5 միֆ, որոնք խանգարում են իրական երջանկությանը
26.11.2016
Երբեմն մեզ երջանիկ են դարձնում շատ անկանխատեսելի և հասարակ բաները, իսկ երբեմն մենք մեզ կատարյալ դժբախտ ենք զգում նույնիսկ, երբ կարծես ամեն ինչ լավ է:
Միգուցե դա նրանից է, որ մենք հավատում ենք երջանկության մասին այս հինգ միֆերին:
Ես երջանիկ եմ, եթե միշտ լավ տրամադրություն ունեմ
Այս վիճակը ստիպում է հագնել դիմակներ և ստել: Տրամադրության ճգնաժամի համար կան ավելի ընդունելի ռազմավարություններ` լուծել խնդիրը կամ ազատվել բացասական զգացմունքներից: Սակայն պետք չէ կանգ առնել այդ գործընթացում՝ տապակվելով տառապանքների մեջ: Տառապեք, վերջացրեք և անցեք առաջ: Հենց դա է նշանակում հաղթահարել:
Ես երջանիկ եմ, եթե հայտնի եմ
Ոչ մեկ չի կարող լինել երջանիկ, երբ շուրջը դատարկություն և միայնակություն է: Դա սակայն չի նշանակում, որ մարդն ավելի երջանիկ է, եթե ունի շատ ընկերներ սոցցանցերում: Շաբաթվա մեջ մեկ անգամ հետաքրքիր զրույցը ձեզ հաճելի մարդու հետ ավելի շատ բան է տալիս, քան ամենօրյա շփումը պատահական ծանոթների հետ:
Ես երջանիկ եմ, եթե կյանքս վերահսկողության տակ եմ պահում
Դուք ամեն ինչ ճիշտ եք անում, ապրում ըստ ցուցակի, թույլ չեք տալիս սխալներ կամ խենթություններ և ձեր կյանքը աստիճանաբար դառնում է արջամուկի օր: Մտածեք, միգուցե դուք պետք է ձեզ ազատ արձակեք: Երջանկությունը սիրում է անկանխատեսելի և հանկարծակի բաներ:
Ես երջանիկ եմ, եթե գնում եմ դեպի իմ գլխավոր նպատակը
Եթե դուք գտել եք ձեր մեծ սերը, եթե ունեք երեխաներ, եթե դուք մշտապես վազքի մեջ եք, ուրեմն ամեն ինչ լավ է: Սակայն, եթե երազանքներ այլևս չկան, շուրջբոլորը դատարկություն է սկսում տիրել: Այդ պատճառով մի մոռացեք երազել, նույնիսկ մանրուքների մասին: Երազել երբեք վնասակար չէ:
Ես երջանիկ եմ, եթե ինձ սիրում են այնպիսին, ինչպիսին ես կամ
Հայտնի է՝ որպեսզի ուրիշները ձեզ սիրեն, դուք ինքներդ պետք է ձեզ սիրեք և ընդունեք սեփական թույլ կողմերը: Եթե դուք գիտեք ձեր թերությունների մասին՝ առավոտյան վատ տրամադրության, չափից դուրս ուղամտության, իմացեք նաև, որ այս գծերը կարելի է փոխել: Եվ եթե դուք ձեր ընկերուհուն խնդրեք ձեզ կանգնացնել, երբ ձեզ կտանի այդ հոսքը, դուք կսովորեք վերահսկել և վերափոխել ձեր թերությունները:
Կարճ ասած, երջանկությունը օրգանիզմի փոփոխվող վիճակ է, որը կախված է ձեր նախաձեռնողականությունից և ցանկությունից: Մեր հոգեկան վիճակը 50%-ով կախված է անձի յուրահատկություններից, իսկ 10% արտաքին գործոններից: Մնում է նաև մի ամբողջ 40%, որը մենք կարող ենք ինքներս կառավարել մեր մտքերի և քայլերի օգնությամբ:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 7263 անգամ
Читать на русском
|