիսել
14.01.2017
Հազը բուժելը երբեմն բավականին դժվար է: Ելք կարելի է գտնել բնական մթերքների օգնությամբ: Օրինակ բանանի:
Զարմանալ պետք չէ, այս միրգն իր մեջ պարունակում է անհրաժեշտ վիտամինները օրգանիզմի ընդհանուր ամրացման համար: Այն օգնում է հանել կոկորդի խզզոցը, հանգստացնում է չոր հազը:
Բանանով կիսելը բավական հեշտ է պատրաստել, այն շատ օգտակար է և միաժամանակ համեղ:
Պատրաստման համար ձեզ անհրաժեշտ են․
- 3 բանան - 300 գր շաքարավազ - 2 բաժակ մաքրված ջուր։
Պատրաստման եղանակը․
1. Վերցրեք փայտյա պատառաքաղ և հասած բանաները տրորեք ու դրեք ապակյա բանկայի մեջ:
2. Ջուրը եռացրեք և լուծեքեք դրա մեջ շաքարավազը: Անջատեք կրակը և թողեք այն մի քիչ սառի:
3. Խառնեք օշարակը բանանի պյուրեյի հետ, փակեք կափարիչով և թողեք մեկ ժամ:
4. Այնուհետև քամեք ոչ մետաղական քամիչով: Պատրաստ է:
Այս միջոցը պետք է ընդունել փոքր-ինչ տաքացված վիճակում, օրվա ընթացքում, ժամը մեկ՝ 100 մլ: Բանանային
կիսելը կօգնի բուժել բրոնխիտը մեկ շաբաթից էլ շուտ:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 9012 անգամ
Читать на русском
|