Տղամարդու հայացք. ինչպես փրկել հարաբերությունները
10.11.2016
Կարելի է հազարավոր խորհուրդներ լսել ընկերուհիներից, թե ինչպես կրկին վառել կրակը հարաբերութուններում և կանխել բաժանումը: Սակայն ոչ մեկը տղամարդուց լավ չի ասի ձեզ, թե ինչպես ազատվել ծագած խնդիրներից:
Ահա տղամարդկանց կարծիքը դրա վերաբերյալ, ըստ հոգեբանի:
5 բան, որոնք հետ կբերեն նախկին կիրքը
Տղամարդիկ պետք է տեսնեն, որ դուք մեկ ուրիշին էլ եք դուր գալիս
Հիմնականում, տղամարդկանց կարևոր է տեսնել, որ իրենց կինը ուրիշներին էլ է դուր գալիս: Դա, այսպես ասած, հաստատում է այն, որ նա ճիշտ ընտրություն է կատարել և իզուր չի պայքարել հենց այդ աղջկա համար: Բացի այդ, երբ տղամարդը հասկանում է, որ ունի պոտենցիալ մրցակիցներ, նա վախենում է կորցնելուց: Այս իրավիճակում կարևորը սահմանը չանցնելն է և նրան ցույց տալն է, որ այդքանից դուք հենց իրեն եք ընտրել, որ ձեզ համար ամենալավը հենց ինքն է:
Մի սահմանափակեք ձեր տղամարդուն
Տղամարդուն շատ կարևոր է ունենալ անձնական տարածք, հանգիստ զրույց ընկերների հետ, երբեմն, նույնիսկ, սիրախաղ այլ սեռի ներկայացուցիչների հետ: Հավատացեք, եթե դուք ձեր տղամարդուն ավելի շատ ազատություն տաք, նա ձեզ երբեք չի դավաճանի: Այս դեպքում նրանց մոտ աշխատում է հետևյալ կանոնը՝ ես վստահում եմ քեզ և թույլ եմ տալիս շփվել ուրիշների հետ, դու նույնպես անում ես այն, ինչ ես: Եվ կարիք չկա ամեն կես ժամը մեկ զանգահարել սիրելիին հարցնելու՝ ամեն ինչ լավ է թե ոչ․ նա հասուն տղամարդ է և կարող է իրեն պաշտպանել: Չափից դուրս վերահսկումը վրդովվեցնում է տղամարդկանց և ոչ մի կերպ չի օգնում հարաբերությունների ամրացմանը:
Պետք չէ անընդհատ փորձարկումներ անել արտաքինի հետ
Շատ հաճախ կանայք մտածում են, որ տղամարդկանց դուր են գալիս ծանր դիմահարդարմամբ կանայք: Նրանց թվում է, թե կարմիր շրթունքները հաջողության գրավականն են: Սակայն դա այդքան էլ այդպես չէ: Իրականում տղամարդն առաջին հերթին ուշադրություն է դարձնում դիմագծերին և, եթե նա դրանք գրավիչ գտավ, ձեր ոչ կոկիկ սանրվածքը կամ որևէ այլ բան չեն վերացնի նրա ցանկությունը ցանոթանալու ձեր հետ: Այդ պատճառով մի վախեցեք ձեր ամուսնու մոտ չքսված ման գալ, տղամարդիկ առաջին հերթին գնահատում են բնական լինելը:
Գտեք ընդհանուր զբաղմունք
Սերիալների դիտումը և մանրամասն քննարկումը դժվար թե կապող օղակի դեր խաղա: Պետք է այնպիսի բան, որը կօգնի ձեզ միասին զարգանալ: Դա կարող է լինել սպորտը կամ մտավոր ինչ-որ զբաղմունք: Կարևորը, որ դուք ունենաք հստակ նպատակ, որին միասին եք հասնելու՝ օրինակ սովորել սնոուբորդ վարել կամ միասին չինարեն սովորել: Այս պարագայում դուք և խոսալու առիթ կունենաք, և ավելի լավ իրար կհասկանաք:
Ձեր տղամարդը պետք է զգա, որ տուն է վերադառնում
Որքան էլ հասարակ հնչի, յուրաքանչյուր տղամարդու համար կարևոր է զգալ, որ նա տուն ունի, որտեղ նրան սպասում են: Եվ կարևոր չէ, նույնիսկ, դուք կարողանո՞ւմ եք պատրաստել նրա սիրած կարկանդակները, թե ոչ: Կարևորը՝ նա հասկանա, որ իր կողքին դուք ձեզ միշտ երջանիկ եք զգալու: Մտածեք ձեր անձնական տնային ավանդույթները, օրինակ, համբուրել միմյանց քնելուց առաջ կամ դիմավորել նրան աշխատանքից վերադառնալիս: Դուք չեք էլ պատկերացնի, իրականում որքան շատ են տղամարդիկ գնահատում այդ մանրուքները:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 8643 անգամ
Читать на русском
|